Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 5 ապրիլի 2011

Վարչապետը մասնակցել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 65-ամյակին նվիրված միջոցառմանը


Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի ազգային պատկերասրահում կայացած միջոցառմանը, որը նվիրված էր Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 65-ամյակին: Տիգրան Սարգսյանը, շնորհավորելով Ակադեմիայի ողջ անձնակազմին, նշել է, որ  հպարտանում է մեր տաղանդաշատ արվեստագետներով. «Այսօր մեր արվեստը մրցունակ է ամբողջ աշխարհում և չափազանց մեծ ճանաչում ունի»:
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 65-ամյակի առթիվ, ինչպես նաև արվեստի բնագավառում ունեցած վաստակի, ստեղծագործող սերնդի դաստիարակության գործում ներդրած ավանդի համար ակադեմիայի Դիզայնի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գագիկ Գևորգյանին շնորհվեց Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում, իսկ ակադեմիայի Դիզայնի, դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ավետիք Ավետիսյանը պարգևատրվեց «Մովսես Խորենացի» մեդալով։
Մշակույթի և կրթության ոլորտում ունեցած ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվեցին Կարեն Աղամյանը, Վիգեն Ղազարյանը, Խաչիկ Ազիզյանը։ Տարբեր պարգևների արժանացան Ակադեմիայի դասախոսները և մի շարք արվեստագետներ:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ