Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 18 ապրիլի 2011

Վարչապետն ընդունել է ՌԴ տարածքային զարգացման նախարարին




Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինին, ով Հայաստանում է գտնվում «Դեպի նոր տնտեսական հեռանկարներ Հայ-Ռուսական դաշնակցային հարաբերություններում» առաջին միջտարածաշրջանային համաժողովին մասնակցելու նպատակով:
Ողջունելով հյուրերին կառավարությունում և կարևորելով համաժողովի անցկացումը, վարչապետ Սարգսյանը նշել է. «Ուրախալի է, որ մեր Նախագահների` տարածաշրջանային մակարդակով կապերն ամրապնդելու նախաձեռնությունն արդեն կյանքի է կոչվում, և մենք տեսնում ենք առաջին պտուղները: Վստահ եմ, որ միջտարածաշրջանային համաժողովը նոր լիցք կհաղորդի այդ կապերի ամրապնդմանը: Մենք շահագրգռված ենք դրանում, և կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդ կապերն ամրապնդվեն և խորանան: Խնդիրները, որոնք ծառացած են մեր առջև, ընդհանուր են, ռազմավարական գործընկերային հարաբերություններն առանձնահատուկ բնույթ են տալիս այս բոլոր միջոցառումներին»:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Վիկտոր Բասարգինը նշել է. «Պատրաստվելով այս համաժողովին` հատուկ ուսումնասիրել եմ ՀՀ և ՌԴ տարածաշրջանների միջև համագործակցության ամբողջ բազան: Այսօր ՌԴ ավելի քան 70 տարածաշրջաններ ներգրավված են համագործակցության ծրագրում ուղղակիորեն և անուղղակիորեն: Դաշնության 30 սուբյեկտներ այսօր համաձայնագրեր ունեն Հայաստանի Հանրապետության կամ ՀՀ մարզերի հետ, մնացածները, կարծում եմ, ակտիվորեն կձգտեն, որ համաձայնագրեր ունենան և մշակեն համագործակցության միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրեր»:
Տիգրան Սարգսյանը նշել է նաև, որ տարածքային զարգացումը Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության առաջնայնություններից է, և այն ունի քաղաքական, տնտեսական և սոցիալական նշանակություն մեր պետության զարգացման համար: Կառավարության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության առաջնայնությունները: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական հարաբերությունների մի շարք ոլորտներում ընթացող զարգացումներին: Կարևորվել է տարածքային զարգացման առումով երկու երկրներում առկա փորձի ուսումնասիրությունն ու փոխանակությունը:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ