Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 21 մարտի 2011

Վարչապետ Սարգսյանը ողջունել է տնտեսական մրցակցության պաշտպանության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովի մասնակիցներին





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) հիմնադրման 10-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպված միջազգային համաժողովին: Մարտի 21-23-ը կայանալիք հոբելյանական միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման հարցերով համաժողովի գլխավոր քարտուղար Սուպաչայ Պանիտչպակդին, ինչպես նաև ավելի քան 15 երկրների հակամենաշնորհային մարմինների ղեկավարներ, դեսպանությունների և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին` վարչապետ Սարգսյանը նշել է, որ այն հնարավորություն կտա ամփոփելու ՀՀ ՏՄՊՊՀ-ի 10-ամյա գործունեությունը և բացահայտելու առկա խնդիրները, օգտվելու այլ երկրներում այս բնագավառում, կուտակված փորձից և մատնանշել հետագա անելիքները:
Իր ելույթում կառավարության ղեկավարն ընդգծել է, որ անցումային փուլում գտնվող երկրներում ազատ մրցակցությունն ունի էական նշանակություն, և այդ տեսակետից կարևորել ՏՄՊՊՀ-ի դերն` անհրաժեշտ համարելով մրցակցությունը խաթարող հիմնարար պրոբլեմների բացահայտումը: Տիգրան Սարգսյանն անդրադարձել է տնտեսական մրցակացության պաշտպանության ոլորտի առաջնահերթ խնդիրներին. «Հայաստանի Հանրապետությունում առկա են մի քանի օբյեկտիվ հանգամանքներ, որոնք խոչընդոտում են մրցակցության միջավայրը:
Առաջինը հարկային և մաքսային վարչարարության խնդիրն է: Հավասար պայմանների ապահովումը, հավասար վարչարարության կիրառումը բոլոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ համար մեկ խնդիրն է, որն ստեղծում է բարենպաստ միջավայր մրցակցության համար:
Երկրորդ խնդիրը ձեռնարկությունների թափանցիկ աշխատանքն է, որը հնարավորություն պետք է տա, որ ոչ միայն պետական ատյանները վերահսկեն տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը, այլև հանրությունը: Դա նշանակում է, որ մենք մեծ ուշադրություն պետք է դարձնենք, որպեսզի տնտեսվարող, առավել ևս խոշոր տնտեսվարող սուբյեկտները հրապարակեն իրենց հաշվետվություններն աուդիտորական եզրակացության հիման վրա:
Երրորդ հանգամանքը կոռուպցիոն ռիսկերն են և ընդհանրապես կոռուպցիայի մակարդակը: Գաղտնիք չէ, որ մեր նման երկրներում կոռուպցիան լրջագույն մարտահրավերներից մեկն է, և այստեղ անհրաժեշտ է համալիր միջոցառումների իրականացում, որոնք պետք է նվազեցնեն կոռուպցիոն ռիսկերը, և դա, բնականաբար, ստեղծում է ավելի բարենպաստ պայմաններ:
Չորրորդ հանգամանքը հանրության վերաբերմունքն է այն բացասական երևույթներին, որոնք առկա են մեր երկրում, որպեսզի հանրությունն ունենա հստակ դիրքորոշում կոռուպցիոն երևույթների և ստվերային տնտեսության նկատմամբ ու համարի այդ երևույթներն անհանդուրժելի:
Հինգերորդ հանգամանքը, որն օբյեկտիվորեն խոչընդոտում է տնտեսական մրցակցությունը Հայաստանի Հանրապետությունում, աշխարհաքաղաքական մեր իրավիճակն է և այն քաղաքական ռիսկերը, որոնք կան տարածաշրջանում:
Մասնավորապես, որպես տնտեսության դիվերսիֆիկացիային խոչընդոտող օբյեկտիվ գործոն` Տիգրան Սարգսյանն առանձնացրել է Հայաստանն աշխարհի հետ կապող սակավաթիվ միջանցքների առկայությունը:
Վարչապետը ներկայացրել է վերոնշյալ խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները. «Առաջինը, հարկային և մաքսային վարչարարության առումով մենք ունենք հստակ ծրագիր, որն անցել է նաև միջազգային փորձաքննություն և պատշաճ ձևով ներկայացնում է իրավիճակն ու անելիքները: Այստեղ ունենք ռեֆորմների ներդրման կարողություններն ավելացնելու անհրաժեշտություն և ակնկալում ենք, որ Եվրամիության տեխնիկական օժանդակությունը և Արժույթի միջազգային հիմնադրամի օժանդակությունը կօգնեն էապես ավելացնել մեր ռեֆորմների կարողությունները հարկային և մաքսային բնագավառում: Ամենակարևորն այստեղ այն է, որ մեր հարկ վճարողները դեռևս դրական գնահատական չեն տալիս հարկային և մաքսային վարչարարության բնագավառում տիրող իրավիճակին, ու սա մեզ համար թիվ մեկ պրոբլեմն է:
Երկրորդ խնդիրը ձեռնարկությունների թափանցիկ աշխատանքն է: Այստեղ մենք ընդունել ենք աննախադեպ օրենք, որով պարտադրել ենք Հայաստանի Հանրապետության շուրջ հինգ հարյուր խոշոր ձեռնարկություններին, որպեսզի նրանք հրապարակեն իրենց ֆինանսական հաշվետվությունները, ընդ որում` արտաքին աուդիտի եզրակացության հիման վրա:
Երրորդը, ՏՄՊՊՀ-ի գործունեության արդյունավետության բարձրացման տեսակետից նույնպես ստացել ենք բազմաթիվ միջազգային փորձաքննությունների արդյունքները և փորձում ենք բարձրացնել հանձնաժողովի աշխատանքների արդյունավետությունը»:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է ստուգումներ անցկացնելու և պատժամիջոցներ կիրառելու լիազորություններ ունեցող նմանօրինակ մյուս հանձնաժողովների գործունեությանը և կարևորելով միջազգային փորձի ուսումնասիրությունը դրանց լիազորությունների տարանջատման հարցում` ընդգծել, որ մրցակցությանն առնչվող խնդիրների լուծման գործում գերակայությունը պատկանում է ՏՄՊՊՀ-ին:
Խոսելով հասարակության հետ աշխատելու կարևորությունից` Տիգրան Սարգսյանը նշել է. «Գաղտնիք չէ, որ եթե հասարակությունը վստահում է հանձնաժողովին, ապա հանձաժողովի դերակատարությունը մրցակցային դաշտում էապես բարձրանում է: Այդ տեսակետից ակնկալում ենք, որ այս տարի հանձնաժողովը, լրացուցիչ լիազորություններ ստանալով օրենսդիր իշխանության կողմից, անհապաղ պետք է բացահայտի մեր հանրությանը մտահոգող մի շարք ոլորտներում տիրող իրավիճակը և իրեն օրենքով տրված լիազորություններով համարձակորեն կիրառի պատժամիջոցներ: Մենք պետք է սերտորեն համագործակցենք և մեր քաղաքականության արդյունքները տեսանելի դարձնենք հանրության համար»:
Վարչապետ Սարգսյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման հարցերով համաժողովի գլխավոր քարտուղարին, միջազգային կառույցների ներկայացուցիչներին տրամադրված օժանդակության համար և շնորհավորել ՏՄՊՊՀ-ի անդամներին հիմնադրման 10-ամյա հոբելյանի առթիվ:
Երկօրյա տոնական միջոցառումների շրջանակում կներկայացվեն ՀՀ-ում տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի ձեռքբերումները, առկա խնդիրները և հետագա անելիքները, ինչպես նաև այլ երկրների համանման մարմինների փորձը և միջազգային փորձագետների գնահատականները:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ