Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 22 հունվարի 2011

Կառավարությունում կայացել է Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը





Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 18-րդ նիստը:
Նախորդ նիստի արձանագրությունների քննարկումից և հաստատումից հետո վարչապետ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է 2010թ. ընթացքում ՀՀ տնտեսության հիմնական ցուցանիշներին. «Մենք տարին ավարտելու ենք մոտավորապես 2.4 տոկոս տնտեսական աճով: Երբ 2010թ. բյուջեն հաստատվում էր Ազգային Ժողովի կողմից, մենք կանխատեսում էինք 1.2 տոկոս տնտեսական աճ: Այսինքն` տնտեսական աճի ցուցանիշը գերազանցեց մեր ծրագրած ցուցանիշը, բայց կառուցվածքային առումով տեղի ունեցան լրջագույն փոփոխություններ»: Կառավարության ղեկավարը նշել է, որ բացի գյուղատնտեսությունից, տնտեսության մյուս ոլորտներում գրանցվել է աճ:
Խոսելով Հայաստանի տնտեսական զարգացման միտումների մասին` Տիգրան Սարգսյանն ընդգծել է. «Հաշվի առնելով հետճգնաժամային իրավիճակը` տեսնում ենք, որ մեր տնտեսության կառուցվածքի մեջ տեղի են ունենում փոփոխություններ. նվազում է շինարարության տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքի մեջ: Այն այս պահի դրությամբ կազմում է 15 տոկոս` 25-ի փոխարեն: Աճում է արդյունաբերության տեսակարար կշիռը. եթե ծառայությունների տեսակարար կշիռը համեմատենք 2005թ. հետ, ապա 30 տոկոսից այն հասել է 40-ի»:
Կարևորելով արտահանման ծավալի առաջանցիկ տեմպերով բարելավումը` վարչապետը նշել է. «Մենք ունենք 40 տոկոս արտահանման, շուրջ 15 տոկոս` ներմուծման աճ: Այսինքն` այդ տեսակետից էլ առևտրային հաշվեկշռի միտումները բարելավվել են, ինչպես նաև վճարային հաշվեկշռի առումով ունեցել ենք դրական միտումներ»:
Կառավարության ղեկավարը խոսել է ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքների մասին. «2010թ. ընթացքում շարունակել ենք հակաճգնաժամային ծրագրի տրամաբանությունը. էական մեծ ներդրումներ ենք կատարել ենթակառուցվածքներում, լայնածավալ աշխատանքներ ենք կատարել ճանապարհաշինարարության ոլորտում. կառուցվել է 400 կմ ճանապարհ: Ոռոգման համակարգում կառուցել ենք շուրջ 700 կմ ջրագիծ, ինչը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը»:
Գործադիրի ղեկավարը կարևորել է ինտերնետի սակագների կտրուկ նվազումը և համացանցից օգտվողների թվի կրկնապատկումը: Նշվել է, որ 4G տեխնոլոգիայի փորձարկումով ու այս տարի համընդհանուր կիրառության մեջ մտցնելով` Հայաստանը կընդգրկվի գերժամանակակից այս ցանցը կիրառող երկրների առաջին տասնյակի մեջ:
Տիգրան Սարգսյանը խոսել է նաև տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում տրված հարկային արտոնությունների մասին. «Կառավարության որոշումներով 12 ձեռնարկության տրվել է հարկային արտոնություն` ավելացված արժեքի հարկի վերադարձը հետաձգելով: Դրանք ծրագրեր են, որոնք ամբողջական ծավալով իրականացվելու են 2011թ. ընթացքում և խթանելու են ՀՆԱ-ի աճը արդյունաբերության ոլորտում»: Խոսքը նորաստեղծ ընկերությունների մասին է, որոնք արդյունաբերությունում մեծածավալ ներդրումներ են կատարում: Այս առումով վարչապետը հույս է հայտնել, որ 2011թ. կշարունակվի տնտեսության դիվերսիֆիկացիան:
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի թվում խորհրդի անդամներն անդրադարձել են միջազգային տնտեսական զարգացման միտումներին և հիմնադրամի 2010թ. գործունեության արդյունքներին: Մասնավորապես, ներկայացվել են «Տաթևի վերածնունդ» ծրագրի արդյունքները և հաշվետվությունները, ինչպես նաև 2011թ. աշխատանքների ծրագիրն ու բյուջեի առաջարկը:
Նիստի երկրորդ կեսին «Հայաստան-2020» ծրագրի ուսումնասիրությունների թարմացման առաջարկի ներկայացմամբ հանդես են եկել խորհրդի անդամ Անդրե Անդոնյանը և աջակից անդամ Ավետիք Չալաբյանը: Խորհրդի քննարկմանն են ներկայացվել մի շարք այլ ծրագրերի նախագծեր ևս:
Նիստում քննարկվել են նաև կազմակերպչական հարցեր:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ