Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 17 մարտի 2011

Ըստ ՀՀ վարչապետի` Հայաստանը գիտակցաբար ընտրել է զարգացման եվրոպական ուղին


Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 16-ին ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։ ՀՀ վարչապետի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հարգարժան Նախագահ,
Եվրոպական խորհրդարանի հարգելի անդամներ,
Տիկնայք ու պարոնայք,

Ինձ համար մեծ պատիվ է այսօր ելույթ ունենալ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։ Շնորհակալ եմ Եվրախորհրդարանին այս հանդիպումը կազմակերպելու համար։
Այսօրվա օրակարգի ցանկացած հարց պետք է դիտարկվի աշխարհում ընթացող վերջին զարգացումների համատեքստում։
Ի՞նչ ուժ է ուղղորդում Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում առկա անկայունությունը, ճգնաժամերն ու հակամարտությունները։ Պատասխանը պարզ է. մարդիկ ցանկանում են փոփոխություններ։
Պատմությունից, սակայն, գիտենք, որ ոչ բոլոր փոփոխություններն են հանգեցնում ցանկալի նպատակի։ Այդ իսկ պատճառով, հավատացած եմ, որ հիմնարար փոփոխությունների հաջողությունը կախված է ընդհանուր նպատակների սահմանումից և մարդկանց այդ նպատակներին հասնելու մեջ ներգրավումից։
Եվրոպական երկրների փորձը հստակ ցույց է տալիս ժողովրդավարական ինստիտուտների արդյունավետությունն այս հարցում` հարգելով ազատ արտահայտման հիմնարար իրավունքը և բազմակարծության ու հասարակական բանավեճերի կարևորությունը։
Հայաստանը գիտակցաբար ընտրել է զարգացման եվրոպական ուղին։ Մեր ընտրությունը պայմանավորված է մեր քրիստոնեական արմատներով և անցյալի ամբողջատիրական վարչակարգերի ժառանգությունից ձերբազատվելու որոշմամբ։ Օսմանյան Կայսրության ու Խորհրդային Միության երկարամյա տիրապետության տակ գտնվելու ընթացքն արմատապես խեղել է մեր սոցիալական վարքագիծը։
Ժողովրդավարական բարեփոխումներն ունեն վարքագծի փոփոխության իրական ներուժ, և դրանք սկսվում են ընտրական գործընթացի, սեփականության իրավունքների պաշտպանության ամրապնդման, դատական իշխանության անկախությունից և միջին խավի ձևավորումից, որը հենց տնտեսապես ու սոցիալապես պատասխանատու ընտրողների և քաղաքացիների դասակարգն է։
Այդուհանդերձ, Հայաստանի կողմից հռչակված արժեքների և ձգտումների ու այսօրվա մեր իրականության միջև անջրպետ կա։
Ժամանակակից աշխարհում փոփոխությունները տեղի են ունենում ավելի արագ, քան երբևէ։ Այդ պատճառով Հայաստանը պետք է արագացնի բարեփոխումների և ինստիտուցիոնալ փոխակերպման իրականացումը։ Պարզ է, որ Եվրոպական Միության տեխնիկական ու ֆինանսական աջակցությունն առանցքային է արագ ու բովանդակային առաջընթաց ապահովելու համար։
Այս համատեքստում Եվրամիության կողմից առաջարկված Արևելյան գործընկերությունը կարևոր գործիք է, որ կարող է արագացնել փոխակերպման գործընթացը։ Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հղում արված առաջարկի համար և վերահաստատում մեր պատրաստակամությունը՝ Միության հետ քաղաքական ու տնտեսական ինտեգրումը զարգացնելու։ Եվրոպական Միության հետ այժմ մենք բանակցում ենք Ասոցացման պայմանագրի շուրջ։ Աշխատում ենք Խորը ու Համապարփակ Ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու ուղղությամբ։
Եվրոպական միության աջակցության շնորհիվ մենք արդեն իրականացրել ենք մի շարք կարևոր ծրագրեր։ Մասնավորապես մեզ հաջողվել է Հայաստանում հիմնել ուժեղ և անկախ Օմբուդսմենի ինստիտուտը։ Մենք նաև հիմնել ենք Փաստաբանների պալատը, Փաստաբանների դպրոցը, Իրավաբանական ակադեմիան, ինչպես նաև Դիվանագիտական դպրոցը։ Հայաստանի կառավարության բոլոր կառույցներում մենք ներդրել ենք էլեկտրոնային կառավարման համակարգ, ինչպես նաև հարկային էլեկտրոնային համակարգը, որը կարևոր գործիք է բիզնես միջավայրը բարելավելու ու կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար։ ԵՄ օժանդակությունն ու Խորհրդատվական խմբի փորձը մասնավորապես շատ գործառնական էին Հայաստանում իրավական ու տնտեսական բարեփոխումների իրականացման գործում։ Բարեփոխումների մեր ներուժի համար խոչընդոտ են այն իրական աշխարհաքաղաքական ռիսկերը, որոնք շարունակում են հյուծել Հարավային Կովկասը։
Առաջին` Ադրբեջանի թշնամական հռետորաբանությունը, չվերահսկվող ռազմական ծախսերը և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ռազմական ճանապարհով լուծելու բացահայտ ցանկությունը ավելի են թեժացնում տարածաշրջանի քաղաքական լարվածությունը։
Երկրորդ` Թուրքիայի կողմից շարունակվող Հայաստանի շրջափակումն զգալիորեն նվազեցրել է հայաստանյան տնտեսությունը բազմազանեցնելու հնարավորությունները։ Տարածաշրջանում Թուրքիայի նկրտումները բացասաբար են ազդում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցությունների վրա` հանգեցնելով կարգավորման հետաձգմանը։
Եվ վերջապես, նպատակ չունենալով հարցականի տակ դնել ԵՄ միջազգային խաղաղության ու կայունության հասնելու ջանքերը, ես ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել փաստին, որ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցներն իրականում մարտահրավեր են մեր տնտեսական ներուժի զարգացմանը։ Բացի Իրանից, միակ միջանցքը, որ Հայաստանը կապում է աշխարհի հետ, անցնում է Վրաստանի տարածքով։ 2008թ. մեր տարածաշրջանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները բացահայտեցին Հայաստանի տնտեսության խոցելիությունը` առկա միակ տրանսպորտային միջանցքից գերկախվածության պատճառով։ Այդ ժամանակ մենք գոյատևեցինք միայն Իրանի միջոցով հիմնական ապրանքատեսակների տարանցում կազմակերպելու շնորհիվ։ Պատժամիջոցների խստացումը կտրուկ կնվազեցնի այս միջանցքի հասանելիությունը, այն պարագայում, երբ Թուրքիայի սահմանը բացելու ուղղությամբ ԵՄ հետ մեր միասնական ջանքերը հաջողության չհասան։
Հարավային Կովկասում սառեցված հակամարտությունների վերսկսման վտանգը հնարավոր է նվազեցնել միայն արժեքների համատեղ հարթակ ձևավորելով։ Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանն ու Հայաստանը պնդում են, որ զարգացման եվրոպական ուղու վրա են։ Մենք հստակ գիտակցում ենք, որ այդ ճանապարհին արդյունավետ բարեփոխումները կնպաստեն տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը։ Տարածաշրջանի պետությունների համար միակ կիրառելի տարբերակը կարող է կառուցվել այնպիսի արժեքների հիման վրա, ինչպիսիք են փոխադարձ վստահությունը, հանդուրժողականությունը և համերաշխությունը, արժեքներ, որոնք բոլորն էլ ժամանակակից Եվրոպայի անկյունաքարերն են։
Համաշխարհային ճգնաժամը բացահայտեց մեր երկրի կարևորագույն հիմնախնդիրները. տնտեսության անբավարար դիվերսիֆիկացիա, անարդյունավետ հանրային կառավարման համակարգ, մրցակցային անհավասար պայմաններ։ Ի լրումն տնտեսական ճգնաժամը հանգեցրեց աղքատության աճի, պետական արտաքին պարտքի ավելացման և բարձր գնաճի։ Այս բոլոր գործոնները նվազեցրին բարեփոխումներ իրականացնելու մեր ներուժը։ Այնուհանդերձ, ԵՄ-ն մեզ տրամադրել է նշանակալի օժանդակություն համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելու համար։
Հարգելի գործընկերներ.
Այժմ կցանկանայի ներկայացնել մեր կառուցակարգային բարեփոխումների օրակարգը մի քանի համառոտ կետերով.
Ժողովրդավարական հաստատությունների ամրապնդումն օրակարգի կարևորագույն կետերից է։ Ուժեղ ժողովրդավարական ինստիտուտների գոյությունը, ակտիվ քաղաքացիական հասարակությունը, արտահայտվելու ազատությունն ու ազնիվ ներկայացվածությունը կենսական նշանակություն ունեն քաղաքական կայունության հասնելու համար։
Անկախ դատական համակարգը կարող է ապահովել ժողովրդավարական իրավունքներն ու օգնել զարգացնելու ձեռներեցությունը։
Կրթական ոլորտի բարեփոխումները մտավոր ներուժն ավելացնելու և հասարակական վարքականոնների փոփոխություններն արագացնելու ամենաարդյունավետ միջոցն են։ Անհնար է կառուցել ժամանակակից հասարակություն առանց ժամանակակից համալսարանների։
Հավասար դաշտը պարտադիր պայման է շուկայական տնտեսության բնականոն գործունեության համար։ Մրցակցությունն անհնար է առանց հարկային և մաքսային բարեփոխումների։
Կոռուպցիան և անարդյունավետ պետական կառավարումը բարեփոխումների իրականացման համար լուրջ խոչընդոտ են հանդիսանում։ Այդ պատճառով մենք ընդունել ենք Հակակոռուպցիոն ծրագիր և այժմ փոխկապակցված անձանց և շահերի բախման օրենսդրության մշակման փուլում ենք։
Վստահելի սոցիալական ապահովության ծրագրերի իրականացումը կհանգեցնի համապատասխան առողջապահական ծառայությունների, լուրջ կենսաթոշակային համակարգի, աղքատության ու գործազրկության նվազման։
Մենք հստակ գիտակցում ենք, որ բարեփոխումների իրականացման ուշացումը կհարվածի մեր կառավարության վստահելիությանը։ Մենք կարող ենք ամրապնդել վստահությունն այս ուղղությամբ` արդյունավետ քայլեր իրականացնելով։ Համոզված եմ, որ ԵՄ աջակցությունը կարևոր է Հայաստանի համար` նշված ուղղություններով խիզախ քայլեր կատարելու առումով։ Դա հնարավորություն կտա մեզ, ի թիվս այլ հարցերի, կառավարել ռիսկերն ու ապահովել մակրոտնտեսական կայունությունը։
Ամփոփելով խոսքս, սիրելի գործընկերներ, նշեմ` ներկա վիճակը միանշականորեն պահանջում է արմատական փոփոխություն ու խիզախ նախաձեռնություններ։ ԵՄ-ն կարևոր դերակատարում ունի Հարավային Կովկասի տարածաշրջանում շարունակական խաղաղության և կայունության հաստատման գործում` բարեփոխումներին աջակցելու միջոցով։ Իր հերթին, Հայաստանն ունի դոնոր հանրության ֆինանսական ու մտավոր աջակցության կարիքը` լրացնելու մեր հռչակած արժեքների և բարեփոխումների ներուժի միջև առկա բացը։
Նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ, Հայաստանն ունի բարեփոխումների գործընթացն արագացնելու քաղաքական կամք։ Այսպիսով, մենք հավատարիմ ենք մնում ԵՄ-ի հետ հարաբերությունների հետագա` ավելի ակտիվ ու արդյունավետ մերձեցման հանձնառությանը»։

Թարգմանությունն անգլերենից` ոչ պաշտոնական

 

Դեկտեմբեր 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ