Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 13 հոկտեմբերի 2003

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Խոսե Մարիա Ռոբլես Ֆռագային և նրա գլխավորած պատվիրակությանը: Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ, վարչապետը հավաստել է Հայաստանի կառավարության պատրաստակամությունը երկկողմ համագործակցության խթանմանն աջակցելու գործում: Նշելով, որ հայ-իսպանական հարաբերությունների ներկա մակարդակը՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական բնագավառում, չի համապատասխանում երկու երկրների հնարավորություններին, Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է բարձր մակարդակով շփումների, Հայաստանում և Իսպանիայում երկկողմ կապերի հաստատմանն ու ամրապնդմանն ուղղված միջոցառումների նախապատրաստման և անցկացման կարևորությունը: Վարչապետն արտահայտվել է, մասնավորապես, արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդատվությունների շարունակման, միջազգային կազմակերպություններում ավելի սերտ համագործակցության, գործարար համաժողովների կազմակերպման, առևտրա-տնտեսական ոլորտին վերաբերող տեղեկատվության փոխանակման ակտիվացման օգտին: Ըստ նրա, Հայաստանում այսօր առկա օրենսդրական դաշտը, գործարար մթնոլորտը նպաստավոր պայմաններ են ստեղծում օտարերկրյա ներդրումների համար: Դեսպան Խոսե Ֆռագան ևս հավաստել է Հայաստանի հետ քաղաքական ու տնտեսական փոխգործակցությունը զարգացնելու իր երկրի պատրաստակամությունը: Նա նշել է, որ այսօր գլխավորը որոշակի քայլերի նախապատրաստումն է, որոնց հաջող իրականացումը կնպաստի հետագա փոխգործակցության խթանմանը: Դեսպանը համաձայնել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ, որ այդպիսի առաջին քայլերից մեկը համատեղ գործարար համաժողովի անցկացումն է և խոստացել է եկող տարվա ընթացքում կազմակերպել Իսպանիայի գործարարների ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան: Խոսե Ֆռագան ընդգծել է, որ Իսպանիան այսօր զարգացած տնտեսություն, աշխարհի շատ երկրների հետ գործակցության լայն կապեր ունեցող երկրներից մեկն է և իրավամբ վստահելի գործընկերոջ համբավ է վայելում, ինչը, ըստ նրա, շատ կարևոր է ժամանակակից աշխարհում: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև կրթական, մշակութային բնագավառներում համագործակցության ակտիվացմանը՝ նշելով այդ գործում Իսպանիայի հայ համայնքի հնարավորությունների օգտագործման կարևորությունը ևս: Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ մեր երկրում իր կարևոր և պատասխանատու առաքելությունն իրականացնելու գործում:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ