Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 10 մարտի 2011

Նպատակը մանրածախ գների կայունացումն է





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Գործադիրն ի գիտություն է ընդունել 2010թ. ընթացքում ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ տարված աշխատանքի հաշվետվությունը, որը ներառել է ՀՀ 13 նախարարությունների, գերատեսչությունների և 6 հասարակական կազմակերպությունների կատարած աշխատանքը։ Մասնավորապես, 2010թ. ընթացքում մշակվել են ՀՀ 2010-2012թթ. ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման եռամյա ազգային ծրագիրը և ժամանակացույցը, ՀՀ քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով ՀՀ Ազգային Ժողով են ներկայացվել առաջարկություններ, որոնք քննարկման փուլում են։


Պետությունը կարող է կարգավորել առևտրի ոլորտի գնային քաղաքականությունը


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով նախատեսվում է առևտրի ոլորտում գնային քաղաքականության պետական կարգավորում այն դեպքում, եթե սոցիալական նշանակության առաջին անհրաժեշտության առանձին տեսակների պարենային ապրանքների ցանկին համապատասխան ապրանքների մանրածախ գների աճը երեսուն օրացուցային օրերի ընթացքում կկազմի 30 և ավելի տոկոս։ Առաջարկվող փոփոխությամբ սահմանվում է, որ ՀՀ կառավարությունն իրավունք ունի կառավարության լիազորած պետական մարմնի ներկայացրած առաջարկության հիման վրա այդ ապրանքների մանրածախ գների կայունացման նպատակով դրանց վրա սահմանել թույլատրելի մանրածախ գների վերին շեմի կամ առևտրային վերադրի չափը` ոչ ավելի, քան 90 օրացուցային օր ժամկետով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ մեր օրենսդրությունը մինչև այժմ չի ունեցել նման գործիք, մինչդեռ դրա անհրաժեշտությունն զգացվում է։ Մանրածախ գների նման կարգավորումն ընդունված է նաև միջազգային պրակտիկայում։ Փոփոխության ընդունումն արդեն իսկ կարող է գնաճի զսպման դեր խաղալ։
Կառավարության հավանությունն է ստացել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն է փոփոխել տնտեսական հանցագործությունների որոշ տեսակների համար պատասխանատվության ենթարկելու դրույթները` ապահովելով իրավախախտման և դրա համար կիրառվող պատասխանատվության միջոցների հավասարակշռումը։ ՀՀ վարչապետի խոսքով նախատեսվում է պատժի էական մեղմացում, տնտեսական հանցագործությունների որոշ տեսակների համար քրեական պատասխանատվության փոխարեն նյութական պատասխանատվության կիրառում։
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ ջրային օրենսգրքում և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի նպատակն է ապահովել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի ոռոգման ծրագրի իրականացման նախապայմանը, ինչպես նաև հստակեցնել համապատասխան օրենսդրական դաշտը։
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի երկու նախագծերի վերաբերյալ կառավարությունը սկզբունքային առարկություն չի ներկայացրել, իսկ ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը համարել է նպատակահարմար, միաժամանակ օրենքի կիրառումը առավել մատչելի դարձնելու նպատակով առաջարկել 3-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ։
Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Բալասանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը գործադիրը համարել է ոչ նպատակահարմար։ Նշված նախագծերը և կառավարության եզրակացությունները  սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։
Մեկ ուրիշ որոշմամբ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգին։


Հստակեցվում են գործառույթները


Կառավարության որոշմամբ փոփոխություն և լրացումներ են կատարվել «ՀՀ դեղերի պետական գրանցման կարգը և դեղերի պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը հաստատելու մասին» նախկին որոշման մեջ։ Սահմանվել է, որ ՀՀ-ում դեղերի պետական գրանցման նպատակով կատարվող փորձաքննության առավելագույն տևողությունը 180 օր է, բացառությամբ Եվրամիության անդամ երկրներից որևէ մեկում կամ ԱՄՆ-ում կամ Ճապոնիայում գրանցված դեղերի, որոնց փորձաքննությունն իրականացվում է առավելագույնը 30 օրվա ընթացքում։ Անդրադառնալով այս, ինչպես նաև մյուս փոփոխություններին, վարչապետ Տիգրան Սարգսյանը շեշտել է, որ դրանց նպատակը դեղերի շուկայի բարելավումն է, ինչի շնորհիվ գները չեն բարձրանա։ Կարևոր է միջազգային սերտիֆիկատների ճանաչումը և այն, որ իրավիճակն անմիջականորեն վերահսկելու է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Փոփոխելով և լրացնելով իր ևս մեկ որոշումը, գործադիրը հնարավորություն է ստեղծել, որ Հայաստան ներմուծվեն նաև այն դեղամիջոցները, որոնց փաթեթավորման փոփոխությունները չեն ազդում արտադրանքի անվտանգության, արդյունավետության և որակի վրա։
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով, կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը ամրացրել է գույք, հատկացրել 284158.8 հազար դրամ, փոփոխություններ և լրացումներ կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, հաստատելով ծառայության անվանումը և անհատականացման միջոցները։ ՀՀ վարչապետը շեշտել է, որ սննդամթերքի անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը Եվրամիության կարևոր նախապայմաններն են, որոնք մշտապես գտնվելու են մեր գործընկերների ուշադրության կենտրոնում։ Հայաստանը պարտավոր է առաջիկա 3 տարվա ընթացքում արմատապես բարեփոխել այդ ոլորտի իրավիճակը։
Քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման կարգը «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով կառավարությունը համապատասխան լրացումներ և փոփոխություններ է կատարել «Քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» իր նախկին որոշման մեջ։
Մեկ այլ որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2010թ. մայիսի 27-ի «ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցում ստացած կազմակերպություններին հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման դիմումի ձևը, դրանում լրացման ենթակա տվյալների ցանկը, հարկ վճարողի հաշվառման վկայականի ձևաթուղթը և դրանում պարունակվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» որոշումը։
Գործադիրը հաստատել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2011թ. նախահաշիվը, մեկ այլ որոշմամբ գումար է հատկացրել մայրուղային աերոնավիգացիոն ծառայությունների դիմաց գանձումներից ազատված թռիչքների սպասարկման համար վճարումներ կատարելու նպատակով, ապա ուժը կորցրած ճանաչել կանոնավոր օդային հաղորդակցության լիցենզիայի տեսակը։
Սահմանելով, որ գյուղատնտեսական կենդանիների պատվաստման համար անհրաժեշտ ապրանքների ձեռքբերումը իրականացվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից, գործադիրը «Գնումների մասին» ՀՀ օրենքին համապատասխան ընթացակարգով ապրանքների ողջ ծավալով ձեռքբերման վերջնաժամկետը սահմանել է 2011թ. մայիսի 1-ը։


Կանոնակարգվում է ֆինանսական աջակցության գործընթացը


2012-2016թթ. ջրօգտագործողների ընկերություններին ընթացիկ դրամաշնորհների տեսքով պետական ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացը կանոնակարգելու նպատակով կառավարությունը հաստատել է պետական ֆինանսական աջակցության գնահատվող չափաքանակները, աջակցության չափերի ճշգրտման կարգը, ոռոգման ջրի կորուստների առավելագույն ընդունելի մակարդակները, ոռոգելի հողատարածքների նպատակային նվազագույն չափերը։ Հաստատված կարգով պետական ֆինանսական աջակցության չափերի ճշգրտում է նախատեսվում գնաճի միջին տարեկան ցուցանիշի 10 տոկոսից բարձր մակարդակի, ոռոգման ջրի և էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության իրավիճակներում։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հավելել է, որ առաջիկայում ոռոգման ջրի սակագները չեն փոխվելու, ինչը լրացուցիչ վստահություն կարող է փոխանցել ջրօգտագործողների ձեռնարկումներին։ Չպետք է մոռանալ նաև, որ պետությունը տարեկան ավելի քան 4 մլրդ դրամի չափով պետբյուջեից սուբսիդավորում է ոռոգման համակարգի ծախսը։
Կառավարությունը հաստատել է.
- Հայաստանի Հանրապետությունում հսկիչ սարքերում (թվային տախոգրաֆներում) օգտագործվող քարտերի ձևը և դրանց օգտագործման կարգը, որը բխում է «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջներից և ենթադրում է ՀՀ տարածքից իրականացվող միջպետական բեռնափոխադրումների անվտանգության բարձրացում և միջազգային չափանիշներին համապատասխանեցում։ Տիգրան Սարգսյանի խոսքով մեզանում առաջին անգամ են ներդրվում հսկիչ սարքերը և դրանցում օգտագործվող քարտերը։ Մոտ ապագայում մեր բեռնափոխադրողները եվրոպական երկրներ մուտք գործելիս պետք է հետևեն այնտեղ գործող կանոններին,
- «Հայկական սփյուռք-2011» տարեգրքի հայերեն և անգլերեն հրատարակման ծրագիրը,
- «Տեղեկատվական և ուսուցողական կայքերի մշակման և սպասարկման ծառայություններ» ծրագիրը, որի շրջանակում կիրականացվեն ՀՀ սփյուռքի նախարարության էլեկտրոնային գրադարանի համալրման ծառայությունները, ուսումնական թարգմանչական, «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի և այլ նախագծեր,
- աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի հայտերի լրացման, ներկայացման և քննարկման կարգը,
- ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2011թ. նախահաշիվը։
Սահմանվել են քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման 2011թ. ծախսերի կատարման նորմատիվները։


Միջազգային համաձայնագրեր


Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Նախագիծը ներկայացվել է չեխական կողմից` Հայաստանի և Չեխիայի միջև ներդրումային և գործարար նախաձեռնությունների ակտիվացման և տնտեսական համագործակցության ընդլայնման նպատակով և միտված է երկու երկրների ներդրողների համար իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտ ձևավորելուն։
Մեկ այլ որոշմամբ համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի կառավարությունների միջև գիտատեխնիկական համագործակցության համաձայնագիրը ստորագրելու առաջարկությանը։ Համաձայնագրի ստորագրումը թույլ կտա խորացնել գիտության ոլորտում միջազգային համագործակցությունը, աջակցել երկու պետությունների տնտեսությունների համար առաջնահերթ նշանակություն ունեցող գիտական և գիտատեխնիկական ծրագրերի համատեղ իրականացմանը, գիտնականների և մասնագետների փոխանակմանը, գիտական կադրերի պատրաստմանը։
 

Այլ որոշումներ


Կառավարությունը «ՀՀ 2011թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով ազգային փոքրամասնություններին պետական աջակցության նպատակով նախատեսված հատկացումները բաշխել է 11 ազգային փոքրամասնությունների թվով 14 հասարակական կազմակերպություններին, ընդամենը` 10.0 մլն դրամ։
Գործադիրը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված Երևան քաղաքի Հալաբյան 41ա հասցեում գտնվող շենքի 14-րդ հարկի 514,4 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը անհատույց օգտագործման իրավունքով ամրացրել է «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ին։
Կառավարությունը հաստատել է Կոտայքի մարզի Արամուս, Նոր Արտամետ, Արարատի մարզի Ղուկասավան գյուղական համայնքների հողերի գոտիավորման և օգտագործման, Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները։
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ