Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 25 փետրվարի 2011

Քննարկվել է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների ընթացքը





Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Գործարարության աջակցման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Անդրադառնալով օրակարգի առաջին հարցին` կառավարության ղեկավարը կարևորել է գործարար միջավայրի բարելավմանը նպատակաուղղված բարեփոխումների իրականացումը: Վարչապետ Սարգսյանը հիշեցրել է, որ ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրի կարևոր կետերից մեկը Doing Business-ի ցուցանիշով աշխարհի պետությունների առաջին տասնյակում տեղ գրավելն է:
Հարցի առնչությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը զեկուցել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ 2010թ. գործարար միջավայրի` Doing Business-ի ցուցանիշների արմատական բարելավմանն ուղղված բարեփոխումների ընթացքի մասին: Մասնավորապես, նա անդրադարձել է հարկային և մաքսային վարչարարության (հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկային վճարումների հաճախականության կրճատում, մաքսային ձևակերպումների պարզեցում և հստակեցում) ու բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցման, արտաքին առևտրի և փոքր ու միջին ձեռնարկությունների աճի խթանման ուղղությամբ իրականացված միջոցառումներին:
Հաջորդիվ քննարկվել են գործարար համայնքի ներկայացուցիչների դիտարկումները Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի բարելավման ու տնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ: Հավանություն տալով հնչեցված առաջարկությունների մեծամասնությանը` վարչապետը հանձնարարել է խորհրդի անդամներին և պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին քննարկել դրանք խորհրդի աշխատանքային խմբերի շրջանակում:
Մեկ այլ հարցով «Ֆերմերների ազգային միավորման» (ՖԱՄ) նախագահ Ռոզա Ծառուկյանը հանդես է եկել գյուղատնտեսության ոլորտի զարգացման վերաբերյալ մի շարք առաջարկություններով: Նշելով, որ դրանք մշակվել են ՀՀ բոլոր մարզերում գյուղատնտեսական գործունեություն ծավալող սուբյեկտների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած քննարկումների արդյունքում, նա տեղեկացրել է, որ ձևավորվել են ՖԱՄ-ի մարզային խորհուրդներ` նպատակ ունենալով նպաստել գյուղատնտեսական քաղաքականության արդյունավետության բարձրացմանը:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ