Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 15 ապրիլի 2011

Արագածոտնի մարզում վարչապետը ծանոթացել է «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի արդյունքներին





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ այցելել է Արագածոտնի մարզ` «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի տեղամասեր։ Այցով ազդարարվել է ծրագրային երեք բաղադրիչների` մայր ջրանցքների և ոռոգման ինքնահոս համակարգերի վերականգնման, ինչպես նաև Ջրից դեպի շուկա ենթածրագրի շրջանակում ֆերմերների վերապատրաստման բաղադրիչի ավարտը:
Այցի առաջին կանգառն Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի Կարբի համայնքով անցնող հատվածն էր, որտեղ «ՀՄՀ-Հայաստանը» վերականգնել է շուրջ 25 կմ երկարությամբ հատված և 75 հիդրոտեխնիկական կառույց: Արդյունքում համայնքի բնակիչներին ջրանցքը լիարժեք շահագործելու հնարավորություն է տրվել:
Կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը մանրամասներ է ներկայացրել ոռոգման ենթակառուցվածքների գծով ընթացող շինարարական աշխատանքների վերաբերյալ: Նա տեղեկացրել է, որ արդեն ավարտվել են 6 մայր ջրանցքների և ոռոգման 5 ինքնահոս համակարգերի վերականգնման աշխատանքները: Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի ընդհանուր ներդրումը 6 մայր ջրանցքների վերականգնման բաղադրիչի շրջանակում կազմել է շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար, ոռոգման ինքնահոս համակարգերում` 7.5 մլն ԱՄՆ դոլար:
Հաջորդիվ Տիգրան Սարգսյանը և Մարի Յովանովիչն այցելել են Նոր Եդեսիա համայնքի վերականգնված երրորդ կարգի ջրանցք, որի օրինակով ներկայացվել են այս բաղադրիչի ընթացիկ աշխատանքները: 5300 մ ընդհանուր երկարություն ունեցող ջրանցքի 2000 մ հատվածի վերականգնման համար պահանջվող ընդհանուր ներդրումը կազմել է 150.000 ԱՄՆ դոլար, ընդ որում` համայնքի կողմից 15 տոկոս համաֆինանսավորմամբ: Այն հուսալի ոռոգման ջուր է մատակարարում համայնքում բնակվող 235 շահառուներին պատկանող 170 հա հողակտորներին` 50 հա-ով ավելի, քան մինչ վերականգնումը: Նշենք, որ «ՀՄՀ-Հայաստանը» երրորդ կարգի ջրանցքներ է վերականգնում Հայաստանի ևս ավելի քան 90 համայնքներում:
Մարզի երկու համայնքներում կառավարության ղեկավարը ծանոթացել է գյուղացիներին մտահոգող խնդիրներին, պատասխանել նրանց հարցերին, մասնավորապես, գյուղացիական տնտեսությունների սուբսիդավորման, ոռոգման ջրի սակագների ու բնակիչների զբաղվածության վերաբերյալ:
Նոր Եդեսիայում վարչապետ Սարգսյանը և ԱՄՆ դեսպանը ներկա են գտնվել Ջրից դեպի շուկա ենթածրագրի ֆերմերների վերապատրաստման բաղադրիչի արդյունքներն ամփոփող միջոցառմանը: Երկու` ջրի ներտնտեսային կառավարման և բարձրարժեք գյուղատնտեսության ուղղություններով իրականացված վերապատրաստման դասընթացներին մասնակցել են ավելի քան 45.000 ֆերմեր, ովքեր ծանոթացել են ոռոգման տեխնոլոգիաներին և գյուղատնտեսության վարման նորագույն մեթոդներին: Մտքերի փոխանակության ընթացքում վարչապետը ֆերմերներից հետաքրքրվել է դասընթացների թեմաների, մատուցված նյութերի բովանդակության և ուսուցում անցած ֆերմերների կողմից այդ տեխնոլոգիաների կիրառման արդյունքների մասին:
«ՀՄՀ-Հայաստան» ծրագրի ավարտին` 2011թ. սեպտեմբերի 30-ին, ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի ներդրումը ՀՀ գյուղատնտեսության և ոռոգման համակարգերում կկազմի շուրջ 180 մլն ԱՄՆ դոլար: Ծրագրի նպատակն է գյուղական աղքատության կրճատումը` Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունեցող ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման, ինչպես նաև ֆերմերներին, վերամշակողներին ու ոռոգման համակարգի կառավարման կառույցներին ֆինանսական աջակցություն և խորհրդատվություն տրամադրելու միջոցով:

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ