Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 6 փետրվարի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցավ գործարարության աջակցման խորհրդի առաջին նիստը: ՀՀ վարչապետի նախագահությամբ ստեղծված այս խորհրդի նպատակը հանրապետությունում գործարարության աջակցումը, ներդրումների խթանումը և վարչարարական խոչընդոտների վերացումն է: 12 հոգանոց խորհդրի կազմում ընդգրկված են ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդականը, որը խորհրդի փոխնախագահն է, ՀՀ արդյունաբերության և առևտրի, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարները, Երևանի քաղաքապետը, «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրենը (խորհրդի քարտուղար) և գործարար համայնքից վեց ներկայացուցիչ: Խորհրդի կազմում ընդգրկված գործարար համայնքի ներկայացուցիչների անհատական կազմը ձևավորվում է ռոտացիոն կարգով, վարչապետի որոշմամբ, կիսամյակը մեկ անգամ: ործարարության աջակցման խորհրդի այսօրվա նիստում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ իշխանություն-գործարարներ համագործակցությունը կկայանա: Դրանում մեծ դեր է վերապահված նորաստեղծ խորհրդին, որի արդյունավետ աշխատանքը կդառնա նաև հակակոռուպցիոն ծրագրի մշակման և իրագործման կարևոր բաղադրիչներից մեկը: Վարչապետը կարևորել է խորհրդի գործունեության ի սկզբանե ճիշտ կազմակերպումը, քանի որ, ըստ նրա, վերոհիշյալ նպատակներով անցած տարիներին էլ ձևավորվել են տարբեր կառույցներ, սակայն որևէ շոշափելի արդյունք չեն ապահովել, ապացույցը՝ պետության և գործարարների առջև ծառացած այն բազմաթիվ խնդիրներն են, որոնց մասին անընդհատ և ամեն տարի խոսվում է նույնչափ մտահոգությամբ: Վարչապետի համոզմամբ, խորհրդատվական գործառույթ ունեցող նորաստեղծ այս մարմինը կմիավորի և կհամակարգի նշված խնդիրներով մտահոգ և դրանց լուծմամբ շահագրգիռ բոլորի ջանքերը, գործարարների անմիջական մասնակցությամբ ու որոշակի օրինակների վրա վեր կհանի այն բացասական երևույթները, որոնք խոչընդոտում են գործարարության զարգացմանը և դարձյալ միասնական ուժերով՝ բոլորի համար ընդունելի առաջարկներ կներկայացնի իշխանություններին: Ըստ Անդրանիկ Մարգայրանի, այդ խոչընդոտների, օրենսդրական դաշտի անկատարության առավել ցցուն և տեսանելի մասերի համար որոշակի լուծումներ արդեն առաջարկվել են կառավարության գործունեության 2001թ-ի ծրագրում, որի մշակման ուղղությամբ աշխատանքները շուտով կավարտվեն և ցանկալի կլիներ, որ խորհուրդը ևս առաջարկներ ունենալու դեպքում, մինչև ծրագրի հաստատումը դրանք ներկայացներ: Խորհրդի կազմում ընդգրկված գործարարները կարևոր համարեցին օրենսդրական դաշտի կայունությունը, նկատելով որ հաճախակի փոփոխությունները և օրենքներում տեղ գտնող ոչ այնքան մատչելի ձևակերպումները գործարար միջավայրի վրա ուղղակի բացասական ազդեցություն են ունենում: Որպեսզի խորհրդի աշխատանքը արդյունավետ և կազմակերպված լինի, առաջարկվեց գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրները մեկ առ մեկ չքննարկելու և ավելնորդ ու անպտուղ ժամանակ չկորցնելու համար դրանք խմբավորել ըստ թեմաների՝ յուրաքանչյուր հանդիպմանը քննարկելով դրանցից մեկը կամ երկուսը: Որոշվեց հաջորդ նիստին, որը կհրավիրվի մարտի 2-ին, անդրադառնալ ներդրումային դաշտին: Մինչ այդ, խորհրդի անդամներին կբաժանվի «Ներդրումների մասին» օրենքի նախագիծը, որի առնչությամբ ևս հաջորդ հանդիպմանը կարող են առաջարկներ և կարծիքներ ներկայացվել:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ