Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 22 հոկտեմբերի 2003

Գործարարության աջակցման խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրել է խորհրդի նիստ, որտեղ քննարկվել են նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, կազմակերպական և ընթացիկ հարցեր: Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ խորհրդի քարտուղար Վահագն Մովսիսյանը զեկուցել է, որ հունիսի 4-ին կայացած նախորդ նիստի երկու հանձնարարականներն էլ սահմանված ժամկետում կատարվել են: Դրանք վերաբերում էին, մասնավորապես, ավելացված արժեքի հարկի մասով արտահանմանը խոչընդոտող հարցերի, ինչպես նաև Հայաստանից ձկան և ձկնամթերքի արտահանման արտոնագրման խնդրի կարգավորման վերաբերյալ շահագրգիռ մարմինների մասնակցությամբ քննարկումների կազմակերպմանն ու լուծումներ գտնելուն: Երկու հարցերի վերաբերյալ էլ, ըստ Վ. Մովսիսյանի, արդեն ընդունվել են դրանք կարգավորող կառավարության որոշումներ: Այնուհետև խորհրդի անդամներին ներկայացվել են Ամերիկյան և Եվրոպական Միության առևտրային պալատների հայաստանյան ներկայացուցչությունների համատեղ ուսումնասիրությունների հիման վրա կազմված զեկույցի քննարկման արդյունքները, որոնք վերաբերել են Հայաստանի հարկային համակարգի բարեփոխումներին և հատկապես՝ օտարերկրյա ներդրողների խնդիրներին: Զեկույցում արծածված մի շարք հարցերի վերաբերյալ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, հարկային ծառայության ներկայացուցիչներն իրենց անհամաձայնություններն են արտահայտել՝ նշելով, որ պատրաստ են յուրաքանչյուր հարցի վերաբերյալ շատ ավելի մանրամասն փաստարկված ու հիմնավորված ներկայացնել առարկությունները: Օրենսդրական նախաձեռնությունների ու նորմատիվ փաստաթղթերի մշակման հարցերի աշխատանքային խմբի ղեկավար Մանվել Բադեյանը, գործարար համայնքը ներկայացնող մի շարք այլ ներկայացուցիչներ նշել են, որ զեկույցի գլխավոր նպատակներից մեկը մեր երկրում գործող հարկային համակարգի վերաբերյալ օտարերկրյա ներդրողների տեսակետները հստակորեն ներկայացնելն է: Իսկ, ըստ ներդրողների, չնայած վերջին տարիներին արձանագրված բարելավումներին, խնդիրները լուծելու կառավարության պատրաստակամությանը և արված որոշակի քայլերին, ոլորտում դեռևս կան խնդիրներ, որոնք լուծում են պահանջում: Ամփոփելով քննարկումը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել զեկույցը կազմողներին և քննարկման մասնակիցներին: Նա ընդգծել է, որ զեկույցում բարձրացված խնդիրները հայտնի են կառավարությանը, վերջին տարիներին մշտապես եղել են գործադրի, նրա համապատասխան օղակների և գործարարության աջակցման խորհրդի ուշադրության կենտրոնում, ավելին՝ ներառվել են կառավարության գործունեության ծրագրում: Դրանց մի մասը, հենց գործարար համայնքի, ներդրողների ներկայացուցիչների հետ, անցած երկու-երեք տարիներին քննարկվել և լուծվել է: Վարչապետն առաջարկել է ի գիտություն ընդունել զեկույցը, նշելով, որ դրա հիման վրա արվելիք որոշակի առաջարկները կառավարությունը պատրաստ է քննարկել: Նիստում քննարկվել են նաև կազմակերպական հարցեր: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ներկայացմամբ խորհուրդը հաստատել է ռոտացիոն կարգով ընդգրկված անդամների նոր կազմը:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ