Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 11 փետրվարի 2011

Կառավարության ղեկավարն ընդունել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարին




Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Կոնստանտին Գրիշչենկոյին:
Ողջունելով հյուրին` վարչապետը կարևորել է բարձր մակարդակի պաշտոնական փոխայցելությունների դերը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում` ընդգծելով, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ քաղաքական երկխոսության ընդլայնմանը, առևտրատնտեսական և հումանիտար կապերի խորացմանը. «Անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի մեր ժողովուրդների միջև ավանդաբար ձևավորված եղբայրական բարեկամական հարաբերություններն ամրապնդվեն և զարգանան: Մենք դա Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություն ենք համարում: Օգտվելով Ձեր այցի առիթից, ցանկանում ենք կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել համագործակցության ուղղությունների և ձևերի առումով, որպեսզի վստահ լինենք, որ կա միջոցառումների կոնկրետ ծրագիր, որը կարող ենք համատեղ իրագործել»:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ են խոսել երկու երկրների միջև ծավալված արդյունավետ համագործակցության մասին։ Արձանագրելով առևտրատնտեսական գործակցության խորացման ուղղությամբ առկա ողջ ներուժի իրացման անհրաժեշտությունը` երկուստեք կարևորվել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը և մասնավորապես, գործարար համաժողովի անցկացումը:
Կողմերը քննարկել են մի շարք բնագավառներում համագործակցության խորացման հեռանկարները: Մասնավորապես, արծարծվել են տրանսպորտի, առևտրի, սննդարդյունաբերության, մետալուրգիայի ոլորտներում հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է արվել նաև Հայաստանի և Ուկրաինայի միջև գիտատեխնիկական համագործակցության ընդլայնման հնարավորություններին:
Հումանիտար և մշակութային կապերի սերտացման համատեքստում ընդգծվել է Ուկրաինայում Հայաստանի և Հայաստանում Ուկրաինայի մշակույթի օրերի անցկացման կարևորությունը:
Երկու երկրների փոխհարաբերությունների ամրապնդման առումով կարևորվել է ՀՀ նախագահի 2011թ. ընթացքում նախատեսվելիք այցն Ուկրաինա: Հանդիպման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերահաստատել է Ուկրաինայի կառավարության ղեկավար Նիկոլայ Ազարովին արված Երևան այցելելու հրավերը:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ