Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 3 հոկտեմբերի 2003

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Վրաստանի Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանում Վրաստանի նախագահի պետական լիազոր ներկայացուցիչ Գելե Կվարացխելիին և նրա գլխավորած պատվիրակությանը: Գելե Կվարացխելին ՀՀ վարչապետին է փոխանցել Վրաստանի նախագահի ողջույնները և նշել, որ իր երկիրը պատրաստակամ է մինչ այժմ ՀՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների, ստորագրված փաստաթղթերի իրագործման ուղղությամբ ակտիվ աշխատանք տանել նաև կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո: Նա հույս է հայտնել, որ ընտրություններն իր երկրում ներքաղաքական անկայունության չեն վերաճի և աստիճանաբար կկայունանա նաև տարածաշրջանը: Ի պատասխան, ՀՀ վարչապետը նշել է, որ Վրաստանում կայուն վիճակը նաև Հայաստանի շահերից է բխում: Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանային համատեղ նախաձեռնությունների ակտիվացման անհրաժեշտությունը: Վրաստանի նախագահի պետական լիազոր ներկայացուցիչը հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել ՀՀ իշխանություններին՝ էներգետիկայի բնագավառում համագործակցության, Վրաստանին մշտապես աջակցության ձեռք մեկնելու համար և վստահեցրել է, որ առկա խնդիրները՝ պարտքի մարման և այլնի հետ կապված, վրացական կողմին աշխատում է հնարավորինս շուտ լուծել: Նշելով, որ ընդհանուր թշնամիները փորձում են ցանկացած հնարքով ազգամիջյան, էթնիկական բախման պատճառներ փնտրել և սրել հարաբերությունները հայ և վրաց ժողովուրդների միջև, նա ընդգծել է, որ դա նրանց չի հաջողվի: Գելե Կվարացխելին տեղեկացրել է նաև, որ իրենք այժմ հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման նոր մոտեցումներ են մշակում: ՀՀ կառավարության ղեկավար Անդրանիկ Մարգարյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ մասնակցելու Ջավախքի տնտեսական ծրագրերի մշակման և իրականացման գործընթացներին:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ