Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 22 հոկտեմբերի 2003

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է «Ռուսաստանի միասնական էներգահամակարգեր» (ՌԱՕ «ԵԷՍ ՌՈՍՍԻԻ» բաժնետիրական ընկերության նախագահ Անատոլի Չուբայսին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նշելով, որ էներգետիկան Հայաստանի տնտեսության կարևորագույն բաղկացուցիչն է, վարչապետն ընդգծել է այդ ոլորտի զարգացման, էներգահամակարգի անվտանգության և հուսալիության բարձրացման, առկա խնդիրների լուծման հարցում պետության շահագրգռությունը և հույս հայտնել, որ «Ռուսաստանի միասնական էներգահամակարգեր» ընկերության հետ համագործակցությունը կօգնի բնագավառի զարգացմանը, տարածաշրջանում Հայաստանի էներգետիկ արտադրանքի իրացման շուկաների ընդլայնմանն ու փոխշահավետ ծրագրերի իրագործմանը: Ընկերության նախագահ Անատոլի Չուբայսը, վկայակոչելով այս ոլորտում Իրանի հետ Հայաստանի հաջող համագործակցությունը և ողջունելով այն՝ նշել է, որ իրենք էլ հնարավորինս կնպաստեն ամրապնդելու և զարգացնելու այդ գործակցությունը, քանի որ «Ռուսաստանի միասնական էներգահամակարգեր» ընկերության ծրագրերում ևս մեծ տեղ է տրվում էներգետիկ բնագավառում տարածաշրջանի երկրների ջանքերի համադրմանը, ԱՊՀ երկրների միասնական էներգետիկ համակարգի ձևավորմանը, որը, ըստ Ա.Չուբայսի, օգտակար կլինի համակարգի մաս կազմող բոլոր երկրների համար, կկարգավորի էլեկտաէներգիայի արտահանման և ներմուծման խնդիրները: Վերահաստատելով Հայաստանի դիրքորոշումը՝ հարևանների հետ տնտեսական համագործակցությունն առանց նախապայմանների սկսելու պատրաստակամության մասին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Հայաստանի կառավարության կողմից աջակցություն է հայտնել միասնական էներգետիկ համակարգի ձևավորման գաղափարը կյանքի կոչելու հարցում: ՀՀ վարչապետը և Անատոլի Չուբայսը հանդիպումից հետո ստորագրել են «Էլեկտրաէներգետիկայի բնագավառում ՀՀ-ի և ՌԴ-ի միջև համագործակցությունը խորացնելու հարցում ՀՀ վարչապետի և «Ռուսաստանի միասնական էներգահամակարգեր» բաժնետիրական ընկերության նախագահի բանակցությունների արդյունքների մասին արձանագրություն», որի ստորագրմանը, ըստ փաստաթղթի, կհաջորդի մեկ ամսվա ընթացքում համապատասխան կառույցների կողմից արձանագրության մեջ հիշատակված միջոցառումների հետ կապված խնդիրների լուծումը: Արձանագրության ստորագրումից հետո, ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Անդրանիկ Մարգարյանի և Անատոլի Չուբայսի մամուլի ասուլիսը:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ