Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 27 հունվարի 2011

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարզաբանումը ՀՀ կառավարության 2011թ. հունվարի 27-ի նիստում


Վարչապետ Տիգրան Սարգսյան - Ես ուզում եմ անդրադառնալ մի կարևոր հարցի, որ մտահոգում է մեր քաղաքացիներին։ Եվ նրանց մտահոգող ու հետաքրքրող հարցերին մենք պետք է օպերատիվ արձագանքենք և օպերատիվ պատասխանենք։ Խոսքը թոշակների վճարման մասին է։ Հունվար ամսվա ընթացքում մենք խնդիրներ ունեցանք թոշակների վճարման գործում։ Հերթեր էին կուտակվում «Հայփոստ»-ում, և արդարացի դժգոհություն կար։ Մեր նպատակն էր ապահովել, որպեսզի թոշակառուները ժամանակին, առանց հերթերի ստանան իրենց թոշակները։ Դրա համար որոշում էր ընդունվել, որ այսուհետև թույլ ենք տալու, որ թոշակառուներն իրենք ընտրեն թոշակ ստանալու` իրենց համար հարմարավետ եղանակը։ Համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարեցինք այդ հնարավորությունն ստեղծելու համար։ Այսուհետև թոշակների վճարում կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության բոլոր առևտրային բանկերը, վճարային հաստատությունները` ստորագրելով պայմանագիր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։ Սա նշանակում է, որ քաղաքացիները կարող են ինքնուրույնաբար որոշել տեղը, ձևը` ինչպես են իրենք ուզում ստանալ իրենց թոշակը։ Ցավոք, հունվար ամսվա ընթացքում առաջացան խնդիրներ։ Վերահսկիչ պալատը նույնպես բացահայտել էր պրոբլեմներ, որ մենք ունենք թոշակների վճարման բնագավառում։ Մասնավորապես, ցուցակների անհստակությունը. գործառույթը պետական մեկ մարմնից «Հայփոստ» փոխանցելու ժամանակ մենք բացահայտեցինք, որ ցուցակներում կան լուրջ խնդիրներ, անճշտություններ, որոնք չարաշահումների տեղիք են տալիս։
Ես խոսքը տրամադրում եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, որպեսզի նա բացատրություններ տա ստեղծված իրավիճակի մասին և թե ինչ քայլեր է ձեռնարկել նախարարությունը, որպեսզի փետրվար ամսվա վճարումների ժամանակ նման իրավիճակ չստեղծվի։

Նախարար Արթուր Գրիգորյան - Պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ,
Կենսաթոշակների վճարման կարգի փոփոխության և առաջացած որոշակի դժգոհությունների կապակցությամբ ուզում եմ տեղեկացնել, որ իրականացված փոփոխությունների նպատակն էր.
առաջին` բարելավել կենսաթոշակառուներին մատուցվող ծառայությունների որակը,
երկրորդ` նվազագույնի հասցնել վճարման գործընթացում առկա կոռուպցիոն ռիսկերը,
երրորդ` ազատականացնել կենսաթոշակների վճարման ծառայությունների շուկան` հնարավորություն տալով բոլոր բանկերին և վճարահաշվարկային կազմակերպություններին ընդգրկվել գործընթացում` բոլոր դրական հետևանքներով (ծառայությունների վարձավճարների նվազեցում, այլընտրանքի ընձեռում կենսաթոշակառուներին և այլն)։
Վերոնշյալ նպատակներին համաձայն` ՀՀ կառավարության 2010թ. նոյեմբերի 4-ի թիվ 1406-Ն որոշմամբ սահմանվել է կենսաթոշակների վճարման նոր կարգը, որի համաձայն` կենսաթոշակները վճարվում են անկանխիկ եղանակով` բանկերի միջոցով և կանխիկ եղանակով` վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով։
Արդեն պայմանագրեր են ստորագրվել 12 բանկերի և 4 վճարահաշվարկային կազմակերպությունների հետ։ Կենսաթոշակառուն կարող է այդ կազմակերպություններից ընտրել լավագույն ծառայություններ մատուցողին և ստանալ որակյալ ծառայություններ` իրեն հարմար եղանակով (կանխիկ կամ անկանխիկ)։
Միաժամանակ ակնհայտ է, որ կենսաթոշակների վճարման նոր կարգի կիրարկումն սկզբնական շրջանում առաջացնելու էր որոշակի խնդիրներ։ Այսպես.
"Հայփոստ" ՓԲԸ-ի հետ կնքվեց պայմանագիր, և հունվար ամսվա կենսաթոշակները Երևան քաղաքում ևս սկսվեց վճարվել "Հայփոստ"-ի միջոցով։ "Հայփոստ"-ի երևանյան բաժանմունքների համար կենսաթոշակների վճարումը նոր գործընթաց էր։ Հաշվի առնելով կենսաթոշակներն օր առաջ մեր թոշակառուներին հասցնելու անհրաժեշտությունը` որոշվեց կենսաթոշակների վճարումն սկսել հունվարի 4-ից։
Սակայն կարճ ժամանակահատվածը հնարավորություն չտվեց բոլոր փոստատարներին ծանոթանալ վճարման ցուցակների առանձնահատկություններին։ Վերոնշյալով պայմանավորված գոյացան հերթեր` առաջացնելով բնակչության արդարացի դժգոհությունը։ Որոշակի ազդեցություն ունեցավ նաև այն հանգամանքը, որ առաջին վճարումները համընկան ամանորյա տոների հետ։
Նախկինում ևս վճարման առաջին օրերին վճարող կազմակերպության գրասենյակներում առաջանում էին հերթեր։ Ուշագրավ է, որ Երևան քաղաքում կենսաթոշակների վճարումն սկսվում էր սոցիալական ապահովության պետական ծառայության "Վճարումների ծառայության" 17 գրասենյակներից, իսկ այսօր այն արդեն իրականացվելու է "Հայփոստ"-ի շուրջ 90 գրասենյակներից։ Ակնհայտ է, որ սա էապես նվազեցնելու է գոյացող հերթերը, եթե նույնիսկ հաշվի չառնեք այն հանգամանքը, որ առաջիկայում կսկսեն կենսաթոշակների վճարման ծառայություններ մատուցել նաև բանկերն ու մյուս վճարահաշվարկային կազմակերպությունները։
Ուզում եմ տեղեկացնել նաև, որ պարբերաբար կազմակերպված քննարկումների արդյունքում տրված են համապատասխան հանձնարարականներ` փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումն ավելի արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։
Վստահ եմ, որ վճարման կարգի փոփոխության դրական արդյունքներն առաջիկայում տեսանելի կդառնան մեր կենսաթոշակառուների համար։
Այժմ ուզում եմ ներկայացնել սոցիալական ապահովության պետական ծառայության "Վճարումների ծառայության" աշխատակիցների հետ կապված խնդիրները։
"Վճարումների ծառայության" աշխատակիցների թիվը 265 էր, որոնցից 4-ը քաղաքացիական ծառայողներ էին։ 261 աշխատակիցներից 33-ն աշխատում էին անորոշ ժամկետով կնքված պայմանագրերի հիման վրա, իսկ 228-ը` որոշակի ժամկետով կնքված պայմանագրերի հիման վրա (պայմանագրերի գործողության ժամկետը լրանում էր 2010թ. դեկտեմբերի 30-ին)։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սոցիալական ապահովության պետական ծառայության "Վճարումների ծառայությունը" չէր հանդիսանում վճարահաշվարկային կազմակերպություն, այն լուծարվեց, իսկ "Վճարումների ծառայության" միջոցով վճարվող կենսաթոշակներն սկսեցին վճարվել "Հայփոստ"-ի միջոցով։
"Վճարումների ծառայության" լուծարման արդյունքում պայմանագրերի գործողության ժամկետը լրանալուց հետո այդ անձանց հետ նոր պայմանագրեր չկնքվեցին, իսկ անորոշ ժամկետով կնքված պայմանագրերը լուծվեցին օրենքով սահմանված կարգով։ Արդեն իսկ կարգավորված են "Վճարումների ծառայության" աշխատակիցներին վճարման ենթակա` չվճարված աշխատավարձի, արձակման նպաստների, չօգտագործած արձակուրդի դիմաց հատուցման գումարների ֆինանսավորման հարցերը (շուրջ 73,7 մլն. դրամ), և առաջիկա օրերին այն կվճարվի աշխատանքից ազատված անձանց։
Միաժամանակ ՀՀ վարչապետի մոտ 2010թ. դեկտեմբերի 28-ին կայացած խորհրդակցության ժամանակ առաջարկվել է "Հայփոստ" ՓԲԸ-ին` մրցութային կարգով ընտրել "Վճարումների ծառայության" առնվազն 70 աշխատակցի և ապահովել նրանց համապատասխան աշխատանքով։
Հարկ է նկատի ունենալ, որ "Հայփոստ" ՓԲԸ-ն արդեն իսկ սկսել է հարցազրույցները դիմորդների հետ և պայմանագիր է կնքել նրանցից 15-ի հետ։
Մյուս կողմից, սոցիալական ապահովության պետական ծառայության "Վճարումների ծառայության" նախկին աշխատակիցների փորձն ու հմտությունները հաշվի առնելով` նրանցով հետաքրքրված են նաև մյուս վճարահաշվարկային կազմակերպությունները։ Կարծում եմ` նրանցից լավագույններն առաջիկայում աշխատանքի կանցնեն այդ կազմակերպություններում։
Եվ վերջում կուզեի նշել հունվար ամսվա կենսաթոշակների վճարման նախնական արդյունքների վերաբերյալ. վճարող կազմակերպության փոփոխության արդյունքում 2011թ. հունվար ամսին 2010թ. դեկտեմբերի համեմատությամբ Երևան քաղաքում շուրջ 4000 կենսաթոշակառուի կենսաթոշակ կամ շուրջ 500 մլն դրամ չի վճարվել, ինչը մտահոգում է մեզ։
Այժմ իրականացվում են համապատասխան վերլուծություններ պատճառները վեր հանելու և առկա խնդիրներին լուծումներ տալու նպատակով, որոնց վերաբերյալ Ձեզ կտեղեկացնեմ լրացուցիչ։

Վարչապետ Տիգրան Սարգսյան - Եթե Դուք քաղաքացիներին չներկայացնեք նոր ստեղծված հնարավորությունը, ոչ մեկը չի օգտվի այդ ծառայությունից։ Անհրաժեշտ է պայմանավորվել Կենտրոնական բանկի հետ, առևտրային բանկերի հետ, վճարահաշվարկային ծառայություն մատուցող կազմակերպությունների հետ, իրազեկել մեր քաղաքացիներին այդ մասին։ Եթե մենք դա չներկայացնենք, եթե հեռուստատեսությամբ չներկայացնենք այդ հնարավորությունը, բնականաբար, օգտվողների քանակը շատ չի լինի։ Միակ տարբերակն այն է, որ առևտրային բանկերի հարյուրավոր մասնաճյուղեր կարող են սպասարկել թոշակառուներին, և անհրաժեշտ չէ, որ նրանք գնան, «Հայփոստ»-ում հերթ կանգնեն։ Այս խնդիրը լուծել ենք, հիմա պետք է քաղաքացիներին ուղղակի տեղեկացնել, որ այս հնարավորությունից նրանք օգտվեն, գան Ձեր նախարարություն, ստանան բացատրություններ` ինչպիսի փաստաթղթեր պետք է ներկայացնեն, ինչպես են այդ բանկի ընտրությունը կատարելու, որպեսզի այսուհետև թոշակներն ստանան բանկերում։ Շատ հարմարավետ միջավայր ենք ստեղծել, բայց տարրական անկազմակերպվածության պատճառով այս տեղեկատվությունը տեղ չի հասել, և թոշակառուները չեն օգտվում։ Բայց մի բան ակնհայտ է, որ այս փոփոխությունը խիստ անհրաժեշտ էր, և այն թվերն էլ, որ Դուք հիմա հրապարակում եք, մտահոգվելու տեղիք են տալիս, որ 4000 թոշակառու փաստորեն չի ստացել հասանելիք թոշակը, և Վերահսկիչ պալատն էլ նման բացահայտումներ արել էր, երբ մահացած թոշակառուների անուններով գումարները դեպոնացվում էին, և հետո` որոշ ժամանակ անց, այդ գումարներն ինչ-որ մարդիկ ստանում էին։
Հարգելի գործընկերներ, օպերատիվ արձագանքելու, քաղաքացիներին մտահոգող հարցերին անհապաղ պատասխան տալու հարցադրումը վերաբերում է մեր բոլոր գերատեսչություններին։ Սա նախարարի անմիջական պատասխանատվության հարց է։ Եթե նախարարությունն անմիջապես չի արձագանքում հարցերին, ապա մենք պարարտ հող ենք ստեղծում, որպեսզի քննադատեն մեզ, ընդ որում` շատ հաճախ շահարկելով, այսինքն` ոչ թե օբյեկտիվ քննադատություն է գնում, այլ սուբյեկտիվ, խեղաթյուրվում է իրավիճակը, այլ բացատրություններ են տրվում։ Հանիրավի սոցիալական լարվածություն ենք ստեղծում, երբ այս փոփոխությունները պետք է հակառակին բերեին, որ թոշակառուները գոհ լինեին, որ էապես պարզեցվել են իրենց սպասարկման գործառույթները. արդյունքում պետք է շահած լինեին թոշակառուները, և պետությունը կունենար լուրջ տնտեսումներ։
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ