Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 16 մարտի 2011

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության ղեկավարի և Եվրոպական Խորհրդարանի նախագահի հանդիպումը



«Եվրոպական Խորհրդարանը կարևորում Է Հայաստանի հաստատակամությունը բարեփոխումների, թափանցիկությունը, ժողովրդավարությունը, դատաիրավական համակարգերը, մարդու իրավունքները բարելավելու հարցերում». այս մասին այսօր Բրյուսելում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Եվրոպական Խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հանդիպումից հետո` ճեպազրույցի ժամանակ, նշել է Ե. Բուզեկը` ողջունելով քննարկումները ապագայում ասոցացման համաձայնագիրը կնքելու, ինչպես նաև ազատ առևտրի խորը, համապարփակ տարածք ստեղծելու, վիզաների հեշտացման ուղղությամբ: «Մենք մտահոգված ենք ԼՂ հակամարտությամբ և կանենք հնարավորը, որ ապահովվի այդ տարածաշրջանի խաղաղությունը: Ամեն գնով պետք է խուսափել զինված հակամարտությունից»,- ասել է նա: Եժի Բուզեկի խոսքով` շատ կարևոր է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վավերացումը: Միաժամանակ նա շնորհակալություն է հայտնել Հայաստանին` «Եվրանեսթ»-ին անդամակցելու համար: «Այսօր մենք ընթանում ենք ճիշտ ճանապարհով, և առաջին հանդիպումը կգումարվի մայիսին ԵԽ-ում: Հուսով ենք, որ մենք մայիսին կհանդիպենք նաև մայրաքաղաք Երևանում, ինչը հնարավորություն կտա քննարկելու հարցեր` կապված ձեր տարածաշրջանի հետ»,- նշել է Եվրոպական Խորհրդարանի նախագահը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ իրենք հանդիպման ժամանակ քննարկել են ԵՄ հետ համագործակցության օրակարգում ներառված բոլոր հարցերը: «Մենք համոզված ենք, որ այս հանդիպումները և աջակցությունը, որ տեսնում ենք, նոր թափ են հաղորդելու մեր բարեփոխումների ծրագրին: Դա առաջին հերթին վերաբերում է տնտեսական, ժողովրդավարական բարեփոխումների փաթեթին, որոնք մեր օրակարգում են»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը: Նրա խոսքով` տարածաշրջանային քաղաքական խնդիրների շուրջ մտքերի փոխանակումը հանգեցնում է այն եզրակացության, որ ԵՄ-ի հետ Հայաստանի տեսակետներն ամբողջությամբ համընկնում են:
Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների խնդրին` նա նկատել է, որ Հայաստանի դիրքորոշումն այդ հարցում միշտ եղել է շատ հստակ: Հայաստանը պատրաստ է եղել հարաբերությունները կարգավորել առանց որևէ նախապայմանի: «Ղարաբաղի հարցի կարգավորման գործում նույնպես մեր դիրքորոշումը հստակ է. խաղաղ լուծումն այլընտրանք չունի: ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, մեր գնահատմամբ, ընթանում է ճիշտ ուղղությամբ: «Եվրոնեսթ»-ի խնդրի հետ կապված մեր դիրքորոշումը ևս հստակ է: Մենք շահագրգռված ենք, որ այդ կառույցը կայանա և մեր համոզմունքով` այն կխթանի եվրաինտեգրման ռեֆորմներն ու գործընթացները:
«Շնորհակալություն եմ հայտնում այն աջակցության համար, որ Եվրախորհրդարանը ցուցաբերում է Հայաստանի կառավարությանը` այս ռեֆորմներին նոր թափ հաղորդելու նպատակով»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ