Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 9 ապրիլի 2011

Վարչապետն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ և պատմության թանգարան





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել անվանի արվեստագետ Երվանդ Քոչարի փարիզյան շրջանի տարածական գեղանկարչության բացառիկ ստեղծագործություններից մեկի ցուցադրությանը: Եզակի այս ցուցադրությունը, որը կայանալու է ապրիլի 5-ից մայիսի 5-ը, կազմակերպել են երևանյան «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնը փարիզյան «Մինոտավր» պատկերասրահի հետ համատեղ:
Կառավարության ղեկավարին է ներկայացվել Քոչարի յուրօրինակ քանդակա-գեղանկարի ստեղծման պատմությունը և բովանդակությունը: Նշվել է, որ 1927թ. ստեղծված տարածական այս աշխատանքում գեղանկարչության և քանդակի յուրատեսակ համադրության ներքո պատկերված են Ադամը և Եվան` ներկայացնելով ծավալայնության, պլաստիկ մոդելավորման, գունախաղի և լույսի ներդաշնակ միասնություն:
Վարչապետ Սարգսյանը ծանոթացել է նաև Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայացված ֆրանսահայ տաղանդավոր նկարիչ Ժանսեմի` Հովհաննես Սեմերջյանի «Նատյուրմորտ» կտավին: Մինչև մայիսի 5-ը Ժանսեմի ստեղծագործությունը նույնպես հասանելի կլինի անվանի նկարչի արվեստի սիրահարների համար:
Տիգրան Սարգսյանը շրջել է նաև Հայաստանի պատմության թանգարանի սրահներով, ծանոթացել «Ուրարտու. Վանի թագավորություն» խորագրով ցուցադրության շրջանակում ներկայացված ցուցանմուշներին:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ