Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 23 փետրվարի 2011

Խորհրդակցություն երեխաների պաշտպանության խնդիրների վերաբերյալ



Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) և «Հայ Օգնության Միության» ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երեխաների պաշտպանության դաշտում իրականացվող բարեփոխումներին առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել Հայաստանում երեխաների պաշտպանության ոլորտում տիրող իրավիճակին, գերակայություններին և առանցքային գործոններին:
Ընդգծելով աղքատ, հաշմանդամ և ծնողական խնամքից զրկված երեխաների սոցիալական պաշտպանության համակարգի բարելավման անհրաժեշտությունը` կարևորվել է երեխաների պաշտպանության ռազմավարության լրամշակումը: Առաջնահերթ են համարվել Հայաստանում տվյալ խնդրի վերաբերյալ միջազգային խորհրդաժողովի կազմակերպումը և ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման գործում շահագրգիռ պետական գերատեսչությունների ներգրավումը:
Խորհրդակցության ժամանակ արծարծվել է նաև մանկատների շրջանավարտներին բնակարաններով ապահովելու խնդիրը: Հարցի առնչությամբ վարչապետը ներկայացրել է Հայաստանում սոցիալական բնակարանային ֆոնդի միջոցով անօթևան երեխաներին տրամադրվող պետական աջակցության ծրագրի մանրամասները: Այդ համատեքստում կարևորվել է հանրային իրազեկման բարձրացման ուղղությամբ միջոցառումների իրականացումը:
 

Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ