Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 22 հունվարի 2011

«ՀՀ վարչապետի գավաթը»` «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի հաղթող թիմին



Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ երեկոյան ներկա է գտնվել «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» երկրորդ մրցաշարի եզրափակիչ խաղին, որին մասնակցում էին ՀՀ պետական կառավարման մարմինների գիտակների թիմերը։ Մրցաշարում առաջին տեղն է զբաղեցրել Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիմը, երկրորդը` կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, իսկ երրորդ և չորրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Արտակարգ իրավիճակների նախարարության ու մրցաշարի անցած տարվա հաղթող Ֆինանսների նախարարության թիմերը: Մրցաշարի լավագույն գիտակ է ճանաչվել Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության թիմի անդամ Մանվել Բադալյանը:
Տիգրան Սարգսյանը խորհրդանշական է համարել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիմի հաղթանակը, քանի որ այդ գերատեսչությունը ներկայացրել է կարևորագույն ծրագիր, որի նպատակն այդ ոլորտում ՀՀ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի շեշտակի բարձրացումն է:
Կարևորելով միջոցառման կազմակերպումը` գործադիրի ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Այս ավանդական միջոցառումը ոչ միայն պետք է խորացնենք, այլև ընդլայնենք: Ուրախ եմ, որ այս տարի մասնակից թիմերի քանակն ավելացել է: Հիմա անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունն ունենա նաև մրցակիցներ այլ ոլորտներից: Հետաքրքրական կլիներ, եթե անցկացվեին մրցույթներ, որոնցում կներգրավվեն նաև մասնակիցներ ոչ պետական հատվածից: Մասնավորապես, մենք առաջարկում ենք զանգվածային լրատվական միջոցներին, որպեսզի նրանք ստեղծեն իրենց թիմերը»: Տիգրան Սարգսյանի խոսքով` մրցաշարի կազմակերպիչ ՀՀ կրթության ու գիտության նախարարությունը կներկայացնի մրցաշարի անցկացման կանոնակարգի մանրամասները:
Նշենք, որ ՀՀ պետական կառավարման մարմինների գիտակների թիմերի միջև «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարն առաջին անգամ անցկացվել է 2010թ.: Մրցաշարը, որին մասնակցում է ՀՀ նախարարությունները և կառավարությանն առընթեր մարմինները ներկայացնող ավելի քան 20 թիմ, նպատակ ունի խրախուսել ՀՀ պետական կառավարման մարմինների աշխատակիցների մասնակցությունն ինտելեկտուալ խաղերին ու ընդլայնել ինտելեկտուալ խաղերի տարածվածությունը Հայաստանում:

 


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ