Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 27 հունվարի 2011

Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Հնդկաստանի տոնի առթիվ



Հունվարի 26-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան կողմից կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը։
ՀՀ կառավարության անունից շնորհավորելով ներկաներին տոնի առթիվ` վարչապետը Հնդկաստանի ժողովրդին մաղթել է խաղաղություն, բարգավաճում, բարեկեցություն և նորանոր ձեռքբերումներ բոլոր ասպարեզներում։
Տիգրան Սարգսյանի խոսքով` լինելով հին քաղաքակրթությունների բնօրրան, Հնդկաստանը հոգևոր, մտավոր և պատմամշակութային մեծ ավանդ է ունեցել մշակութային ժառանգության համաշխարհային շտեմարանում, ու այժմ էլ ժամանակակից Հնդկաստանը շարունակում է իր արժեքավոր ներդրումը կատարել համաշխարհային գործընթացներում։ Գործադիրի ղեկավարի համոզմամբ` հայ և հնդիկ ժողովուրդների բարեկամական կապերը պահպանելն ու զարգացնելը երկու երկրների կառավարությունների պարտականությունն է։
Վարչապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի կառավարությանը Հայաստանում համատեղ իրականացվող ծրագրերի համար` հատկապես մշակութային և կրթական ոլորտում։ «Համոզված ենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սպասվելիք այցը Հնդկաստան նոր թափ կհաղորդի մեր երկու պետությունների հարաբերությունների խորացմանը»,- նշել է վարչապետը` հույս հայտնելով, որ առաջիկա տարիները պտղաբեր կլինեն Հայաստանի և Հնդկաստանի հարաբերությունների ընդլայնման համար։
Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Կումար Մալhոտրան իր հերթին նշել է, որ Հնդկաստանի և Հայաստանի հարաբերությունները 2000 տարվա պատմություն ունեն` ընդգծելով, որ երկու երկրների ղեկավարները մտադիր են ընդլայնել առևտրա-տնտեսական հարաբերությունները։ Նա նշել է նաև, որ Հնդկաստանի տնտեսությունը ճկունություն ցուցաբերեց համաշխարհային ճգնաժամի ժամանակ և 9 տոկոս աճ արձանագրեց։ «Այսօր Հնդկաստանը հանդես է գալիս որպես ժողովրդավարական երկիր, որը հոգ է տանում իր հասարակության հավասարաչափ զարգացման ու բարեկեցության մասին»,- ասել է դեսպանը։
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մտավորականներ։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ