Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 6 ապրիլի 2011

Քննարկվել են կանանց դերի բարձրացմանն առնչվող հարցեր




Այսօր կառավարությունում տեղի է ունեցել վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Մինչ օրակարգի հարցերին անդրադառնալը կառավարության ղեկավարը շնորհավորել է խորհրդի կին անդամներին. «Գեղեցիկ ավանդույթ է ձևավորվում, որ մենք արդեն մեր սիրելի կանանց նվիրված միամսյակ ենք նշում: Ցանկանում ենք ձեզ առողջություն, երջանկություն, որպեսզի դուք միշտ մեր կողքին լինեք և իմաստավորեք տղամարդու կյանքը»:
Օրակարգի առաջին հարցով խորհրդի անդամներին է ներկայացվել «ՀՀ գենդերային քաղաքականության 2011-2015թթ. ռազմավարական ծրագիրը և ՀՀ գենդերային քաղաքականության 2011թ. միջոցառումների տարեկան ծրագիրը հաստատելու մասին» կառավարության արձանագրային որոշման նախագիծը: Զեկուցվել է, որ նախագծում ներառվել են ինչպես հրատապ, այնպես էլ հեռանկարային խնդիրներ, որոնք վերհանում են կանանց դերին առնչվող հարցեր՝ հնարավորություն ընձեռելով ամրապնդելու կնոջ դերը երկրի հասարակական-քաղաքական կյանքում։
Նիստում քննարկվել է նաև «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է մեծացնել կանանց ներգրավվածությունը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման, ինչպես նաև օրենսդիր մարմիններում: Վարչապետը հանձնարարել է հիշյալ օրենքի նախագիծը ներկայացնել կառավարության քննարկմանը:
Խոսելով գենդերային հավասարության մասին՝ Տիգրան Սարգսյանը կարևորել է կանանց դերի բարձրացումը հասարակական-քաղաքական կյանքում որպես քաղաքակիրթ հասարակության ձևավորման և առաջընթացի անհրաժեշտ նախապայման:
Մեկ այլ հարցով ներկայացվել են խորհրդի աշխատանքային խմբերի 2011թ. ծրագրերը: Խորհրդի սոցիալ-տնտեսական հարցերի և առողջապահության աշխատանքային խմբի նոր ղեկավար է նշանակվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ