Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 16 հոկտեմբերի 2003

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովին: Զրույցի ընթացքում կողմերը հավաստել են, որ Հայաստանի և Բելառուսի միջև առկա հարաբերություններում լուրջ խնդիրներ չկան, ընդհակառակը՝ գոյություն ունի փոխշահավետ գործակցության մեծ ներուժ: Հայ-բելառուսական տնտեսական կապերի զարգացման խնդրում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և նախարար Սերգեյ Մարտինովը կարևորել են երկու երկրների միջև հաճախակի դարձած շփումները, փոխադարձ այցելությունները, ինչպես նաև 1999թ. ստեղծված միջկառավարական համատեղ հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը, որի 5-րդ նիստը օրերս տեղի ունեցավ Երևանում: Նրանք գոհունակությամբ արձանագրել են վերջին տարիներին Հայաստանի և Բելառուսի միջև ընդհանուր ապրանքաշրջանառության ծավալների աճը, որն այս տարվա 8 ամիսներին 2002թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ թե՛ արտահանման, թե՛ ներմուծման գծով կազմել է ավելի քան 61 տոկոս: Որպես տնտեսական համագործակցության հեռանկարային ուղղություններ, կողմերը նշել են գիտության և տեխնիկայի, այդ թվում բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, էներգետիկայի բնագավառները, ընդգծելով գործարարների միջև անմիջական շփումների կարևորությունը: Սերգեյ Մարտինովը նշել է, որ այս օրերին Երևանում է գտնվում Բելառուսի գործարարների պատվիրակությունը՝ իրենց գործընկերների հետ համագործակցության հնարավորություններին ծանոթանալու նպատակով, ինչը, նրա խոսքերով, մեծ խթան կարող է դառնալ երկկողմ գործարար կապերի զարգացման համար:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ