Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 22 մարտի 2011

Վարչապետը գյուղացիների հետ քննարկել է կոոպերատիվների ներդրման ծրագիրը





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ` Ավան համայնք՝ գյուղացիների հետ քննարկելու «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարում և մրցունակություն» ծրագիրը։ Քանի որ գյուղատնտեսության ոլորտը մեր երկրի զարգացման համար սահմանվել է որպես գերակա ուղղություն, ուստի ծրագիրը մշակել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը` Համաշխարհային բանկի փորձագետների հետ համատեղ։
Արագածոտնի մարզի համայնքներից ծրագրում ներգրավված են 6-ը` Ավանը, Ն. Սասնաշենը, Թաթուլը, Նորաշենը, Գեղաձորը, Արագածը։ Ծրագրի շրջանակներում կիրականացվեն արոտների ջրարբիացման, դեպի արոտները տանող ճանապարհների վերականգնման, հեռավոր արոտներում շինությունների կառուցման, մթերման կետերի, արտադրամասերի ստեղծման, գյուղտեխնիկայի ձեռքբերման նախագծեր։
Գյուղացիների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրել է ծրագիրը և նշել, որ համայնքի ներկայացուցիչներն արդեն ծանոթ են ծրագրին, քանի որ նախորդ տարվա աշնանը դրա վերաբերյալ ծավալուն քննարկումներ է անցկացվել և ծրագիրը հավանության է արժանացել գյուղացիների կողմից։ «Ծրագրի նպատակն է օգնել հատկապես լեռնային շրջանում բնակվող գյուղացիներին, որոնց միակ ապրուստը անասնապահությունն է»,- նշել է նախարարը` ավելացնելով, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է անասնագլխաքանակի ավելացում և արոտավայրերի բարելավում։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, համայնքի ներկայացուցիչների հետ զրույցում նշել է, որ ծրագրի հաջողությունը պայմանավորված է լինելու այն հանգամանքով, որ միասին է կառավարվելու կոոպերատիվը։ «Դրա արդյունքում դուք կստանաք լուրջ օժանդակություն, որի շնորհիվ կավելացնեք արտադրողականությունը` նպաստելով նաև ձեր եկամուտների աճին»,- նշել է վարչապետ Սարգսյանը` ավելացնելով, որ կոոպերատիվի հաջող կառավարման գաղտնիքը համախմբված աշխատանքի մեջ է։ Ծրագիրն այժմ պիլոտային փուլում է, որը հաջողությամբ գործարկելու դեպքում, կիրականացվի 55 համայնքներում։ «Մենք ցանկանում ենք, որ մի քանի տարի հետո գյուղացիական համայնքները այնքան լավ վիճակում լինեն, որ պետության օժանդակության կարիքն այլևս չունենան»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը:
Կաթի գների տատանումներից խուսափելու նպատակով կառավարության ղեկավարը գյուղացիներին առաջարկել է հաշվարկել, թե ինչ ծավալի վերամշակող գործարան է անհրաժեշտ իրենց համայնքի համար, և առաջարկությունների դեպքում կառավարության ղեկավարը խոստացել է, որ պետությունը կօժանդակի գործարանի ստեղծմանը։ «Եթե ցանկանում եք ինքներդ գին թելադրել, պետք է մտածեք ուժեղ լինելու մասին, հույսներդ դնեք միայն ձեր վրա։ Եթե կա մի ընկերություն, որն իր գինն է ձեզ թելադրում և դուք ուզում եք պայքարել դրա դեմ, պետք է միասնական լինեք»,-ասել է վարչապետը:
Նշենք, որ նոր կոոպերատիվը ձևավորվելու է Ավան համայնքում նախկինում գոյություն ունեցող կոոպերատիվի հիման վրա, որն ունի երկու սառնարանային տնտեսություն:
Ի պատասխան գյուղացիների այն մտահոգությանը, թե գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները շատ բարձր են, կառավարության ղեկավարը վերահաստատել է, որ առևտրային բանկերի հետ ունեցած քննարկումների արդյունքում 2011թ. անհամեմատ կնվազեն գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները:
Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցման ԾԻԳ-ի տնօրեն Գագիկ Խաչատրյանը նշել է, որ Ավան համայնքը հատկապես ջրարբիացման խիստ անհրաժեշտություն ունի. համայնքի շուրջ 1500 հա հեռագնա արոտներում, որտեղ արոտային ողջ շրջանում կենդանիները պահելու հնարավորություն կա, սակայն ջրի անբավարարության պատճառով օգտագործման մակարդակը շատ ցածր է։ Ջրից օգտվելու համար արոտօգտագործողները կենդանիներին քշում են մինչեւ 10 կմ, արդյունքում նվազեցնելով կենդանիների կաթնատվությունն ու քաշաճը։ Արոտավայր տանող շուրջ 20 կմ ճանապարհների մասնակի վերանորոգման ծրագրի շրջանակներում առաջարկվում է նորոգել արոտ տանող ճանապարհների 2 կմ ընդհանուր երկարությամբ այն հատվածները, որով կապահովվի արոտների օգտագործման ընդունելի պայմաններ և զերծ կպահեն կենդանիների շարժի ժամանակ կճղակների վնասելուն` պատճառ դառնալով տարբեր հիվանդությունների։ Բացի այդ ավտոմեքենաների մուտքը կհեշտանա, հնարավորություն տալով մարդկանց կազմակերպել կաթի, կենդանիների տեղափոխման աշխատանքներ: Նշենք, որ համաձայն «Ավան համայնքի արոտավայրերի կառավարման» ծրագրի նախնական արժեքը կկազմի 75 մլն 600 հազար դրամ։

 

 


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ