Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 3 փետրվարի 2011

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարզաբանումը ՀՀ կառավարության նիստում


Վարչապետ Տիգրան Սարգսյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:
Նախորդ նիստը մենք սկսեցինք թոշակների վճարման խնդիրներից և հանձնարարականներ էին տրված բոլոր գերատեսչություններին` կարգ ու կանոն հաստատել այս ոլորտում: Արդեն երեք օր է` վճարվում են փետրվար ամսվա թոշակները: Ինչպիսի՞ն է վիճակը, պարոն Գրիգորյան, համեցեք:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյան - Շնորհակալություն: Պարոն վարչապետ, ի տարբերություն հունվար ամսվա թոշակների վճարման հետ կապված, պետք է ասեմ, որ հունվար ամսին թոշակներն սկսել էինք վճարել հունվարի 5-6-ից, իսկ փետրվար ամսվա վճարումն սկսվել է փետրվարի 2-ից և միայն երեկ` հենց առաջին օրը, վճարվել է շուրջ 1 մլրդ դրամ: Դա կենսաթոշակ ստացողների մոտավորապես 25 տոկոսն է կազմում Երևան քաղաքում և կապված հերթերի հետ պետք է ասեմ, որ արդեն իսկ կանոնակարգվել է: Երեկվա դրությամբ նախարարությունից կազմվել են համապատասխան աշխատանքային խմբեր, որոնք պտտվել են փոստային բաժանմունքներում, արձանագրել են իրավիճակը և ցուցակների կազմման այն նոր ձևաչափը, որ մենք սահմանեցինք, հնարավորություն տվեց ավելի արդյունավետ բաժանել թոշակները: Ընթացքում եղել են խնդիրներ, որոնք հիմնականում կապված են եղել այն հանգամանքի հետ, որ երբեմն փոստային բաժանմունք գալիս են կենսաթոշակ ստանալու քաղաքացիներ, որոնք այդ իրավունքը չունեն: Այսինքն` չունեն կամ լիազորագիր, կամ նախկինում ստացվել է, որ կենսաթոշակը կանխիկ ձևով ստացել է հարազատը կամ բարեկամը: Ներկայումս այդ հարցը հստակ կարգավորված է, և բոլորին արդեն իսկ ծանուցվել է, որ եթե լիազորագրով պետք է կենսաթոշակ ստանա, ապա լիազորագիրը պետք է ներկայացնի ոչ թե փոստային բաժանմունք, այլ սոցապ համապատասխան տարածքային բաժին, որպեսզի ընդգրկվի ցուցակներում: Երեկվա դրությամբ, պետք է ասեմ, որ ամեն ինչ նորմալ է եղել, թոշակները նորմալ բաժանվել են: Եվ հավելեմ նաև մեկ բան, պարոն վարչապետ, որ, լուծարված վճարային ծառայության աշխատակիցների հետ կապված շուրջ 31 մարդ արդեն «Հայփոստ»-ի կողմից ընդունվել է աշխատանքի, 121 մարդ հրաժարվել է աշխատանքից, և այս ընթացքում, երբ այլ վճարահաշվարկային կազմակերպությունների հետ նախարարությունը կնքեց պայմանագրեր, արդեն այդ վճարահաշվարկային կազմակերպություններում են ընդունվել աշխատանքի, և այս առումով երեկվա տվյալներով 122 աշխատակիցներ ընդգրկվել են արդեն այլ վճարահաշվարկային կազմակերպություններում աշխատանքի:
Վարչապետ Տիգրան Սարգսյան - Շատ լավ: Այսինքն` մեկ ամիս հետո մենք կկարողանանք ամփոփել արդյունքները, և համար մեկ խնդիրը մեզ համար լինելու է ցուցակների ճշգրտումը, որպեսզի հասկանանք` եղել են չարաշահումներ, թե ոչ, և այն թոշակառուները, որոնք դեկտեմբեր-հունվար ամիսներին չեն ստացել իրենց թոշակները, ինչ պատճառով չեն ստացել:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյան - Ներկայումս ձևավորված է աշխատանքային խումբ, և համապատասխան վերլուծություններն արդեն սկսել ենք անել, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք:
Վարչապետ Տիգրան Սարգսյան - Շատ լավ: Արդեն մարտ ամսին պետք է բացառենք հերթերը: Եթե այդ մեկ տասնյակ վճարահաշվարկային բանկեր և ընկերություններ արդեն սպասարկում են թոշակառուներին, նշանակում է, որ հերթեր այլևս չպետք է լինեն:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ