Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 1 փետրվարի 2011

Տեղի է ունեցել «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ խորհրդի հերթական նիստը





Կառավարությունում այսօր կայացել է «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Օրակարգի առաջին հարցով «ԶՀԳ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը զեկուցել է նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ:
Խորհրդի անդամների ուշադրությանն է ներկայացվել գործակալության 2010թ. տարեկան գործունեության հաշվետվությունը։ Մասնավորապես, իր զեկույցում Ռոբերտ Հարությունյանն անդրադարձել է հաշվետու տարվա ընթացքում ներդրումների ներգրավման ու արտահանման խթանման ուղղությամբ իրականացված ծրագրերին և գործակալությունում իրականացվող բարեփոխումների ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների արդյունքներին: Նա տեղեկացրել է, որ 2010թ. գործակալության կողմից իրականացվել են ծրագրերի նախապատրաստման, հնարավոր ներդրողների որոնման և նրանց հետ բանակցությունների վարման, տեղեկատվական ու կազմակերպչական օժանդակության աշխատանքներ: Ներկայացված հաշվետվությունը հաստատվել է «Զարգացման հայկական գործակալության» խորհրդի կողմից:
Մեկ այլ հարցով քննարկվել և հավանության է արժանացել «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի 2011թ. միջոցառումների ծրագիրը, որով նախատեսվում է ծրագրերի իրականացում մի շարք թիրախային ոլորտներում արտահանման խթանման, գործարար և ներդրումային միջավայրի բարելավման ու ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ։
Նիստում հաստատվել է նաև գործակալության 2011թ. ֆինանսական ծախսերի նախահաշիվը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է «ԶՀԳ» ՓԲԸ գլխավոր տնօրենին 2011թ. ծախսերի հիմնավորումներն ուղարկել ՀՀ ֆինանսների նախարարություն:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ