Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 7 ապրիլի 2011

Կարճ ժամանակում պետք է հասնենք լավ արդյունքների

Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը ս.թ. ապրիլի 7-ի կառավարության նիստում

 

Բարև ձեզ հարգելի գործընկերներ։
Այսօր Մայրության և գեղեցկության տոնն է.

Մի կյանք արժե մի համբույրը աղջկա,
Առանց կնոջ, առանց սիրո կյանք չկա …

Հովհաննես Շիրազի տողերով ուզում եմ շնորհավորել մեր սիրելի կանանց, մեր աղջիկներին, մեր մայրերին այս տոնի կապակցությամբ, տոնական տրամադրությամբ էլ սկսենք մեր աշխատանքները։
Հարգելի գործընկերներ, դուք հիշում եք` ամեն անգամ անդրադառնում եմ պետական ծառայությունների որակին, և մենք ձեզ հետ պարտավոր ենք օպերատիվ միջոցառումներ իրականացնել, որպեսզի ծառայությունների որակը լինի բարձր, և կոռուպցիոն ռիսկերը հասցնենք նվազագույնի։ Առաջին այդպիսի քայլն արել ենք` փորձելով կանոնակարգել տեխնիկական զննման գործընթացը և կարծում եմ, պարոն Վարդանյան, անհրաժեշտություն կա ավելի լայն լուսաբանել կառավարության այս որոշումը, որպեսզի մեր քաղաքացիները հասկանան, որ այս որոշման արդյունքում այն 5000 դրամ շորթումը, որ տեղի էր ունենում, այլևս չպետք է տեղի ունենա։ Դրա համար մենք վերացրել ենք բոլոր հիմքերը, որովհետև կառավարության որոշումով այսուհետև տեխնիկական զննում իրականացնող կազմակերպություններն իրենք պետք է շահագրգռված լինեն բարձր որակի ծառայություն մատուցել, որպեսզի քաղաքացիներն ընտրեն հենց իրենց ծառայությունը։ Սա առաջին քայլն էր, որ մենք ձեզ հետ միասին արել ենք։
Հաջորդ քայլերը նվիրված են լինելու Հանրապետության Նախագահի կողմից ոստիկանության հետ հանդիպման ժամանակ բարձրացրած խնդիրներին, որովհետև ոստիկանության կողմից տրամադրվող ծառայությունների որակը նույնպես պետք է բարձրացվի։ Մասնավորապես, Հանրապետության Նախագահի հանձնարարականով մենք մոտակա շաբաթների ընթացքում ձեզ հետ միասին անդրադառնալու ենք մեքենաների գրանցման և վարորդական իրավունքների տրամադրման գործընթացներին, որտեղ առկա են լուրջ կոռուպցիոն ռիսկեր, և պարտավոր ենք այստեղ թափանցիկություն ապահովել, և պետական այն գործառույթները, որոնք այդ կոռուպցիոն ռիսկերն ստեղծում են, պետք է վերացնենք։
Հաջորդ մեր քայլը նվիրված է լինելու կադաստրի աշխատանքներին, որտեղից նույնպես գալիս են դժգոհություններ, ինչպես նաև ՔԿԱԳ-երի աշխատանքներին. քաղաքացիները նույնպես դժգոհում են, որ այդտեղ կան լուրջ կոռուպցիոն ռիսկեր։
Մենք ձեզ հետ միասին անդրադարձել ենք անձնագրերի տրամադրման գործառույթներին, որտեղ առկա են լուրջ կոռուպցիոն ռիսկեր։ Մեր վերջին մոնիտորինգի արդյունքները վկայում են այն մասին, որ այսօր կոռուպցիան այդ բնագավառում իսպառ բացակայում է։ Նշանակում է` երբ կառավարությունը համապատասխան որոշումներ է ընդունում, կարգերը պարզեցնում է, դարձնում է թափանցիկ, մենք կարողանում ենք հասնել հաջողության, և իմ կողմից թվարկված ոլորտներում նույնպես մենք կարճ ժամանակահատվածում պետք է հասնենք նույն արդյունքներին, ինչին մենք հասանք անձնագրերի տրամադրման գործընթացը կանոնակարգելու պարագայում։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ