Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 26 հունվարի 2011

Քննարկվել են գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման խնդիրները




Այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն ՀՀ գյուղատնտեսության ոլորտի արդյունավետության բարձրացման վերաբերյալ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին գյուղատնտեսության նախարարը, նախարարների տեղակալներ, գերատեսչությունների ղեկավարներ, մարզպետներ, Հանրային խորհրդի անդամներ, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:
Մինչ քննարկումն սկսելը վարչապետն ընդգծել է, որ խորհրդակցությունը նվիրված է 2011թ. գյուղատնտեսական աշխատանքների, մասնավորապես գարնանացանի կազմակերպման խնդիրներին:
Օրակարգային մի շարք հարցերի առնչությամբ զեկուցումներով են հանդես եկել գյուղատնտեսության նախարարի տեղակալները:
Մասնավորապես, գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը զեկուցել է գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման ընթացքի մասին: Խոսելով ցանքատարածություններում առկա վիճակի ու վարելահողերի կրճատման պատճառների մասին` նա անդրադարձել է աշնանացանի պակասը մեղմելու նպատակով գարնանացանի ծավալի ավելացման հնարավորություններին և առաջարկվող մեխանիզմներին: Ներկայացվել են կրծողների դեմ պայքարի և խորհրդատվական ծառայությունների ակտիվացման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները:
Գյուղացիական տնտեսությունների շրջանառու միջոցների համալրման նպատակով վարկավորման արդյունքների վերաբերյալ զեկուցումով հանդես է եկել գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը: Հարցի առնչությամբ վարչապետ Սարգսյանը հանձնարարել է տեղեկատվություն ներկայացնել ոլորտում արձանագրված զարգացումների մասին։
Մեկ այլ հարցով գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը զեկուցել է մթերող կազմակերպությունների կողմից մթերված հումքի դիմաց վճարումների ընթացքի մասին ևս:
Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը ներկայացրել է ՀՀ-ում գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգի նախագիծը` իր զեկույցում անդրադառնալով խոշորացման հիմնական ուղղություններին: Նշվել է, որ հայեցակարգի նախագիծն ուղարկվել է բոլոր մարզպետներին: Հանձնարարվել է հայեցակարգի վերաբերյալ բոլոր առաջարկությունները ներկայացնել ՀՀ գյուղատնտեսության նախարարություն:
Օրակարգային հարցերի թվում դրամաշնորհային տեխնիկայի բաշխման ընթացքի առնչությամբ զեկուցումով հանդես է եկել գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վարդան Կարապետյանը: 2011թ. ոռոգման սեզոնի կազմակերպման վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:
Ամփոփելով քննարկման արդյունքները` կառավարության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին և ընդգծել գյուղատնտեսության նախարարության և մարզպետարանների միջև մշտական երկխոսության ապահովման կարևորությունը. «2011թ. համար գյուղատնտեսությունը գերակա ոլորտ է լինելու, և մենք պետք է լրջագույն ջանքեր ներդնենք, որպեսզի ապահովենք ընթացիկ աշխատանքները և աճ ունենանք»:

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ