Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 21 մարտի 2011

Տիգրան Սարգսյանն ընդունել է Սուպաչայ Պանիտչպակդիին




Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման հարցերով համաժողովի գլխավոր քարտուղար Սուպաչայ Պանիտչպակդիին, ով Երևան է ժամանել մասնակցելու ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) հիմնադրման 10-ամյակին նվիրված միջոցառումներին:
Զրուցակիցները քննարկել են ՄԱԿ-ի 6-րդ համաժողովի ընթացքում ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման հարցերով համաժողովի (UNCTAD) կողմից հրապարակված «Հայաստանի օրինակով մրցակցության օրենքի և քաղաքականության կամավոր փորձագիտական գնահատում» զեկույցը: Այդ համատեքստում վարչապետ Սարգսյանը նշել է, որ զեկույցում ներկայացված առաջարկները հիմնականում ներառված են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ՀՀ Ազգային ժողով ներկայացված օրենսդրական փաթեթում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում մրցակցային օրենսդրության բարելավմանն ուղղված բարեփոխումներին և Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Կարևորելով Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացվող բարեփոխումները, Սուպաչայ Պանիտչպակդին ընդգծել է, որ դրանք գտնվում են ճիշտ ուղու վրա:
ՀՀ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Սուպաչայ Պանիտչպակդիին՝ Առևտրի համաշխարհային կազմակերության գլխավոր տնօրեն նշանակվելուց հետո կարճ ժամանակահատվածում հեղինակավոր այդ կազմակերպությանը ՀՀ անդամակցության հարցում հետևողական աջակցության համար:
Հանդիպման ավարտին, պարոն Պանիտչպակդին տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման հարցերով համաժողովի հերթական նիստը տեղի կունենա 2012թ. ապրիլին՝ Քաթարում (Դոհա):

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ