Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 6 փետրվարի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կազմավորման 5-րդ տարելիցի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրական դատարանի նախագահին և անդամներին, որում ի մասնավորի ասված է. «ՈՒրախ եմ ողջունելու Ձեզ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կազմավորման հինգերորդ տարելիցի կապակցությամբ: Անվիճելի է քաղաքացիական հասարակության և իրավական պետության կարևորագույն բաղադրիչներից մեկի՝ Սահմանադրական դատարանի դերը մեր երկրի պետական ու հասարակական կյանքում: Կյանքի կոչվելով նորանկախ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական վերահսկողության գործուն համակարգ ստեղծելու հրամայականով՝ Սահմանադրական դատարանն անցած տարիների բեղմնավոր գործունեությամբ նվաճել է իր առաքելությանը պատշաճող վարկ և հեղինակություն, դարձել կայացած պետական կառույց: Նրա ոչ երկարատև, սակայն արդյունավետ գործունեության փորձից բխող համապատասխան օրենսդրական ճշգրտումները հնարավորություն կտան ապահովել սահմանադրության գերակայությունը, երաշխավորել իշխանությունների տարանջատման սահմանադրական հավասարակշռության սկզբունքի պահպանումը, մարդու և քաղաքացու՝ սահմանադրությամբ ամրագրված իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը: Մաղթում եմ Ձեզ հետագա արգասավոր աշխատանք՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության»:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ