Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 2 մարտի 2011

Կառավարության նպատակն ուսանողների առաջադիմությունը խրախուսելն է





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Երևանի պետական համալսարանում մասնակցել է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձր առաջադիմությամբ աչքի ընկած ուսանողների կրթաթոշակների հավաստագրերի հանձնման արարողությանը: Վարչապետը հավաստագրեր է հանձնել կրթաթոշակի արժանացած լավագույն ուսանողներին:
Շնորհավորելով մրցույթում հաղթող ճանաչված ուսանողներին կրթաթոշակի արժանանալու առթիվ` վարչապետ Սարգսյանը նշել է, որ կառավարության նպատակը համալսարաններում առաջադիմությունը խրախուսելն է:
Իր ելույթում կառավարության ղեկավարն անդրադարձել է ժամանակակից հասարակությունում գիտելիքի դերի կարևորությանը. «Ուսանողների ձգտումները պետք է միտված լինեն դեպի ապագա: Կարևոր է իմանալ ձեր կարծիքը` ինչպիսին եք դուք պատկերացնում Հայաստանի ապագան 15, 20, 25 տարի հետո և ինչպիսի երկրում դուք պետք է ապրեք: Դա էապես կօգնի նաև կառավարությանը, որովհետև մենք պարտավոր ենք այսօր Հայաստանում այնպիսի բարեփոխումներ իրականացնել, որպեսզի ձեր երազած երկրի ամուր հիմքերն ստեղծենք, և դուք էլ կարողանաք այդ գործը շարունակել, իսկ դա նշանակում է, որ մենք պետք է կարևորենք առաջին հերթին գիտելիքը և գիտելիքահեն տնտեսությունը, գիտելիքահեն հասարակությունը: Այս նախադասությունների համար ես մշտապես արժանանում եմ սուր քննադատության, որովհետև մեր ընդդիմախոսները չեն ընդունում այս գաղափարը, չեն ընդունում այս մոտեցումները: Իմ համոզմունքը հետևյալն է. ժամանակակից աշխարհն ինտելեկտի, գիտելիքի մրցակցության աշխարհ է, և օրեցօր այս գործոնի նշանակությունն ու դերակատարությունն ուժգնանում է: Համոզված եմ, որ դրան այլընտրանք չկա, և եթե մենք ուզում ենք կառուցել ժամանակակից հասարակություն, այն պետք է հիմնված լինի գիտելիքի վրա: Այդ տեսակետից մենք պարտավոր ենք կարևորել գիտելիք ունեցող մարդկանց, մարդկանց, ովքեր ինտելեկտուալներ են, ովքեր իրենց նվիրում են սովորելուն, և մեր հասարակությունը պետք է արժևորի այդպիսի մարդկանց»:
Դիմելով ուսանողներին` Տիգրան Սարգսյանն ընդգծել է. «Ցանկանում եմ, որ ձեր մեջ չսպառվի ձգտումը դեպի գիտելիքը: Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի հենց այդպիսի մարդիկ առաջնորդեն մեր երկիրը, ղեկավարեն բարեփոխումները և լինեն այն տիպարը, մարդկային այն իդեալը, որին մենք պետք է ձգտենք և դաստիարակենք նոր սերունդն այդ արժեքների հիման վրա»:
Այնուհետև վարչապետը պատասխանել է ուսանողների հարցերին:
Ուսանողական կրթաթոշակների տրամադրման ծրագիրն իրականացվել է ՀՀ կառավարության աջակցությամբ. այդ նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրվել է շուրջ 60 մլն դրամ: Ներկայացված շուրջ 800 հայտերից կրթաթոշակի են արժանացել առաջին կուրսում սովորող, անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ցուցաբերած շուրջ 600 ուսանողներ: Նշենք, որ արդեն մեկնարկել է կրթաթոշակի արժանացած ուսանողների ուսման մեկ կիսամյակի համար հատկացված վարձավճարների` բուհերին փոխանցման գործընթացը:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ