Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 4 փետրվարի 2011

Տիգրան Սարգսյանն ընդունել է Սքոթ Յակոբսին



Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից հրավիրված կարգավորիչ բարեփոխումների ոլորտի առաջատար փորձագետ Սքոթ Յակոբսին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը:
Սքոթ Յակոբսը կառավարության ղեկավարին է ներկայացրել կարգավորիչ բարեփոխումների վերաբերյալ համաշխարհային փորձը, անդրադարձել այդ ոլորտում աշխարհի տարբեր պետությունների լավագույն փորձառությանն ու Հայաստանի Հանրապետությունում նմանօրինակ բարեփոխումների անցկացման հնարավորություններին:
Զրուցակիցներն անդրադարձել են մեր երկրում պետական կարգավորման արդյունավետ համակարգի կատարելագործման կարևորությանն ու կարգավորիչ դաշտի ազդեցության գնահատման խնդիրներին: Սքոթ Յակոբսը կարևորել է այն հանգամանքը, որ տարածաշրջանի պետությունների մեջ Հայաստանն այս հարցում առաջատար դիրք ունի: Նշվել է, որ կարգավորիչ ոլորտի բարեփոխումները հանգեցնում են տնտեսական աճի, վարչարարության բարելավմանն ու բարերար ազդեցություն են ունենում թե´ ներդրումային, թե´ գործարար միջավայրի վրա:
Սքոթ Յակոբսը զբաղեցնում է կարգավորիչ բարեփոխումների ոլորտում առաջատար ընկերություններից մեկի` «Jacobs & Associates»-ի գործադիր տնօրենի պաշտոնը: Ընկերությունը կարգավորիչ բարեփոխումների ոլորտի ծառայություններ է մատուցում աշխարհի ավելի քան 80 երկրներում:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ