Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 3 մարտի 2011

Բարելավվում է գործարար միջավայրը



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Վարչապետը ՀՀ նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ավելի եռանդով հանդես գալ հրապարակային ելույթներով և հանրությանը պարզաբանել պետության քաղաքականությունը իրենց ղեկավարած ոլորտներում (Տիգրան Սարգսյանի խոսքը կայքում տեղադրվել է առանձին)։


Խրախուսվում է տնտեսական ակտիվությունը


Գործադիրը իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք բխում են ՀՀ ԱԺ հավանությանն արժանացած մի քանի օրենքներից և որոնց համաձայն թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրությունը չի համարվում արտոնագրման ենթակա գործունեության տեսակ։ Ընդունված որոշումն ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը, ազատ շուկայական հարաբերությունների և մրցակցության հիման վրա նշված բնագավառի զարգացմանը, տնտեսական ակտիվության ավելացմանը։
Գործարար միջավայրի բարելավման նպատակ ունեցող մեկ այլ որոշմամբ կառավարությունը վերանայել է իր նախկին մի շարք որոշումներով շինարարության մեջ սահմանած նորմերը, էապես նվազեցրել կառուցապատման ընթացակարգերի թիվը, տևողությունն ու արժեքը, ինչի շնորհիվ կապահովվի կառուցվող օբյեկտի անվտանգությունը` մարդկանց և շրջակա միջավայրի վրա ազդեցության տեսանկյունից։ Վարչապետի դիտարկմամբ այս փաստաթղթով պետությունը զգալիորեն դյուրացնում է շինարարության փաստաթղթերի տրամադրումը, ինչի անհրաժեշտությունն ամրագրված է նաև ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում։ Եթե այսօր մեր քաղաքացիները 137 օր և շուրջ մեկ միլիոն դրամ են ծախսում նման թույլտվություն ստանալու համար, ապա նոր կարգով նույն նպատակին կտրամադրեն 27 օր և անհամեմատ փոքր գումար։ Կրճատվում են նաև կոռուպցիոն ռիսկերը։
ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած մաքսատուրքի վճարումից ազատվող առևտրային կազմակերպությունների կողմից իրենց կանոնադրական հիմնադրամի համալրմանն ուղղված ցանկում կատարել է փոփոխություններ, որոնց համաձայն ցանկից հանվել են մարդատար ավտոմեքենաները, մոտոցիկլետները և հեծանիվները, քանի որ դրանք առևտրային կազմակերպությունների կողմից ներմուծվում են բացառապես ծառայողական (սպասարկման) նպատակով և չեն կարող դիտարկվել որպես առևտրային կազմակերպության կանոնադրական հիմնադրամի համալրմանն ուղղված ապրանքներ։
Լրացնելով և փոփոխելով ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի կարգը, կառավարությունը դրանով իսկ ակնկալում է այդ գործընթաց ներգրավել խոշոր տեղատարողությամբ տրանսպորտային միջոցներ, խրախուսել ավտոբուսային փոխադրումները, բարձրացնել անվտանգությունը։
Վերաբաշխում կատարելով 2011թ. պետբյուջեում և փոփոխելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, գործադիրը բարձրորակ տնկանյութերի աճեցմանն ու կանաչ գոտիների վերականգնմանն աջակցելու նպատակով «Կանաչազարդ երկիր» հասարակական կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել է 3000.0 հազար դրամ։ Մեկ այլ որոշմամբ ևս վերաբաշխում կատարելով ընթացիկ տարվա պետբյուջեում, կառավարությունը «Հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայություններ» ծրագրով ՀՀ արդարադատության նախարարության համար նախատեսված 327873.1 հազար դրամ ծախսը բաշխել է «ՀՀ պաշտոնական տեղեկագիր», «ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» և ևս երեք տպագիր պարբերականների հրատարակության, պետական գրանցումների վկայականների ձեռքբերման, էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի պահպանման, կառավարման և սպասարկման նպատակով։
ՀՀ նախագահի աշխատակազմին անհրաժեշտ գույքով ապահովելու նպատակով գործադիրն իր պահուստային ֆոնդից հատկացրել է 40,000.0 հազար դրամ։
Կառավարությունը գործազրկության նպաստի չափը սահմանել է 18 հազար դրամ։
Կառավարությունը որոշել է «ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» ՊԿ հիմնարկին ամրացված Երևանի Մհեր Մկրտչյան N 5 հասցեում գտնվող մասնաշենքերում տասը տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրել «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ին։
ՀՀ կառավարությունը ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է «ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի աշխատակազմ» ՊԿ հիմնարկի 70 տոկոս և ավելի մաշվածք ունեցող 28 տրանսպորտային միջոցը օտարել դասական աճուրդով։ Մեկ այլ որոշմամբ պետգույքի կառավարման վարչության պետին հանձնարարվել է «Մետրոպոլիտենի առևտրային կենտրոն» ՓԲԸ բաժնետերերի ընդհանուր ժողովում ապահովել պետական բաժնեմասի լիազոր ներկայացուցչի մասնակցությունը` հավանություն տալով այդ ընկերության լուծարման, ինչպես նաև գործընթացից բխող որոշումների ընդունմանը։
 

Մեծանում է կառավարման արդյունավետությունը


ՀՀ կառավարությունը հաստատել է`
- կանոնադրական կապիտալում պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների շահույթի բաշխման և պետության բաժնեմասից ստացվող շահութաբաժինների հաշվարկման և վճարման կարգը, որի կիրառմամբ կդադարեցվի ՀՀ պետբյուջե շահութաբաժինների գծով մուտքերի նվազեցման միտումը և ակնկալվող արդյունքը տարեկան կլինի մոտ 150 մլն դրամ։ ՀՀ վարչապետի խոսքով պետությունը հետևողականորեն ուժեղացնում է պետական բաժնեմաս ունեցող ձեռնարկությունների կառավարելիությունը։ Այս որոշմամբ հստակեցվում է բաժնետոմսերի կառավարումը և շահույթի ստացումը։ Խնդիրը հաճախ է արծարծվում նաև ՀՀ Ազգային Ժողովում, որի պատգամավորները հետաքրքրվում են , թե պետությունն ինչ գործիքներով է կառավարում պետական սեփականությունը։ Վերահսկողության ուժեղացումից զատ կառավարությունը նաև խնդիր ունի պարզելու` արդյո՞ք անհրաժեշտ է բաժնեմասեր ունենալ որոշ կազմակերպություններում, թե՞ ավելի նպատակահարմար է օտարել դրանք,
- ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների ծախսման 2011թ. նախահաշիվը,
-ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման կարգը,
- Սևանա լճի կենտրոնական գոտում կառուցապատման համար նախատեսված տարածքների նախագիծը, որի հիմնական նպատակը տարածական պլանավորման գործիքների միջոցով լճի առափնյա տարածքում բարենպաստ կենսամիջավայրի ձևավորման և կայուն զարգացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն է,
- ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից փաստաթղթերի իսկությունը պարզելու կարգը, որի կիրառման դեպքում կկանխվի կեղծված փաստաթղթերի շրջանառությունը,
- ՀՀ աշխարհագրական անվանումների ռուսերեն և անգլերեն տառադարձության կարգը և ցանկերը, որոնք անհրաժեշտ կլինեն ՀՀ աշխարհագրական անվանումներով ռուսերեն և անգլերեն քարտեզներ, ատլասներ, գրական և տեղեկատվական նյութեր հրատարակելիս, ինչպես նաև ճանապարհային, վարչական շենքերի և այլ նպատակների համար նախատեսված ցուցանակներ տեղադրելիս,
- Միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով ֆինանսավորվող դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջևան քաղաքի նստավայրի նոր շենքի կառուցման նպատակով անցկացված մրցույթի արդյունքը` 558,934,546 դրամ` ներառյալ ԱԱՀ-ն, պայմանագրային արժեքով` մրցույթի հաղթող ճանաչելով «Ախուրյանի կոոպշին» ՍՊԸ-ն,
- ՀՀ կառավարության աշխատակազմի կողմից ՀՀ 2011թ. պետբյուջեով նախատեսված միջոցների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները։
 

 

Հստակեցվում են ծրագրերը


Կառավարությունը երկարաձգել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Պետական հատվածի արդիականացման և Տեխնոլոգիաների մրցունակության բարձրացման ծրագրերի ավարտման ժամկետները։ Նշված ծրագրերը ավարտին կհասցվեն 2011թ.` ի կատարումն միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների։ Համապատասխան փոփոխություններ են կատարվել 2011թ. պետբյուջեի և կառավարության ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի ցուցանիշներում։
Կառավարության որոշմամբ և մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտային քաղաքականության աջակցության ծրագրի հիման վրա ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ընտրված 12 նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ վերակազմակերպվել են տարածաշրջանային քոլեջների, ինչը պայմանավորված է Եվրոպական Միության կողմից իրականացվող ծրագրի նախապայմաններով և ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության զարգացման հայեցակարգի դրույթներով։ Ենթադրվում է, որ որոշմամբ էապես կբարձրանա ուսուցման որակը, նոր խթան կստանա ակտիվ բնակչության աշխատունակությունը։
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ նախագահի 1999թ. հուլիսի 23-ի «ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակ ստանալու վերաբերյալ նյութերը ՀՀ նախագահին ներկայացնելու կարգը հաստատելու մասին» հրամանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին, որը ևս մի քայլ է պետական մարմինների կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունները հնարավորինս բարելավելու` ՀՀ կառավարության որդեգրած սկզբունքի իրականացման ճանապարհին։
Ղեկավարվելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցությանն առնչվող մի շարք փաստաթղթերի դրույթներով, կառավարությունն իր նիստում որոշել է տեղեկատվության անվտանգության ապահովման ոլորտում լիազոր և ազգային համակարգող մարմին նշանակել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։ Ակնկալվում է, որ դրանով իսկ կբարձրացվի տեղեկատվական անվտանգության մակարդակը, ինչպես նաև տվյալ ոլորտում ՀԱՊԿ անդամ պետությունների համապատասխան մարմինների հետ համագործակցության արդյունավետությունը։


Այլ որոշումներ


ՀՀ կառավարությունը քննության է առել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ։ Օրինագծերի ընդունումը, հեղինակների կարծիքով, կկարգավորի ախտաբանաանատոմիական գործունեությունը, այդպիսի հերձումից հրաժարվելու` մարդու իրավունքը և այլ իրավահարաբերություններ։ Կառավարությունը նպատակահարմար է գտել լրամշակել նախագծերի փաթեթը։ Այն սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով։
Գործադիրը որոշել է ֆինանսավորել 2011թ. մարտի 6-ին կայանալիք Արմավիրի մարզի Նալբանդյանի գյուղական համայնքի ղեկավարի, մարտի 13-ին կայանալիք Գեղարքունիքի մարզի Արփունք գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Կութ, Գեղաքար գյուղական համայնքների ղեկավարների, մարտի 20-ին կայանալիք Արարատի մարզի Վարդաշեն, Նոյակերտ գյուղական համայնքների ղեկավարների, Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքային համայնքի ղեկավարի, Սյունիքի մարզի Շուռնուխի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Լորի, Որոտանի (Գորիս), Կաղնուտի գյուղական համայնքների ղեկավարների, Որոտանի (Սիսիան), Նոր Աստղաբերդի գյուղական համայնքների ավագանիների անդամների, մարտի 27-ին կայանալիք Շիրակի մարզի Արփենիի, Կարմրավանի, Անուշավանի, Հառիճի, Սարակապի գյուղական համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը։
Կառավարության որոշմամբ Վայոց ձորի մարզի Եղեգիսի գյուղական համայնքի հողերի գյուղատնտեսական նշանակության 0.2 հեկտար արոտավայրը փոխադրվել է այլ կատեգորիա` փոքր հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար։
 

Ապրիլ 2020
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 

-

Արխիվ