Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 17 հոկտեմբերի 2003

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռոսսին: Ընդգծելով հայ-լեհական քաղաքական հարաբերությունների բավարար մակարդակը, կողմերը նշել են երկու երկրների միջև նաև տնտեսական գործակցությունը խթանելու անհրաժեշտությունը: Անդրանիկ Մարգարյանը և Վիկտոր Ռոսսը խոսել են երկու երկրների տնտեսական վիճակի, գործարար միջավայրի, ծրագրերի վերաբարյալ միմյանց տեղեկություններ փոխանցելու, գործարարների միջև գործընկերական կապերի հաստատմանն աջակցելու կարևորության մասին, այդ ամենում մեծ դեր վերապահելով առևտրաարդյունաբերական պալատներին, տվյալ ոլորտը համակարգող նախարարություններին ու գերատեսչություններին: Համատեղ գործարար համաժողովները, ցուցահանդես-վաճառքները, փոխադարձ այցերը, ըստ զրուցակիցների, բարենպաստ պայմաններ կստեղծեն Հայաստանի և Լեհաստանի միջև ապրանքաշրջանառության աճի և տնտեսական համագործակցության ակտիվացման համար: Կողմերը նշել են, որ ներկայումս համագործակցության լավ հնարավորություններ կան, մասնավորապես, արդյունաբերության, տրանսպորտի, էներգետիկայի, գիտության և կրթության, մշակույթի ոլորտներում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև վերջին տարիներին Լեհաստանում անօրինական բնակություն հաստատած մեր հայրենակիցների խնդիրներին: ՀՀ վարչապետը և Լեհաստանի դեսպանը հավաստել են համատեղ ուժերով դրանց լուծումները գտնելու պատրաստակամությունը:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ