Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 1 ապրիլի 2011

Կառավարությունում քննարկվել են միջբուհական կոնսորցիումի ծրագրերը




Այսօր կառավարությունում տեղի է ունեցել միջբուհական կոնսորցիումի աշխատանքների հետագա կազմակերպման ու խորացման վերաբերյալ խորհրդակցություն, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Խորհրդակցությանը մասնակցում էին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և մարզերում ու Արցախում գործող մանկավարժական համալսարանների ռեկտորներ:
Քննարկվել են մանկավարժական կրթության կատարելագործման տեսլականը միջբուհական կոնսորցիումի աշխատանքների շրջանակում եվրոպական բուհերի հետ համագործակցության, «Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ» միջբուհական կոնսորցիումի գիտական հանդեսի՝ միջազգային գիտական պարբերականի չափորոշիչներին համահունչ արդիականացման կոնսորցիումի հեռանկարներին վերաբերող հարցեր։ Ի թիվս օրակարգում ընդգրկված հարցերի, անդրադարձ է եղել նաև միջբուհական կոնսորցիումի անդամ բուհերում կրթական ծրագրերի միասնականության և համակարգվածության աշխատանքների աջակցությանը միտված ծրագրերին:
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը խորհրդակցության անդամներին տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ Ֆինլանդիայի Ուլուի համալսարանի և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի միջև ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի համալսարանում կիրականացվեն ուսումնական ծրագրեր մինչև 2012թ. նոյեմբերը: Համաձայնագրի նպատակն է մանկավարժական կրթական գործընթացը համապատասխանեցնել եվրոպական պահանջներին:
Կրթական ոլորտում ներդրած նշանակալից ավանդի համար վարչապետ Տիգրան Սարգսյանը պարգևատրվել է Խ. Աբովյանի անվան մեդալով:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ