Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 23 հոկտեմբերի 2003

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Հանրապետության տարբեր բնակավայրերի կացարաններում ժամանակավորապես բնակեցված փախստական ընտանիքների սոցիալ-տնտեսական, ինչպես նաև իրավական երաշխիքների ապահովման նպատակով, գործադիրը համաձայնել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության առաջարկներին, որոնք վերաբերել են Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի գույքի կազմից սահմանված կարգով Երևան քաղաքի Աէրացիա թաղամասում գտնվող N1 և N2 հանրակացարանների, ինչպես նաև Երևան քաղաքի Տարոնցի 5, Շիրակի 2ա, Մամիկոնյանց 62, Կոմիտասի 49/4, Մոլդովական 70/2 հասցեներում գտնվող հանրակացարանային բնակելի տարածքները՝ դրանցում բնակվող 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց սեփականության իրավունքով անհատույց հատկացնելուն: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի առաջարկով նիստի օրակարգում ընդգրկվել է նաև որոշման նախագիծ, որով գործադիրն իր պահուստային ֆոնդից 5 մլն դրամ է հատկացրել՝ Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացված շախմատի Եվրոպայի առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճած Հայաստանի կանանց հավաքականի անդամներին խրախուսելու նպատակով: Այսօրվա նիստում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը զեկուցել է այս տարվա հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում կառավարության 2003թ. գործունեության ծրագրի միջոցառումների կատարման հաշվետվությունը: Նա նշել է, որ նախատեսված միջոցառումների հիմնական մասը նշված ժամկետում կատարվել է: Ըստ նախարարի, որոշ պատճառներով 50 միջոցառում հետաձգվել է, 21-ը չի կատարվել, իսկ 18-ը հանվել է ծրագրից: Նախարարը տեղեկացրել է, որ յուրաքանչյուր միջոցառման համար կառավարության աշխատակազմը վերլուծել է չկատարման, հետաձգման կամ ցանկից հանելու պատճառները, որոնց մի մասը օբյեկտիվ են, ինչպես օրինակ՝ ծրագրում նշված խնդիրը հաշվետու ժամանակաընթացքում լուծվել է օրենքով և կառավարության որոշմամբ այն կարգավորելու անհրաժեշտություն այլևս չի եղել, ուստի հանվել է ցանկից և այլն: Կատարողականի մասին հաշվետվությունը ներկայացնելուց հետո, կառավարության անդամների ուշադրությունն է հրավիրվել սուբյեկտիվ պատճառներով չկատարված կամ ուշացումով կատարված հանձնարարականների վրա: Նշվել է, որ տարեվերջին նախարարությունների հաշվետվությունների ներկայացման ժամանակ ևս ծրագրից բխող հանձնարարականների կատարման հարցը քննարկման առարկա կդառնա: Ելնելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի պահանջներից, նիստում լրացումներ և փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 1998թ. հուլիսի 30-ի N 479 որոշման մեջ, որով վերանայվել է հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքերում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը: Մասնավորապես, կիրառման համար դեռևս պիտանի 352 բնակավայրերի գլխավոր հատակագծերի գործողության ժամկետը առաջարկվել է երկարաձգել մինչև համայնքների քաղաքաշինական ծրագրային և գոտիավորման փաստաթղթերի մշակումը: Հարցի վերաբերյալ դիտողություններ և առաջարկներ ներկայացրած նախարարություններին ու գերատեսչություններին ժամկետ է տրվել՝ դրանք միասին քննարկելու և անհրաժեշտության դեպքում, որոշման նախագծում ներառելու համար: «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է «Երևանտրանս» ՓԲԸ-ի ակտիվների կազմից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, առանձնացնել Բագրատունյաց պողոտայի N44 հասցեում գտնվող տրոլեյբուսների վերանորոգման տեղամասի շենքը և անհատույց օտարել ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին՝ ցուցահանդեսային համալիր կառուցելու նպատակով: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի կողմից ցուցահանդեսների կազմակերպման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ: ՀՀ կառավարության 2003թ. մարտի 13-ի որոշմամբ հաստատված կարգին համապատասխան, գործադիրը մի շարք որոշումներ է ընդունել «ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին գույք ամրացնելու և «Այգաբացոռոգում», «Հրազդան ջուր», «Նոյեմբերյան», «Վարդենիս» ջրօգտագործողների ընկերություններին պետական ոռոգման համակարգեր և գույք անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու մասին: Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը հավանություն է տվել «Գույքահարկի մասին. ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին: Որոշմամբ նախատեսվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրավաբանական անձանց գույքահարկի հաշվարկման գործառույթի իրականացման համար ՀՀ կառավարության 2003 թ. փետրվարի 13-ի «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» որոշմամբ սահմանված ժամկետը 2006 թ. հունվարի 1-ից տեղափոխել 2004 թ. հունվարի 1-ը: Այսօրվա նիստում գործադիրը որոշում է կայացրել Կապան-Քաջարան մայրուղու 12 կմ հասցեում գտնվող «Ողջի-1» ՀԷԿ-ի անավարտ շինարարության օբյեկտը ուղղակի վաճառքի ձևով «Կապան-էնեղժի» ՓԲԸ-ին մասնավորեցնելու վերաբերյալ: Կառավարության անդամները հաստատել են նաև 2003թ. սեպտեմբերի 19-ին Երևանում ստորագրված ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Եվրոպական հանձնաժողովի միջև Ազգային համակարգման կենտրոններին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ ՏԱՍԻՍ-ի 2003թ. ֆինանսական առաջարկի շնորհ-նամակը:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ