Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 22 փետրվարի 2011

Տիգրան Սարգսյանը և Ասադ Ալամը քննարկել են համագործակցության խորացման ուղղությունները




Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարևորելով ընթացիկ ծրագրերի շարունակականության ապահովումը` կողմերն անդրադարձել են «Երկրի գործընկերության ռազմավարությունը 2009-2012 թթ. համար» ծրագրի շրջանակում գործակցության խորացման հեռանկարներին և ՀԲ-ի կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների բաշխման ուղղություններին: Մասնավորապես, առաջնահերթ է համարվել գյուղատնտեսության, առողջապահության, կրթության ոլորտներում և կառավարման համակարգի բարեփոխումների ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացումը:
Խոսելով գյուղատնտեսության ոլորտի զարգացման կարևորությունից` վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության նիստում հաստատված ՀՀ գյուղի և գյուղատնտեսության 2010-2020թթ. կայուն զարգացման ռազմավարությունը: Այդ առումով Տիգրան Սարգսյանը կարևորել է կոոպերատիվների խթանման, գյուղատնտեսության տեխնիկական վերազինման, սերմնաբուծության և անասնաբուծության զարգացման ուղղությամբ միջոցառումների իրականացումը:
Առողջապահական ռեֆորմների համատեքստում կառավարության ղեկավարն ընդգծել է առողջապահական միջազգային չափանիշներին համապատասխան հիվանդանոցների վերանորոգման, որակյալ ծառայությունների մատուցման, բժիշկների վերապատրաստման ու միասնական հաշվառման համակարգի ներդրման կարևորությունը: Կրթության ոլորտի առաջնահերթությունների թվում առանձնացվել է ՀՀ ուսումնական հաստատությունների հավատարմագրման խնդրի կարգավորումը:
Անդրադառնալով կառավարման համակարգի շարունակական բարեփոխումներին` վարչապետ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ նախարարությունների աշխատակազմերում ԾԻԳ-երի ինտեգրման գործընթացի մանրամասները: Որպես հաջորդ քայլ` անհրաժեշտ է համարվել պետական կառավարման մարմիններում համապատասխան կարողությունների ձևավորումը:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ