Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 6 հոկտեմբերի 2003

Այսօր կառավարությունում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԱՄՆ Գլենդելի քաղաքապետ Ֆրանկ Քուինտե֊րոյին և նրա գլխավորած պատվիրակությանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, պարոն Ֆրանկ Քուինտե֊րոյը նշել է, որ պատվիրակության այցի նպատակներից մեկը Հայաստանի առանձին բնակավայրերի՝ մասնավորապես Կապան քաղաքի հետ սերտ կապերի հաստատումն է: Ըստ նրա, դրա համար կան բոլոր հնարավորությունները, մանավանդ, որ Գլենդելը ԱՄՆ-ի այն եզակի քաղաքներից է, որտեղ մեր հայրենակիցները զգալի թիվ են կազմում՝ շուրջ 200 հազար բնակչությունից 70 հազարը հայեր են: Քաղաքապետի հավաստմամբ, հայկական համայնքը մեծ ազդեցություն ունի քաղաքի ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական կյանքում: Թեկուզ այն հանգամանքը, որ Գլենդելի քաղաքային խորհրդի 5 անդամներից 2-ը հայեր են, արդեն իսկ դրա վկայությունն է: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Հովիկ Աբրահամյանը նրանց ծանոթացրել է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ներկա իրավիճակին, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման սկզբունքներին, տնտեսական առանձին ոլորտների կենսագործունեությանը, գտնելով, որ դրանից հետո միայն հնարավոր կլինի ծրագրավորել, առավել արդյունավետ դարձնել փոխգործակցությունը: Նա վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը կանի հնարավորը Գլենդելի և Կապանի միջև բարեկամության հաստատման և ամրապնդման համար: Գլենդելի քաղաքապետը ևս ներկայացրել է իր ղեկավարած քաղաքի սոցիալական ու տնտեսական հնարավորությունները, նշելով, որ այն ունի ոչ միայն սոցիալական ծառայությունների մատուցման ժամանակակից փորձ, այլև հզոր տեխնոլոգիական և արդյունաբերական պոտենցիալ: Գլենդելի և Կապանի միջև ստեղծվող բարեկամությունը, ըստ նրա, հնարավորություն կտա երկու քաղաքների բնակչությանը՝ գործարարներին, գիտակրթական, մշակութային հանրությանը շփվելու միմյանց հետ, պատվիրակությունների փոխայցելություններ կազմակերպելու և փոխանակելու, առավել արդյունավետ դարձնելու համագործակցությունը: Կողմերը համոզմունք են հայտնել, որ լավ սկիզբը նաև հաջող շարունակություն կունենա:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ