Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 12 ապրիլի 2011

Քննարկվել են հայ-չինական համագործակցության զարգացման հեռանկարները





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական անդամ Լի Չանչունի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` ՀՀ կառավարության ղեկավարը գոհունակությամբ է խոսել երկու երկրների միջև ձևավորված փոխհարաբերությունների մասին. «Մենք առանձնահատուկ նշանակություն ենք տալիս հայ-չինական հարաբերություններին, և Ձեր այցը, մեր համոզմամբ, կխթանի երկկողմ հարաբերությունների զարգացումը: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետք է հաստատվեն ու ընդլայնվեն տնտեսական կապերը, և կա չիրացված հսկայական ներուժ: Քաղաքական փոխհարաբերությունների մակարդակը բավական բարձր է, քաղաքական ոլորտում չկա չլուծված որևէ հարց, բայց տնտեսական հարաբերությունները հետ են ընկնում: Վերջին շրջանում որոշակի դրական միտում ենք նկատում այդ ուղղությամբ, ինչի վառ վկայությունն անցած տարի «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության բացումն էր»: Տիգրան Սարգսյանը ողջունելի է համարել չինացի գործարարների կողմից ՀՀ տնտեսության մի շարք, մասնավորապես, հանքահումքային ու քիմիական արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, շինանյութերի արտադրության, գյուղատնտեսության ոլորտներում ներդրումներ կատարելու շահագրգռվածությունը և կարևորել այսօր կայանալիք հայ-չինական գործարար համաժողովի դերը փոխգործակցության նոր հնարավորությունների բացահայտման գործում:
Վարչապետը բարձր է գնահատել «Շանհայ Էքսպո-2010» միջազգային ցուցահանդեսի աշխատանքները` երախտագիտություն հայտնելով ցուցահանդեսը գեղեցիկ ու բարձր մակարդակով կազմակերպելու համար: Նա նաև շնորհակալություն է հայտնել ՉԺՀ կառավարությանը Հայաստանին ցուցաբերվող տեխնիկական օժանդակության համար:
Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական անդամ Լի Չանչունը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին փոխանցել ՉԺՀ վարչապետ Վեն Ցզյաբաոի ողջույնները: Խոսելով հայ-չինական գործակցության խորացման կարևորությունից` նա նշել է. «Մեր երկրների միջև փոխադարձ քաղաքական վստահությունը բարձր մակարդակի վրա է, և քաղաքական երկխոսության այդ լավ հիմքերը պետք է օգտագործենք տնտեսության, կրթության, մշակույթի և գիտատեխնիկական ոլորտներում մեր փոխհարաբերություններն ընդլայնելու համար»:
Երկուստեք փաստելով տնտեսական ոլորտում համագործակցության մեծ ներուժի լիարժեք իրագործման անհրաժեշտությունը` զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Այդ համատեքստում վարչապետ Սարգսյանը ներկայացրել է 2010թ. սեպտեմբերին Չինաստան կատարած այցի շրջանակում քննարկված ծրագրերը: Մասնավորապես, կողմերն անդրադարձել են հյուսիս-հարավ երկաթգծի շինարարության հարցում չինական կողմի հնարավոր մասնակցության, բազալտի վերամշակման համատեղ գործարանի կառուցման, ինչպես նաև զբոսաշրջության ու հանքահումքային արդյունաբերության ոլորտներում գործակցության զարգացման հեռանկարներին: Կարևորվել է հայ-չինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի դերը երկկողմ տնտեսական հարաբերությունների ընդլայնման գործում: Որպես հեռանկարային ուղղություն` առանձնացվել է միջտարածաշրջանային գործակցության խորացումը:
Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև հումանիտար, մշակույթի և կրթության բնագավառներում կապերի սերտացմանն առնչվող հարցեր: Խոսելով ուսանողների փոխանակման շարունակական ծրագրերից` Լի Չանչունը կարևորել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում Կոնֆուցիոսի ինստիտուտի մասնաճյուղի գործունեությունը և հավելել, որ այս տարի Չինաստանի կառավարությունը 30 կրթաթոշակ է տրամադրել Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի, այդ թվում` Կոնֆուցիոսի ինստիտուտի ուսանողներին: Մշակութային կապերի ամրապնդման համատեքստում ընդգծվել է երկու երկրների մշակույթի նախարարությունների միջև համագործակցության խորացումը:
Վարչապետը կարևորել է նաև երկու երկրների միջև օդային ուղղակի հաղորդակցության հաստատումը և իր ողջույնները փոխանցել Չինաստանի իր պաշտոնակցին:
Հանդիպմանը հաջորդել է երկու երկրների միջև համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրման պաշտոնական արարողությունը: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ստորագրվել է համաձայնագիր տեխնիկական-տնտեսական համագործակցության մասին։ Համաձայնագիրն ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության անունից` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության անունից՝ ՉԺՀ կոմերցիայի նախարարի տեղակալ Չժուն Շյանը: Ստորագրվել են նաև Համագործակցության հուշագրեր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մամուլի և հրատարակչության գլխավոր վարչության ու Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջև, ինչպես նաև Հայաստանի «Իմպուլս» ռադիոկայանի և Չինաստանի միջազգային ռադիոյի միջև: Առաջին հուշագիրն ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության անունից` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության անունից՝ Հեղինակային իրավունքի պաշտպանության և մամուլի ու հրատարակչության գլխավոր վարչության նախարար Լյու Բինձիեն, երկրորդը` Հայաստանի «Իմպուլս» ռադիոկայանի գլխավոր տնօրեն Կորյուն Խումարյանը և Չինաստանի միջազգային ռադիոյի գլխավոր տնօրեն Վան Գենյանը:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ