Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 6 հոկտեմբերի 2003

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ գեներալ-մայոր Սերգեյ Բոնդարևին: ՌԴ նախագահի հրամանագրով վերջերս այդ պաշտոնին նշանակված գեներալ-մայոր Բոնդարևը ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ իր շնորհակալությունն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ սահմանապահ զորքերի նկատմամբ ցուցաբերած մշտական հոգածության համար, նշելով, որ մինչ այժմ բոլոր խնդիրները ժամանակին և արագ լուծում են ստացել, այդ թվում՝ ֆինանսավորման հետ կապված: Նա վստահեցրել է, որ Հայաստանի սահմանները հուսալիորեն պաշտպանված են և դրանում, ըստ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետի, մեծ է նաև սահմանապահ զորքերում ծառայող հայազգի զինվորականների դերը, որոնք ռուս սահմանապահների հետ համերաշխ և նվիրումով կատարում են իրենց զինվորական պատքը: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ կառավարությունը նույն ոգով կշարունակի համագործակցել՝ առկա խնդիրները օպերատիվորեն լուծելով և մշտական ուշադրության կենտրոնում պահելով սահմանապահ զորքերը: Կառավարության ղեկավարը ևս իր շնորհակալությունն է հայտնել Հայաստանում իրենց ծառայությունը կատարող ռուս սահմանապահներին՝ մեր երկրի սահմանների պաշտպանության, ինչպես նաև զինվորական կադրերի վերապատրաստման գործում մեծ աջակցության համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հետագա համագործակցության հետ կապված առանձին խնդիրների: Գեներալ-մայոր Սերգեյ Բոնդարևը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին հրավիրել է այցելել սահմանապահ զորքեր, ինչը վարչապետը սիրով ընդունել է:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ