Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 17 մարտի 2011

Տիգրան Սարգսյան. «Միջազգային հանրության կողմից պետք է լինի հստակ ազդակ, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»


Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 16-ին ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որից հետո պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին։ Հնչած բազմաթիվ հարցերի պատասխանները ՀՀ վարչապետը խմբավորել է ըստ ուղղությունների, որոնք ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Հարցերի առաջին խումբը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, և իմ տպավորությունն այն է, որ դուք ուզում եք մեզ օգնել հարցը կարգավորել օր առաջ, ինչի համար ուզում եմ ձեզ անկեղծ շնորհակալություն հայտնել։ Ներկայացնեմ իմ պատկերացումը, թե ինչպես Եվրամիությունը, Եվրախորհրդարանը կարող են օգնել մեզ` լուծելու այդ հարցը. եթե կա հակամարտություն, նշանակում է` երկու կողմերն ունեն տարբեր պատկերացումներ խնդրի լուծման վերաբերյալ, և նրանք պետք է նստեն բանակցությունների ու գան համաձայնության։ Եթե երկու կողմեր նստել են բանակցությունների սեղանին, բայց մտածում են, որ հարցը լուծվելու է ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ, այլ դրանից դուրս, ապա ոչ մեկը չի կարող օգնել նրանց։
Կա Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման չափազանց կարևոր սկզբունք, որի հետ, կարծում եմ, դուք բոլորդ համաձայն եք. խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։ Եթե այդպես է, ապա իմ պատասխանը ձեզ, թե ինչպիսին կարող է լինել ԵՄ-ի էական օժանդակությունը, հետևյալն է. Եվրամիությունը պետք է հստակ ազդակ հաղորդի բանակցող կողմերին, որ եթե կողմերից որևէ մեկը փորձի հարցը լուծել ուժային եղանակով, ապա միջազգային հանրությունն այդ կողմի նկատմամբ կիրառելու է խստագույն պատժամիջոցներ։ Եթե միջազգային հանրության կողմից լինի այսպիսի հստակ ազդակ, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, ապա ձեզ հավաստիացնում եմ, որ դա կլինի ձեր լավագույն օժանդակությունը, որպեսզի մեր բանակցությունները հասնեն հաջողության։
Այն աշխատանքը, որ կատարել է Մինսկի խումբը, այն առաջընթացը, որ Մինսկի խմբում կա, այն մանրակրկիտ աշխատանքը, որ կատարում են ԱՄՆ, Ռուսաստանը, Ֆրանսիան, կարծում եմ` բավարար հիմքեր ստեղծել են, որ ԼՂ հարցն ստանա խաղաղ կարգավորում, քանի որ այն փոխզիջումային լուծումները, որոնք առաջարկվում են, մեր կարծիքով, կարող են հիմք հանդիսանալ բանակցությունների համար։ Համաձայն եմ, որ այդ պարագայում, եթե միջազգային հանրության կողմից լինի հստակ այդպիսի ազդակ, որ ռազմական ճանապարհով այս հարցը չի լուծվի, ապա երկու կողմերն էլ կարող են էապես կրճատել իրենց ռազմական ծախսերը։ Բայց քանի դեռ երկու կողմերից մեկը տեսնում է, որ կա շատ մեծ հավանականություն և հնարավորություն` հարցը լուծելու ռազմական ճանապարհով և էական մեծ ծախսեր է կատարում այդ առումով, հասկանալի է, որ բանակցությունները հաջողությամբ չեն կարող ավարտվել։
Ինչպե՞ս կարող է ԵՄ-ն մեզ օգնել այդ հարցում, եթե կողմերն ունեն տարբեր պատկերացումներ հակամարտության լուծման վերաբերյալ, նշանակում է` այդ կողմերի` արդարության ընկալումը շատ տարբեր է։ Արդարության ընկալումն արժեհամակարգ է։
Եվ այս իմ թեզով ես ուզում եմ պատասխանել նաև երկրորդ հարցին` տարածաշրջանում խաղաղություն ապահովելու գործում ԵՄ օժանդակությունն ինչպիսին կարող է լինել։ Լավագույն ձևը, և ես իմ ելույթում նշեցի, արժեքների միասնական հարթակի ձևավորումն է տարածաշրջանում։ Եթե արժեքների շուրջ գանք համաձայնության, ապա մեզ հեշտ կլինի բոլոր կոնֆլիկտային հարցերի շուրջ գալ համաձայնության։ Այդ տեսակետից ես այսօր տեսնում եմ միայն մեկ ճանապարհ. այն է` Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան և Հայաստանը հայտարարեն, որ իրենց համար կարևոր, էական նշանակություն ունի եվրաինտեգրումը և այն արժեքները, որոնց հիման վրա ձևավորվել է ԵՄ-ն։ Չորս երկրներն էլ իրականացնում են բարեփոխումներ, որոնք մեզ տանում են դեպի եվրաինտեգրացիա։
Ակնհայտ է մի մեծ խնդիր, որ մենք ունենք. մեր հայտարարած արժեքները և այսօրվա իրողությունն իրարից խիստ տարբերվում են։ Գոյություն ունի մեծ ճեղքվածք իրականության և հռչակած արժեքների միջև։ Միասնական արժեքների հարթակի ձևավորման ճանապարհը, իմ խորին համոզմամբ, եվրաիտեգրացիայի ճանապարհին համարձակ բարեփոխումների իրականացումն է։ Այսինքն` տարածաշրջանի երկրները ԵՄ-ի օժանդակության կարիք ունեն, և այդ օգնությունը պետք է ուղղված լինի մեր երկրներում բարեփոխման ներուժի ուժեղացմանը։ Ունեցանք հաջողություն եվրաինտեգրացիայի ճանապարհին, եվրոպական արժեքների կիրառման ոլորտում` կունանք հաջողություն նաև հակամարտության լուծման բնագավառում, քանի որ նույն արժեքներով կմոտենանք բոլոր խնդիրներին։
Հաջորդ հարցը, որ մտահոգում է շատերին, այն է, թե ինչպիսին է մեր վերաբերմունքը ատոմակայանի փակմանն ու նորի կառուցմանը։ Հատկապես Ճապոնիայի իրադարձություններն այս խնդիրը դարձրեցին խիստ արդիական և բոլոր երկրները, որտեղ կան ատոմակայաններ, այսօր բուռն քննարկումներ են ծավալում։ Բնականաբար, մենք ևս քննարկում ենք այն հարցը, թե ինչպես կարելի է բարձրացնել մեր ատոմակայանի անվտանգությունը։ Այդ առումով համագործակցում ենք բոլոր միջազգային կազմակերպությունների հետ, որոնք պատասխանատու են էներգետիկայի բնագավառում անվտանգության համար։ Բաց և թափանցիկ է մեր համագործակցությունը։ Մի կողմից` իրականացնում ենք անվտանգության կանոնների ապահովման հստակ միջոցառումների ծրագիր, մյուս կողմից` ստանում ենք օժանդակություն, այդ թվում` նաև ԵՄ-ից` բարձրացնելու ատոմակայանի անվտանգությունը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ամբիոնից այդ օժանդակության համար և հավաստիացնել ձեզ, որ, բնականաբար, ինչպես բոլոր երկրներում, այդ թվում` նաև Հայաստանում մենք ևս մեկ անգամ լուրջ քննության կենթարկենք մեր` Մեծամորի ատոմակայանի անվտանգության խնդիրները։
Մյուս հարցը Թուրքիայի հետ հարաբերություններն են։ Մենք խիստ շահագրգռված ենք, որ Թուրքիան ունենա հաջողություններ ԵՄ ինտեգրացիայի ճանապարհին։ Շահագրգռված ենք, որ ունենանք դեմոկրատական, զարգացած շուկայական կանոններով, եվրոպական արժեքներով ապրող հարևան, քանի որ դա կապահովի տարածաշրջանային անվտանգություն, նաև` Հայաստանի զարգացման համար կստեղծի ավելի բարենպաստ պայմաններ։ Մեր քաղաքականությունն այդ առումով վերջին քսան տարիների ընթացքում չի փոխվել և մնում է նույնը։ Պատրաստ ենք առանց նախապայմանների Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ, այնպիսի հարաբերություններ, որոնք պետք է բնորոշ լինեն հարևաններին։ Դրա վկայությունն այն է, որ մենք համարձակ ստորագրեցինք Շվեյցարիայում արձանագրություններ, և մեր երկրի նախագահը հայտարարեց, որ պատրաստ ենք վավերացման ենթարկել դրանք։ Ավելին` ՀՀ Սահմանադրական դատարանը տվեց իր դրական եզրակացությունը։ Ցավոք, տեսնում ենք, որ Թուրքիայի վրա կան լուրջ ճնշումներ, և Թուրքիան դեռևս պատրաստ չէ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։
Հաջորդ հարցը վերաբերում է հայկական համայնքներին։ Հայ ժողովուրդը միասնական օրգանիզմ է, և սխալ է այն կարծիքը, որ կարելի է այդ միասնական ազգի մի հատվածը հակադրել մյուսին։ Դա անհեռանկարային և վտանգավոր մոտեցում է։ Աշխարհում կան շատ ազգեր, որոնք ունեն սփյուռք։ Եվ եթե այդ ազգերի ներկայացուցիչներն իրենց նույնացնում են իրենց ազգի հետ, դա նշանակում է, որ նրանք ապրում են այդ արժեքներով, և այս պարագայում սեպ խրել այդ հատվածների միջև վտանգավոր զբաղմունք է։ Դա չի նշանակում, որ այդ ազգի ներսում կարծիքների բազմազանություն չկա։ Իհարկե, կա բազմակարծություն ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ սփյուռքում, թե ինչպես պետք է կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները։ Հայաստանի ներսում ևս կա ընդդիմություն, և մենք կորցրեցինք մեր կոալիցիոն գործընկերներից մեկին հենց այն պատճառով, որ մեր գործընկերները համաձայն չէին մեր դիրքորոշման հետ, որ մենք պետք է ստորագրենք արձանագրությունները և դրանք ենթարկենք վավերացման։ Այսինքն` այնպես չէ, որ սփյուռքը դեմ է, Հայաստանը` կողմ։ Հայ ժողովրդի ներսում կան տարբեր կարծիքներ այս հարաբերությունների կարգավորման գործում։
Հաջորդ խնդիրը հարաբերություններն են մեր ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի հետ, որը էական դերակատարություն ունի ՀՀ-ում։ Ավելին` Հայաստանում կան տեղակայված ռազմական ուժեր, ինչը ՀՀ-ի գիտակված, կշռադատված որոշումն է, քանի որ այս տարածաշրջանում ունենալով լրջագույն խնդիրներ, չկարգավորված ռազմական խնդիրներ հարևանների հետ, որոնց տնտեսական, ռազմական կարողությունները տասնապատիկ անգամ գերազանցում են փոքր Հայաստանի կարողությունները, մենք կարիք ունենք ապահովելու մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը։ Մի ժողովրդի, որ տեսել է Ցեղասպանություն, և որի ենթագիտակցության մեջ ֆիզիկական անվտանգոթյան խնդիրն ունի էական նշանակություն։ Ե՞րբ կնվազի միակողմանի ռազմական ուժերի տեղակայման անհրաժեշտությունը տարածաշրջանում. այն ժամանակ, երբ տարածաշրջանում աշխարհաքաղաքական ռիսկերն էապես կնվազեն, իսկ դրա ճանապարհը և իմ համոզմունքները ձեզ ներկայացրեցի։ Դա ժողովրդավարական ուղիով իրականացվող բարեփոխումներն են, և եթե այդ ոլորտում մենք ունենանք հաջողություն, ապա տարածաշրջանում կլինի վստահության մթնոլորտ, ու ռազմական ուժերի առկայության անհրաժեշտություն չի լինի։
Մաքսային միության վերաբերյալ հարցը, բնականաբար, Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը քննարկում են նաև ԱՊՀ այլ երկրների հետ, նաև` Հայաստանի։ Մեր դիրքորոշումը հետևյալն է. Հայաստանն Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է։ Մեր օրենսդրության մեջ ներդրել ենք այն չափանիշները, որոնք բխում են այդ համաձայնագրից։ Ռուսաստանը նույնպես ցանկություն ունի ԱՀԿ անդամ դառնալ և այդ ուղղությամբ վերջին տարիներին լուրջ ջանքեր է գործադրել։ Միջազագային պրակտիկայում չկա այնպիսի փորձ, որ որևիցե երկիր, չունենալով աշխարհագրական սահման մաքսային այս կամ այն միության հետ, դառնա այդ մաքսային միության անդամ։ Տեխնիկապես և տեսականորեն այդ խնդիրն անհնարին է լուծել։ Դա նշանակում է, որ Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան մաքսային միության անդամ Հայաստանը չի կարող լինել։ Եթե, իհարկե, Վրաստանը չանդամակցի։
Կարծում եմ, որ իրատեսական սցենարն այն է, որ փորձում ենք գնալ եվրաինտեգրման ճանապարհով և մեր քաղաքական նպատակն այսօր այն է, որ լիահույս ենք` դառնալու ենք համապարփակ և խորը ազատ առևտրի համաձայնագրի լիիրավ անդամ։ Այդ առումով ջանքեր ենք գործադրում` իրականացնելու ՀՀ-ում բարեփոխումներ։
Հաջորդ հարցը «Եվրոնեսթ»-ի վերաբերյալ է։ Մեր դիրքորոշումը հետևյալն է. մասնակցել և մասնակցելու ենք այս գործընթացին, կարևորում ենք այն, որովհետև տեսնում ենք, որ ձևավորվում է մի կարևոր քաղաքական հարթակ, որտեղ պատգամավորները կարող են քննարկել միմյանց հետաքրքրող, մտահոգող հարցեր։ Դա կարող է էական խթան հանդիսանալ, որ գնանք եվրաինտեգրացիայի ճանապարհով։ Ջանքեր ենք գործադրելու, որ այդ կառույցը կայանա։
Հարց հնչեց ընտրությունների մասին։ Մեկ տարի հետո լինելու են խորհրդարանական ընտրություններ, և մենք պետք է այնպես անենք, որ դրանք անցնեն եվրոպական լավագույն չափանիշներին համապատասխան։ Կարծում եմ, որ մեր լավագույն պատասխանն այս հարցին կլինի հետևյալը. պետք է նոր թափ հաղորդենք մեր բարեփոխումների ծրագրին, որն իրականացնում ենք ԵՄ-ի հետ` ունենալու համար ավելի ժողովրդավարական կանոններով ապրող երկիր` շուկայական տնտեսությանը բնորոշ օրենսդրությամբ և նորմերով։ Ինչքան արագ իրականացնենք այս բարեփոխումները, այնքան վստահությունը մեր կառավարության նկատմամբ կլինի ավելի բարձր։ Եվ դա էլ կլինի այն երաշխիքը, որ 2012 թվականի ընտրությունները կլինեն ավելի բաց, թափանցիկ, արդար և համահունչ լավագույն կանոններին»։
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ