Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 17 մարտի 2011

Վարչապետն ամփոփել է Բրյուսել կատարած այցի արդյունքները





«Բազմակողմ հարաբերություններում հաջողության հասնելու համար, այդ թվում` Եվրոպայում, շատ կարևոր է, որ որպես նախադեպեր լինեն հաջողված երկկողմ հարաբերություններ երկու պետությունների միջև»,- ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ այսօր Բրյուսելում ունեցած հանդիպումից հետո նշեց Բելգիայի խորհրդարանի նախագահ Անդրե Ֆլայոն:
Այս առումով նա մեծապես կարևորեց ՀՀ վարչապետի այցը Բելգիայի Թագավորություն, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների հետագա խորացման հնարավորությունները, մասնավորապես, խորհրդարանների միջև հարաբերությունների սերտացման հեռանկարը: Ա. Ֆլայոն առաջարկել է դեսպանի միջոցով նախապատրաստել առավել հաճախակի և սերտ շփումներ միջխորհրդարանական համագործակցության խմբի մակարդակով: «Հաշվի առնելով սերտ համագործակցությունը և երկու երկրների միջև առկա բարիդրացիական հարաբերությունները` հնարավոր է, որ նաև Եվրոպայի հետ հարաբերություններում Բելգիան սատարի Հայաստանին»,- հավելեց նա:
Ամփոփելով եռօրյա աշխատանքային այցի արդյունքները` ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը նշեց, որ եվրոպական գործընկերները սատարում են բարեփոխումների հայաստանյան ծրագրին և այդ առումով, արձանագրվել է, որ տեխնիկական, ֆինանսական օժանդակությունը, որ խոստացվել էր Հայաստանին, տրվելու է ամբողջ ծավալով: Դա, կառավարությանն ղեկավարի գնահատմամբ, շատ կարևոր է մեր երկրի համար:
«Մենք արդեն սկսել ենք քննարկել նոր ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, կենտրոնացել ենք մաքսային, հարկային վարչարարության բարելավման խնդիրների վրա և այստեղ ուզում ենք պիլոտային ծրագիր իրականացնել: Այդպիսի փորձ ԵՄ-ն ունի այլ երկրների հետ. մենք սկսել ենք բանակցությունները, որ այդ նախագիծն իրականացվի նաև Հայաստանում»,- տեղեկացրեց ՀՀ վարչապետը: Նրա ներկայացմամբ` մի կողմից` դա ենթադրում է լրացուցիչ տեխնիկական օժանդակություն, մյուս կողմից` նաև ֆինանսական բուֆերային հիմնադրամի ստեղծում:
Վերջինս կկարողանա ծածկել այն ռիսկերը, որոնք հնարավոր է առաջանան այդ բարեփոխումների արդյունքում, և ինչն էլ կապահովի մակրոտնտեսական կայունություն: «Միևնույն ժամանակ, քաղաքական, տնտեսական, ժողովրդավարացմանն ուղղված ծագրերի իրականացման առումով մտադիր ենք նոր թափ հաղորդել բարեփոխումներին Հայաստանում: Այդ առումով ստացել ենք լիակատար աջակցություն մեր եվրոպական գործընկերների կողմից»
,- նշեց ՀՀ կառավարության ղեկավարը:
Նրա խոսքով` չափազանց կարևոր էր, որ բոլոր մակարդակներում ներկայացվեցին այն խնդիրները, որոնք առաջացել էին ճգնաժամի հետևանքով և որոնք բավականին լուրջ հարված հասցրեցին Հայաստանի տնտեսությանը 2009 թվականին: Այսօր անհրաժեշտություն կա անդրադառնալ այդ պատճառով ի հայտ եկած խնդիրներին, և նախանշված ծրագրերը նոր թափով սկսել իրականացնել:
«Կարևոր է նաև, որ ԵՄ գործընկերների համար հասկանալի է մեր դիրքորոշումը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրում, և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում»,- ասաց ՀՀ վարչապետը: Նախ` հայ-թուրքական հարաբերությունների տեսակետից հասկանալի է, որ Հայաստանը, ստորագրելով արձանագրությունները, հայտարարել է դրանք վավերացնելու իր պատրաստակամության մասին:
Տ. Սարգսյանի խոսքով` բոլորի համար ակնհայտ է, որ գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում, և իրավիճակն այս երկրում ստիպում է ենթադրել, որ, ըստ երևույթին, այդ հարցին հնարավորւթյուն կլինի անդրադառնալ ընթացիկ տարվա ամռանը` Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից հետո: ԼՂ հակամարտության կարգավորման հարցում նոր միտումն այն է, որ եթե խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, նշանակում է, որ միջազգային հանրությունը պետք է որ միայն հստակ ազդակներ հաղորդի երկու երկրներին, որ ռազմական գործողությունները անընդունելի և անթույլատրելի են:
Միջազգային կառույցները և ԵՄ-ն միաժամանակ պետք է արձանագրեն, որ ունեն հստակ պատկերացումներ, թե ինչ պատժամիջոցներ կկիրառվեն այն երկրի նկատմամբ, ով կհամարձակվի ռազմական գործողությունների միջոցով լուծել այս խնդիրը: «Կարծում եմ, որ ԵՄ-ի այսպիսի քաղաքական դիրքորոշումը բարենպաստ պայմաններ կստեղծի նաև խաղաղ բանակցությունները իրենց տրամաբանական ավարտին հասցնելու համար»,- ասաց ՀՀ կառավարության ղեկավարը:
Բելգիայի խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանն այսօր առավոտյան նախորդել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումը ԵՄ հարկերի և մաքսային հարցերով հանձնակատար Ալգիրդաս Սեմետայի հետ: Հանդիպմանը մասնավորապես ներկայացվել են Հայաստանի հարկային և մաքսային ոլորտներում մինչ այս կատարված և առաջիկայում կատարվելիք բարեփոխումները, նշվել այն օժանդակության մասին, որ Հայաստանն ակնկալում է ԵՄ-ից` բարեփոխումների արդյունավետ իրականացման համար:
Նախօրեին` երեկոյան, տեղի էր ունեցել Տիգրան Սարգսյանի հանդիպումը «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության խորհրդի անդամների հետ: Մարտի 17-ի երեկոյան ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելից վերադարձավ Երևան:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ