Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 21 հոկտեմբերի 2003

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որը նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նախագահն է, այսօր հրավիրել է խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջազգային համագործակցությանը և Հայաստանում այդ ոլորտի զարգացմանն առնչվող խնդիրներ: Օրակարգի առաջին հարցի՝ այս տարվա սեպտեմբերի 15-26-ը Ժնևում կայացած Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովի (ՏՀՀԳ) նախապատրաստական կոմիտեի երրորդ հանդիպման ընթացքի մասին, զեկուցել է խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա տեղեկացրել է, որ գագաթաժողովը, որին ներկա դրությամբ ցանկություն են հայտնել մասնակցելու 40 երկրների նախագահներ և կառավարությունների ղեկավարներ, նախատեսվում է անցկացնել երկու փուլով. առաջինը՝ այս տարվա դեկտեմբերի 10-12-ը Ժնևում, իսկ երկրորդը՝ 2005թ. նոյեմբերի 16-18-ը Թունիսում, թեև երկրորդ փուլի նպատակահարմարության խնդիրը դեռևս քննարկվում է: Գագաթաժողովը, ըստ զեկուցողի, կհամախմբի պետությունների բարձրագույն գործադիր մարմինների, միջազգային կառույցների, ոչ կառավարական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության միավորների, արդյունաբերության առաջատարների և լրատվամիջոցների ջանքերը՝ ապագա գլոբալ տեղեկատվական հասարակության և բոլոր երկրների համար տեղեկատվության, գիտելիքների և հաղորդակցության մատչելիության ապահովման նպատակով: Ա.Գրիգորյանը հայտնել է, որ հայկական պատվիրակության մասնակցությունը գագաթաժողովի նախապատրաստական երրորդ փուլին, նպատակ ուներ ապահովել, մասնավորապես, այդ ոլորտի հետ կապված իրազեկության բարձրացումը և Տեղեկատվական ու հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) քաղաքականության իրագործման պահանջարկի ձևավորումը, կառավարության, քաղաքացիական հասարակության և մասնավոր ոլորտի փոխգործակցության ուժեղացումը: Հանդիպման ժամանակ, ըստ զեկուցողի, մշակվել է գագաթաժողովի Հռչակագրի հիմնադրույթների նախագծի նոր տարբերակ, որտեղ ներառվել են պատվիրակություններից ստացված դիտողություններն ու առաջարկությունները: Մշակվել է մինչև 2015 թ. իրականացվելիք ավելի քան 140 կետից բաղկացած Գործողությունների ծրագրի նախագիծ ևս, որն ընդգրկում է տեղեկատվության և գիտելիքների հասանելիությունը, վստահության և անվտանգության ապահովումը, ՏՀՏ համակարգերը, լրատվամիջոցները, մշակութային ու լեզվական բազմազանությունը, էթնիկ առանձնահատկությունները, միջազգային և տարածաշրջանային համագործակցությունը և այլն: Մի շարք հարցեր (մասնավորապես Ինտերնետ կապի անվտանգության և կառավարելիության, ֆինանսական ապահովման խնդիրները) վիճահարույց են և դեռևս քննարկման փուլում են: Դրանց վերաբերյալ առաջարկությունները երկրների պատվիրակությունները կներկայացնեն նոյեմբերի 10-14-ը կայանալիք հաջորդ հանդիպմանը: Օրակարգի առաջին հարցի կապակցությամբ հանձնարարվել է մինչև գագաթաժողովը, խորհրդի քարտուղարությունում ճշգրտել հայկական պատվիրակության մասնակցության, կազմի, քննարկվելիք հարցերի նկատմամբ հայկական կողմի դիրքորոշումների հետ կապված խնդիրները: Նիստում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից առաջարկված Էլեկտրոնային կառավարություն (Էլ- կառավարություն) ծրագրի նախագծի մշակման աշխատանքների ընթացքը ներկայացրել է խորհրդի իրավակարգավորման աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Սանդուխչյանը: Նա նշել է, որ Հայաստանում արդեն սկսվել է Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաները (ՏՀՏ) մի շարք կարևորագույն ոլորտներում կիրառելու գործընթացը: Դրա հիման վրա կառավարությունը առաջիկա տարիներին պետք է առաջ շարժվի ավելի հավաքական և մշակված օրակարգով, որի մասին ներկայացված նախագծում առաջարկություններ են արված: Ըստ Դ.Սանդուխչյանի, հարցի նախապատմությունը, ինչպես նաև Էլեկտրոնային կառավարության նախագծի հաջողության համար անհրաժեշտ գործոնները (մասնակցություն և աջակցություն բոլոր նախարարությունների կողմից, էլ-կառավարության արդյունավետ համակարգում կառավարության ներքո, մասնակցություն և աջակցություն Հայաստանում գործող բոլոր միջազգային և դոնոր կազմակերպությունների կողմից և այլն) պարունակող այդ օրակարգի իրականացումը նպատակ ունի բարձրացնելու ոլորտում կատարվող գործառնությունների թափանցիկությունը, ավելացնելու դրանց արդյունավետությունը, ընդլայնելու գործարարությանն ու քաղաքացիներին կառավարության կողմից մատուցվող ծառայությունները: Խորհրդի անդամները նշելով, որ նախագիծը հետագա լրամշակման կարիք ունի, ընդգծել են, մասնավորապես, փորձագիտական, մեթոդական խմբերի բացակայությունը լրացնելու, աշխատանքները համակարգող օղակի ստեղծման, ծրագրված գործընթացներում կառավարության դերի մեծացման և արդեն իսկ այդ ուղղությամբ կատարված որոշակի աշխատանքները հաշվի առնելու անհրաժեշտությունը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն առաջարկել է ի գիտություն ընդունել ծրագրի նախագծի վերաբերյալ տրված տեղեկատվությունն ու քննարկման ժամանակ արված առաջարկությունները և հանձնարարել է առևտրի և տնտեսական զարգացման, տրանսպորտի և կապի նախարարությունների համապատասխան մարմիններին, «Էլեկտրոնային Հայաստան» հիմնադրամի հետ միասին, մեկ անգամ ևս քննարկել հարցը՝ մասնավորապես, խորհրդում Էլ-կառավարության աշխատանքային խմբի ստեղծման նպատակահարմարության խնդիրը, արված դիտողություններն ու առաջարկությունները և, խորհրդի քարտուղարությունում այդ ամենն ամփոփելուց հետո, ներկայացնել խորհրդի հաստատմանը: Նիստում խորհրդի անդամները քննարկել են նաև 2001 թ. նոյեմբերին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) գործունեության վերաբերյալ հիմնադրամի նախագահ Բագրատ Ենգիբարյանի հաշվետվությունը, ինչպես նաև Ամերիկայում բարձր տեխնոլոգիաների հայկական խորհրդի (AHTCA) Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Մարկոսյանի զեկուցումը՝ SiliconArmenia ինտերնետային պորտալի և տեղեկատվական տեխնոլոգիաներին առնչվող այլ նախաձեռնությունների վերաբերյալ:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ