Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 3 մարտի 2011

Ավելի արդյունավետ ներկայացնենք մեր քաղաքականությունը. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքը ՀՀ կառավարության նիստում


Մի հանձնարարական` բոլոր նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին. անհրաժեշտ է, որպեսզի նրանք հանդես գան հրապարակային ելույթներով և պետության քաղաքականությունը ներկայացնելու գործում լինեն ավելի ակտիվ։ Այսօր ձեզ բաժանվել է «ՀՀ կառավարության 2011թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները» գիրքը։ Անհրաժեշտություն կա, որպեսզի այս փաստաթուղթը մանրակրկիտ ներկայացվի հանրությանը։ Ձեր լրատվական ծառայություններին հանձնարարեք, որպեսզի աշխատեն մեր աշխատակազմի լրատվական ծառայության հետ, կազմենք հստակ ժամանակացույց և ապահովենք, որպեսզի մեր նախարարները, գերատեսչության ղեկավարները կարողանան ներկայացնել իրենց իրականացրած ծրագրերը։ Սա կարևոր է այն առումով, որ մենք որդեգրել ենք մի կարևորագույն աշխատաոճ, և դրա մասին հանրապետության նախագահը մի քանի անգամ հրապարակայնորեն արտահայտվել է, այդ թվում նաև Ազգային Ժողովում, այն է` մենք ինքներս պարտավոր ենք բացահայտել բացթողումները, թերությունները, այն խնդիրները, որոնք առկա են մեր բնագավառներում։ Դա է լինելու երաշխիքը, որ մենք այդ խնդիրները կարողանալու ենք լուծել։ Այսպիսի աշխատաոճն, իհարկե, լուրջ անհարմարություններ է ստեղծում մեր ընդդիմախոսների համար, քանի որ հանրությանը մեր իսկ ներկայացրած բացթողումները բացահայտելու համար անհրաժեշտ է նաև որոշակի ինտելեկտուալ, վերլուծական աշխատանք և պարզվում է, որ մեր ընդդիմախոսներն այդ կարողությունները չունեն։ Արդյունքում նրանք կիրառում են շատ հայտնի մեթոդ` սադրանքի մեթոդը։ Մեզ վերագրում են բաներ, որ մենք չենք ասել, և սկսում են պայքարել այդ երևույթների դեմ։ Դրա վառ օրինակներից է այն, որ վերջին երեք օրերի ընթացքում սադրիչ հայտարարություններ են տարածում, թե վարչապետն ասել է, որ մեզ ազգային արտադրող պետք չէ, որ մեզ արտադրություն պետք չէ։ Անհեթեթություն, անհարգալից վերաբերմունք մեր քաղաքացիների նկատմամբ, որոնք իրենք իրենց աչքով այդ հարցազրույցը տեսել են և լսել են, թե ինչ է հայտարարել վարչապետը։ Բայց աժիոտաժ են ստեղծում և անհեթեթություններ տարածում։ Հասկանալի է` սա քաղաքական պայքարի ձև է, որի նպատակն է վարկաբեկել իշխանություններին։ Մենք շատ հանգիստ պետք է վերաբերվենք այսպիսի գործողություններին, որոնք մշտապես հետապնդում են իշխանություններին։ Բայց մենք մեր գործը պետք է անենք։ Մենք պետք է կարողանանք առավել արդյունավետ ներկայացնել մեր քաղաքականությունը, մեր բացթողումները, մեր թերությունները և թե ինչ գործողություններ ենք իրականացնում դրանք վերացնելու համար։ Սա է ճիշտ ճանապարհը, որպեսզի մենք վայելենք մեր քաղաքացիների վստահությունը և կարողանանք մեր ծրագրերն արդյունավետ իրականացնել։ Դրա համար ընդամենը պետք է, որպեսզի մեր նախարարներն անկաշկանդ, համարձակ ներկայացնեն այն ծրագրերը, որ մենք իրականացնում ենք։

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ