Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 8 հոկտեմբերի 2003

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կառավարությունը, ընդհանուր առմամբ, համաձայնություն է տվել «Արմենիա Տելեֆոն Քոմպանի» ՀՁ փակ բաժնետիրական ընկերության գործով 2003թ. սեպտեմբերի 26-ի բաց ժողովի նախագահողի կարծիքին՝ նշված ընկերության կողմից ՀՀ կառավարության 1997թ. հունիսի 25-ի թիվ 218 որոշմամբ հաստատված N 60 լիցենզիայի պայմանների և դրույթների կանխամտածված և պարբերաբար խախտման վերաբերյալ: Հանձնարարվել է ՀՀ տրանսպորտի և կապի, արդարադատության նախարարներին՝ մինչև 2003թ. նոյեմբերի 30-ը կառավարությանն առաջարկություն ներկայացնել բաց ժողովի նախագահողի կարծիքում պարունակվող առաջարկությունների իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: «Աղետի գոտու վերականգնման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է 1997թ. հուլիսի 18-ի Նոյեմբերյանի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, քանդված կամ քանդման ենթակա, ինչպես նաև բնակության համար ոչ պիտանի լինելու պատճառով չշահագործվող, վերականգնման ենթակա բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծել անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով՝ ՀՀ պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին: Որոշմամբ 2003թ. պետբյուջեով նախատեված 1 մլրդ 105 մլն դրամ հատկացումներից Տավուշի մարզպետարանին կհատկացվի մինչև 2 մլն դրամ՝ աջակցության տրամադրման հետ կապված կազմակերպչական աշխատանքների ֆինանսավորման համար: Քանդված կամ քանդման ենթակա 5-րդ աստիճանի վնասվածության յուրաքանչյուր բնակելի տան համար՝ աջակցության չափը սահմանվել է 1 մլն 578 հազար, բնակության համար ոչ պիտանի լինելու պատճառով չշահագործվող 4-րդ(ա) աստիճանի վնասվածության յուրաքանչյուր բնակելի տան համար՝ 710 հազար, իսկ 4-րդ (բ,գ,դ) աստիճանի վնասվածության տան համար 616 հազար դրամ: Մեկ այլ որոշմամբ, գործադիրը, իր պահուստային ֆոնդից, 97 մլն 950 հազար դրամ է հատկացրել Երևանի քաղաքապետարանին՝ Երևան քաղաքի չորրորդ կարգի վթարային Սիսակյան փողոցի N 16 և Ֆուչիկի փողոցի N 10 շենքերում բնակվող 15 ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով: Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2003թ. մայիսի 8-ի «Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով վերադարձման ենթակա հարկի գումարների հիմնավորվածությունը հաստատող տեղեկանքի տրամադրման և հարկ վճարողի այդ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ: Նպատակը՝ ավելացված արժեքի հարկի գերավճարների գումարների որոշման մեխանիզմների վերանայումը, գերավճարների գումարների հետ վերադարձման ընթացակարգի պարզեցումը, ինչպես նաև գործող կարգում տեղ գտած անհստակությունների վերացումն է: Հարցը մինչ այդ քննարկվել է նաև ՀՀ վարչապետին առընթեր գործարարության աջակցման խորհրդում: Մեկ այլ որոշմամբ գործադիրը սահմանել է պետական գույքը մասնավորեցնելիս կամ օտարելիս հողամասերի մասնավորեցման (օտարման) սկզբունքները՝ ելնելով նշված դեպքերում հողամասերի մասնավորեցմանն առնչվող խնդիրները նորմատիվ ակտերով կարգավորելու և այդ հարցում եղած բացը լրացնելու անհրաժեշտությունից: ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև 2003թ. ապրիլի 25-ին կնքված փոխըմբռնման հուշագրին համապատասխան, գործադիրը որոշել է ստեղծել բերքի կանխատեսման մշտապես գործող աշխատանքային խումբ: Հաստատվել են նաև աշխատանքային խմբի ներկայացուցչական կազմն ու գործունեության կանոնակարգը: Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, Սահմանադրական դատարանի անդամների, Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահի և դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Որոշման նպատակը նշված օրենքը 2003թ. ապրիլի 10-ից ուժի մեջ մտած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցումն է: Նիստում հավանություն է տրվել նաև «2003թ. աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին, ըստ որի նախատեսվում է այս տարվա աշնանային զորակոչն անցկացնել հոկտեմբեր-դեկտեմբերին, նույն ժամանակահատվածում նաև զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինծառայություն անցած զինծառաողներին: Կառավարությունը հավանություն է տվել նաև «Քաղաքացիական պաշտպանության զորքերի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքով կարգավորվում են ՀՀ քաղաքացիական պաշտպանության զորքերի համալրման, նախապատրաստման, մարտական կիրառման կարգը, իրավասությունը, կազմակերպական հիմքերն ու գործունեության սկզբունքները: Նիստում հաստատվել է «Դրամարկղային գործառնությունների իրականացման կարգը»: Դրանով սահմանվում են, մասնավորապես, դրամարկղային գործառնությունների փաստաթղթավորման, դրամարկղային գրքի վարման, կանխիկ դրամի դրամարկղ մուտքագրման և ելքագրման կարգը, ինչպես նաև առհաշիվ տրված կանխիկ գումարների նկատմամբ ժամկետային սահմանափակումները: Նշվել է , որ կարգը չի տարածվում բանկերի, այդ թվում օտարերկրյա բանկերի և դրանց առանձնացված ստորաբաժանումների, արտարժու0յթի առք ու վաժառք իրականացնող անձանց, վարկային կազմակերպությունների վրա: Կառավարության անդամները հավանություն են տվել «Ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ նախագահին: Հրամանագրի նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիա) մասին» ՀՀ օրենքի պահանջներից, որի նպատակը հանքային իրավունքների տրամադրման վերաբերյալ անկախ փորձագիտական եզրակացության ապահովումն է: Նիստում որոշվել է Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման համար անհրաժեշտ ՝ Երոպական Հանձնաժողովի կողմից ներկայացված տիպային օրինակի համաձայն, առողջության սերտիֆիկատ տրամադրելու լիազորությունը վերապահել ՀՀ առողջապահության նախարարությանը: Նկատի ունենալով, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին սարք-սարքավորումներով և գույքով ապահովելու հարցերի մի մասը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարգավորել է ֆինանսական այլ միջոցների հաշվին, կառավարությունը որոշել է 2003թ. պետական բյուջեում վերաբաշխում կատարելով, նշված նպատակով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների համար նախատեսված գումարները՝ ավելի քան 38 մլն դրամ, հատկացնել ԿԸՀ-ին: Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև միջազգային հաղորդակցության մասին», ինչպես նաև «ՀՀ կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև մաքսային բնագավառում փոխօգնության վերաբերյալ» համաձայնագրերի կնքման առաջարկություններին: Նիստում որոշումներ են ընդունվել նաև Կոտայքի մարզի Ձորաղբյուրի, Արարատի մարզի Փոքր Վեդու գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում փոփոխություն կատարելու վերաբերյալ:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ