Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 21 հոկտեմբերի 2003

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների պատվիրակությանը, որի կազմում են համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը, տնօրենների խորհրդի նախագահ Փիթեր Ոսպիկյանը, փոխնախագահ Անտոնի Պարսամյանը և կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: Պատվիրակության անդամները ՀՀ վարչապետին տեղեկացրել են իրենց հերթական այցի նպատակը, այն է՝ հայրենիքում քննարկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ կապված ներկայիս զարգացումները, Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների գործակցության ընթացքը, ծրագրերը, ինչպես նաև ներկայացնելու Ամերիկայի հայկական համագումարի ձեռքբերումները, խնդիրներն ու առաջիկա անելիքները: Ընդգծելով, որ իրենց առաքելությունը ի նպաստ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործելն է, Միացյալ Նահանգներում Հայաստանի շահերը լավագույնս ներկայացնելը և երկու երկրների միջև համագործակցությունը խթանելը՝ Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել այդ ուղղությամբ իրենց հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու: Նրանք նշել են, որ համակարգված գործելու նպատակով հաճախակիացնելու են այցերը Հայաստան, Հայաստանի իշխանությունների և քաղաքական ուժերի հետ քննարկելով ընդհանուր նպատակից բխող խնդիրների լուծման ուղիները, այդ գործում Ամերիկայի հայկական համագումարի աջակցության հնարավորությունները: Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը կարևորելով ԱՀՀ առաքելությունը, Հայոց պետությանը հնարավորինս օգտակար լինելու մեր հայրենակիցների ձգտումը՝ նշել է, որ կազմակերպության ներուժը լիարժեք և արդյունավետ օգտագործելու համար, իրոք, անհրաժեշտ է կանոնակարգել համագործակցությունը, մշակել նոր գործուն մեխանիզմներ: Կառավարության հետ կապված վարչապետը, մասնավորապես, կարևորել է Հայաստանից դուրս նրա գործունեության, դիրքորոշումների վերաբերյալ ժամանակին, ամբողջական և ճշգրիտ տեղեկատվության տարածումը՝ այդ հարցում մեծ դեր վերապահելով նաև Ամերիկայի հայկական համագումարին: Անդրանիկ Մարգարյանը ներկայացրել է մեր երկրում գործող ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության ընթացքը, ինչպես նաև հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, առաջիկա ծրագրերը, քննարկվելիք հարցերը՝ համագումարի ներկայացուցիչներին առաջարկելով հանգամանորեն ծանոթանալ դրանց և հստակեցնել, թե որքանո՞վ կարող են իրենք էլ օգտակար լինել այդ հարցերի լուծմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության հետ կապված բազմաթիվ այլ հարցեր:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ