Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 9 հոկտեմբերի 2003

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոսքը Աղքատության հաղթահարման ռազմավարա֊կան ծրագրի շնորհանդեսի կապակցությամբ ________________________________________ Հարգելի տիկնայք և պարոնայք Հրապարակվել է կառավարության կողմից հաստատված՝ Աղքատության հաղթա֊հար֊֊֊ման ռազ֊մա֊վարական ծրագիրը: Այս իրադարձությունը կարևոր ենք համա֊րում հատկապես այն պատ֊ճառով, որ այսուհետ ավելի շատ թվով մարդիկ հնա֊րա֊վորություն ունեն ծա֊նո֊թանալու այն տնտեսական և սոցիալական հիմ֊նական քաղաքականություններին, որոնք կառավարության կողմից աղ֊քա֊տու֊թյան հաղթա֊հա֊րման նպատակով կի֊րականացվեն առա֊ջիկա տարիներին: Սկսվում է Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացումը, և դրա հաջողությունը մեծապես կախված կլինի այն հանգամանքից, թե ինչպիսի հասարա֊կա֊կան ընկալում կձևավորվի կառավարության կողմից իրա֊կանացվելիք ծրագրի նպա֊տակ֊ների, ինչպես նաև այդ նպատակներին հասնելու համար ըն֊տր֊ված միջոցառումների վերաբերյալ: Մենք մտադիր ենք ծրագրի իրականացման ամբողջ ըն֊թաց֊քում աջակցել բոլոր նրանց, որոնք իրենց սեփական նախաձեռնություններով կնպաստեն գործընթացին: Հատկապես ակնկալում ենք, որ կխորացվեն գործընկերային հարաբերու֊թյունները ոչ կառավարական հատվածի՝ հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի ներկայացուցիչների, ինչպես նաև միջազգային աջակցող կազմակերպությունների հետ: Վերջին տարիներին մենք զգալի հաջողություններ ունենք տնտեսական կյանքում: Հա֊յաս֊տա֊նի տնտեսությունը դառնում է միջազգայնորեն մր֊ցու֊նակ և մենք կարող ենք ակնկալել, որ այդ ձեռքբերումները և հաջողությունները եր֊կա֊րա֊ժամկետ հատվածում ուղղակի դրական ազդե֊ցու֊թյուն են թողնելու մեր քաղա֊քա֊ցիների բարեկեցության բարձրացման վրա: Միաժամանակ, դեռևս մեծ է այն մարդկանց թիվը, ովքեր առայժմ ներգրավված չեն նշված տնտե֊սա֊կան զարգացումների արդյունքներից օգտվողների թվում և ունեն պե֊տության սոցիալական աջակ֊ցության կարիքը: Հայաստանում աղքա֊տու֊թյունը դեռևս կազ֊֊մում է ավելի քան 45 տո֊կոս, ինչը հաստատում է պետության կողմից իրականացվող սոցիալական և տնտեսական ծրագրերի հասցեականությունը և նպատակայնությունը մեծացնելու անհրաժեշտությունը: Նշված հիմնախնդիրը լուծելու ուղղությամբ Աղքատության հաղթահարման ռազմա֊վա֊րա֊կան ծրագիրը նախատեսում է իրականացրել տնտեսական, սոցիալական և կա֊ռա֊վար֊ման ո֊լորտի համապարփակ ծրագրեր: Կառավարությունը սոցիալական ծրագրերի արդյունավետության բարձրացման շնորհիվ պետք է հասնի այն բանին, որ լուծ֊վեն ծայրահեղ աղքատության մեջ գտնվող մարդկանց նվազագույն ֆինանսական կարիք֊ներն ա֊պահովելու խնդիրները: Մասնավորապես, մենք նախատեսում ենք էապես վերա֊նայել ըն֊տա֊նեկան նպաստների համակարգը, բարձրացնել դրա հասցեակա֊նու֊թյունը և ամե֊նա֊աղքատ բնակչությանը հնարավորին առավելագույն չափով ներ֊գրավել համա֊կար֊գի մեջ: Առաջիկա մի քանի տարիներին ընտանեկան նպաստների չափերի շարունա֊կա֊կան բարձրացման արդ֊յուն֊քում կհասնենք նրան, որ միջին ընտանեկան նպաստը գերա֊զանցի պարենային աղ֊քա֊տության գիծը: Մեծ ուշադրություն ենք դարձնելու կենսաթոշակային ապահովագրության բարեփո֊խում֊ներին: Կբարձրացվեն կենսաթոշակները, ինչպես նաև կվերանայվեն կենսաթոշակների նշանակման սկզբունքները: Ավելի մեծ կենսաթոշակային ապահովման հնարավորություն կունենան այն անձինք, ովքեր ունեցել են համեմատաբար ավելի մեծ աշխատանքային վաստակ: Կրթության և առողջապահության ոլորտում կառավարության առաջիկա ծրագրերի արդ֊յունքում ձգտելու ենք բարձրացնել պետության միջոցների օգտագործման արդյունա֊վե֊տու֊թյունը, դրանց դիմաց ապահովել ավելի որակյալ ծառայություններ: Նշված ծառա֊յու֊թյուն֊ները պետք է առաջին հերթին մատչելի դառնան հատկապես սոցիալապես անա֊պա֊հով մարդկանց: Էապես ավելացնելու ենք այս ոլորտներին ուղղվող ֆինան֊սական ռե֊սուրսները: Դրա շնորհիվ այդեն գալիք տարվա ընթացքում էապես կբարձրացվեն ուսու֊ցիչների աշխատավարձերը: Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի նպատակներին հասնելու ճա֊նա֊պարհին կառավարության համար հավասարապես կարևոր են լինելու ինչպես առկա ներքին ռեսուրս֊ների օգտագործման արդյունավետության բարձրացումը, այն֊պես էլ միջազ֊գային օժանդակության ներգրավումը: Վերջին տարիներին նրանց կողմից ցուցաբերված տեխ֊նիկական և ֆինանսական աջակցության շնորհիվ մենք հնարավորություն ենք ունեցել առանձին ոլորտ֊ներում ներդնել միջազգայնորեն արդյունավետ համարվող կառավարման առաջադեմ մե֊խանիզմներ, ինչի համար խորապես շնոր֊հակալ ենք: Մենք գտնում ենք, որ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրա֊գրի իրականացման սկիզբը նոր հնա֊֊րավորություններ է ստեղծում առավել արդյունավետ համագործակցության և ծրագրային նպատակներին հասնելու համար: Ծրագրի իրականացման ընթացքը մեծապես կախված է լինելու այն հան֊գամանքից, թե որքան ճիշտ են ընտրված աղքատության հիմնախնդիրը կարգա֊վո֊րե֊լու համար մեր որդեգրած քաղաքականությունները: Լայն մասնակցային քննարկումների ճանապարհով փորձել ենք խուսափել հնարավոր սխալներից, լինել՝ որ֊քան հնարավոր է իրատես և նախաձեռնել իրագործելի քաղաքականություններ: Սակայն, չենք բացառում, որ ժամանակի ընթացքում ի հայտ կգան չկանխատեսված գործոններ և կարիք կլինի վերանայել և լրամշակել հայտարարված քաղաքականությունները: Մենք պատրաստ ենք լինելու լսել բոլոր կարծիքները նաև ծրագրի իրականացման ընթացքում և համապատասխանաբար ճշգրտել մեր գործողությունները այն պահին, երբ դրա կարիքը կառաջանա: Մասնակցային գործընթացների զարգացումը շատ կարևոր ենք համարում նաև ծրա֊գրի կառավարման արդյունավետության տեսանկյունից: Արդեն առաջիկա ամսվա ընթացքում կառավարությունը մտադիր է նախաձեռնել ծրագրի իրականացման գործընթացի կառա֊վարման խորհուրդ ձևավորելու գործընթացը, որտեղ համագործակցության դրական փորձից ելնելով, մտադիր ենք հրավիրել միջազգային կազմակերպությունների և ոչ կառավարական հատվածը ներկայացնող կառույցների ներկայացուցիչներին: Ամփոփելով խոսքս, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ով֊քեր կա֊րևո֊րում են Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրով դրված նպա֊տակ֊ները և պատրաստակամ են կառավարության հետ կիսել այդ ճա֊նապարհին սպասվող դժվա֊րու֊թյունները: Կառավա֊րու֊թյան անունից հայտարարում ենք մեր պատրաստա֊կա֊մու֊թյունը՝ արդյունավետ համագործակցության համար անհրաժեշտ բոլոր քայլերն իրականացնելու համար:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ