Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 18 ապրիլի 2011

Հանդիպել են Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահները




Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լևիտինին։
Ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում` վարչապետ Սարգսյանը նշել է. «Մեր հանդիպումները մշտապես թույլ են տալիս համաձայնեցնել մեր գործողությունները և վերհանել այն հարցերը, որոնց լուծումն անհրաժեշտ է խթանել, ինչպես նաև գրանցել այն հաջողությունները, որոնք արձանագրել ենք: Հուսով եմ, որ այսօրվա հանդիպումը հնարավորություն կտա մեզ առաջ մղել մեր հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում առկա բոլոր ծրագրերը»:
Իր հերթին Իգոր Լևիտինն ընդգծել է. «Հաճելի է, որ այս հանդիպումը տեղի է ունենում միջտարածաշրջանային համաժողովի և ցուցահանդեսի շրջանակում: Մենք Եկատերինբուրգում քննարկել էինք նման միջոցառման կազմակերպման մանրամասները, և այն ամենը, ինչ մենք միասին ծրագրում ենք, ստացվում է: Ցանկալի է, որ հետագայում նույնպես այդպես լինի»:
Հանդիպման ընթացքում Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ Տիգրան Սարգսյանը և Իգոր Լևիտինը քննարկել են հանձնաժողովի վերջին` 12-րդ լիագումար նիստի արձանագրության կետերի կատարման ընթացքը։
Հաջորդիվ ՀՀ վարչապետը և ՌԴ տրանսպորտի նախարարն ստորագրել են արձանագրություն քննարկման արդյունքների հիման վրա։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ