Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

կիրակի, 3 ապրիլի 2011

Վարչապետը շնորհավորել է երկրաբաններին մասնագիտական տոնի առթիվ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ապրիլի 3-ին՝ Երկրաբանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել երկրաբանության ոլորտի աշխատողներին, որում մասնավորապես ասված է. «Մեր երկրի զարգացումն ու առաջընթացն անհնար է պատկերացնել առանց ձեզնից յուրաքանչյուրի կատարած աշխատանքի, որը կարելի է համեմատել բնական հարստությունների համար բնության տարերքների դեմ յուրատեսակ պայքարի հետ: Հայաստանի տնտեսությունն այլ դիմագիծ կունենար առանց հանքարդյունաբերության, ընդերքի հումքային ու տնտեսական ներուժի բացահայտման:
Հայ երկրաբանների` խիզախ, նպատակաուղղված ու իրենց գործին նվիրված մարդկանց աշխատանքի շնորհիվ մեր երկիրն ունի հանքահումքային արդյունաբերության կայացած համալիր: Վստահ եմ, այսօր էլ ոլորտի զարգացման համար առանցքային են մասնագիտական որակները, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումն ու ընդերքի արդյունավետ կառավարման մեխանիզմները: Դրանք կամրապնդեն արձանագրված հաջողություններն ու հանքարդյունաբերության և ընդհանրապես տնտեսության դինամիկ ու կայուն աճի հիմք կհանդիսանան:
Կրկին շնորհավորում եմ երկրաբանի օրվա առթիվ, ձեր ընտանիքներին մաղթում եմ ամենայն բարին, իսկ ձեզ` առողջություն և նորանոր հաջողություններ»:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ