Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 16 հոկտեմբերի 2003

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Գործադիրը հավանություն է տվել «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Որոշման նպատակը 1994թ. մայիսի 25-ին ընդունված «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների հստակեցումն է, ինչը բխում է նաև «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունից: Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է, որ անկախ նրանից, թե բռնադատվածն ինչ կենսաթոշակի իրավունք ձեռք կբերի, նրա ազատազրկման, աքսորի կամ արտաքսման վայրում պատիժը կրելու, ինչպես նաև նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու ժամանակահատվածները ապահովագրական ստաժում կհաշվառվեն եռակի չափով: Սահմանվում է նաև, որ վերահիշյալ իրավունքից կարող են օգտվել բռնադատվելու հետևանքով առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ դարձած անձինք: Կառավարությունը հավանություն է տվել նաև «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին», «Հայրենական Մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծերին, որոնցով նախատեսվում է օրենքներով առանձին խմբերի քաղաքացիների համար նախատեսված անվճար և զեղչ սակագներով ծառայություններից օգտվելու արտոնությունները փոխարինել դրամական օգնության տրամադրմամբ: Օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ԱԺ: Գործադիրը հաստատել է նաև «Կազմակերպությունների կողմից քաղաքացիներին օրենքով կամ օրենքով սահմանված դեպքերում ՀՀ կառավարության սահմանած զեղչ սակագներով, կամ անվճար ծառայություններ մատուցելու, կամ ապրանքներ մատակարարելու հետաւանքով չստացված եկամուտների հաշվարկման և փոխհատուցման կարգը»: Մեկ այլ որոշմամբ, մասամբ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 1997 թ. հուլիսի 8-ի առանձին խմբերի քաղաքացիների համար արտոնություններ սահմանող N251 որոշումը: Այլ որոշմամբ հավանություն է տրվել «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծին ևս: Որոշման ընդունումը պայմանավորված է նշված օրենքը 2003 թ. ապրիլի 10-ից ուժի մեջ մտած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: ՀՀ 2003 թ պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2003 թ. փետրվարի 6-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը, իր պահուստային ֆոնդից, 29 մլն 200 հազար դրամ է հատկացրել առողջապահության նախարարությանը՝ «Վնասվածքաբանության, օրթոպեդիայի և վերականգնաբանության կենտրոն» ՓԲԸ-ին, որը կուղղվի վիրաբուժական ռենտգենային և ռենտգեն նկարահանման սարքեր ձեռք բերելու նպատակին: Մեկ այլ որոշմամբ, ՀՀ 2003 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 8500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է հատկացվել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին՝ այս տարվա հոկտեմբերի 1-6-ը Կիպրոսի Հանրապետությունում միջազգային փառատոնին մասնակցելու կապակցությամբ, որը նվիրված է եղել Ա. Խաչատրյանի 100-ամյակին: Նիստում գործադիրը հաստատել է Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման մասին տեղեկատվության ստացման և ազդարարման կարգը: Որոշման նպատակը «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի կատարման ապահովումն է: Կառավարությունը որոշում է ընդունել «Մելիորացիա» պետական ՓԲԸ-ի հիմնական միջոցների վերագնահատման մասին: Որոշումն ընդունվել է դրենաժային ցանցերի աշխատանքի արդյունավետության նկատմամբ մշտական հսկողության իրականացման, դրանց շահագործումը ճիշտ կազմակերպելու, ցանցերի մաքրման ու նորոգման համար հատկացված ֆինանսական միջոցները նպատակային և ժամանակին օգտագործելու նպատակով: Նախատեսված աշխատանքների իրականացման վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ գյուղատնտեսության, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարներին: Հանձնարարվել է նաև «Մելիորացիա» ՓԲԸ-ի հիմնական միջոցների վերագնահատման արդյունքները ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել մինչև 2004թ. սեպտեմբերի 1-ը: «Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, գործադիրը որոշել է «Հայգազարդ» ՓԲԸ-ի գույքի կազմից ՀՀ օրենսդրութամբ սահմանված կարգով առանձնացնել 76 մլրդ 830 մլն 82 հազար 100 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը և այն հանձնել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ՀՀ էներգետիկայի նախարարության աշխատակազմի, իսկ պահանջի իրավունքը՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարության աշխատակազմին: Որոշումը նպատակ ունի կարգավորել «Հայգազարդ» ՓԲԸ-ից վերցված գույքի դիմաց հատուցման հարցը՝ նախատեսելով ընկերության կանոնադրական կապիտալում պետական մասնակցության չափի նվազեցում: Հաշվի առնելով, որ «Դվին հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի նախօրոք հայտնի գնորդ Վանուշ Թորոսյանը չի կնքել մասնավորեցման պայմանագիր և 2003 թ. օգոստոսի 30-ին Մոսկվա քաղաքում սպանվել է, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 434 հոդվածին համապատասխան, գործադիրը ուժը կորցրած է ճանաչել ՀՀ կառավարության 2002 թ. սեպտեմբերի 19-ի «ՀՀ պետական գույքը մասնավորեցնելու մասին» N1486 Ա որոշումը: «Դվին հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազոր մարմնի իրավասությունները վերապահվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը գերակա ուղղություն ճանաչելու հանգամանքը, ինչպես նաև կարևորելով հասարակական, տնտեսական ոլորտներում վերոհիշյալ մասնագիտությամբ կադրերի զգալի պահանջարկը, գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2000թ. մայիսի 18-ի N 242 որոշման մեջ: Դրանով նշված որոշմամբ հաստատված դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրով ուսուցանվող մասնագիտությունների ցանկը լրացվել է: Գործադիրը լրացում և փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2001թ. մարտի 24-ի «Մաքսային հսկողության իրականացման մեթոդիկան սահմանելու մասին» N236 որոշման մեջ: Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է «Barenc Group» ընկերության կողմից մաքսային համակարգում մաքսային զննման ընտրողականության ավտոմատացված համակարգում առաջարկված փոփոխությամբ, որը կնպաստի մաքսային հսկողության ժամանակ մասնակի զննման անցկացման ընթացակարգի պարզեցմանը: Նիստում որոշումներ են ընդունվել մի շարք ընկերությունների մասնավորեցման մասին: Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցողներին մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին», ինչպես նաև «ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարության միջև մշակութային համագործակցության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին: ՀՀ հողային օրենսգրքին և «Պետական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, որոշումներ են ընդունվել նաև Արարատի մարզի Արևաբույրի, Այնթափի, Նորամարգի և մի շարք այլ գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականության հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու մասին:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ