Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 23 հոկտեմբերի 2003

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Բուլղարիայի Հանրապետության պաշտպանության նախարար Նիկոլայ Սվինարովին և նրա գլխավորած պատվիրակությանը: Զրույցի ընթացքում, արձանագրելով, որ վերջին տարիներին քաղաքական, տնտեսական, մշակութային բնագավառներում ձևավորվել են հայ-բուլղարական բավականին բարձր մակարդակի հարաբերություններ, կողմերը կարևորել են նաև Հայաստանի և Բուլղարիայի միջև պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումը: Նրանք հեռանկարային են համարել փոխգործակցությունը, մասնավորապես, ռազմաարդյունաբերական, զինված ուժերի բարեփոխումների բնագավառներում: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Հայաստանի համար կարևորել է նաև ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Բուլղարիայի հետ փորձի փոխանակումը, որի առաջին քայլերից մեկը, ըստ նրա, Հայաստանում անցկացված «Համատեղ լավագույն ջանք-2003» զորավարժություններում հայ և բուլղարացի անձնակազմերի արդյունավետ համագործակցությունն էր: Ընդհանուր և տարածաշրջանային անվտանգության տեսակետից վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և Բուլղարիայի պաշտպանության նախարար Նիկոլայ Սվինարովը ընդգծել են ՏՐԱՍԵԿԱ-ի և Սևծովյան տնտեսական համագործակցության ծրագրերի շրջանակներում փոխգործակցության խթանման անհրաժեշտությունը: Դրա արդյունավետության վկայություններից է, ըստ նրանց, վերջերս ստորագրված Հայաստան-Վրաստան-Բուլղարիա եռակողմ համաձայնագիրը, որը լայն հնարավորություններ է բացում տնտեսական կապերի ակտիվացման, Սևծովյան տարածաշրջանը առևտրատրանսպորտային կայուն միջանցքի վերածելու համար: Նշելով, որ Հայաստանը հաստատակամ է եվրոպական կառույցներին ինտեգրվելու իր քաղաքականության մեջ, Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է նաև այդ խնդրում Բուլղարիայի Հանրապետության փորձը, մանավանդ որ Բուլղարիան 2004թ.-ին ստանձնելու է եվրոպական կարևոր կառույցներից մեկի՝ ԵԱՀԿ-ի նախագահությունը: Պաշտպանության նախարար Նիկոլայ Սվինարովը ևս ողջունել է այդ ասպարեզում երկու երկրների միջև համագործակցության ակտիվացումը, հավաստիացնելով, որ ԵԱՀԿ նախագահող երկրի կարգավիճակում Բուլղարիան ամեն ջանք գործադրելու է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ